ՌԴ կողմից ընդունված օրենքը խիստ անհանգստություն է առաջացրել «Սարդարապատ» հասարական նախաձեռնության անդամների մոտ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ժիրայր Սեֆիլյանն արտահայտելով իր անհանգստությունn ասել է, թե այդ օրենքը աղետալի հետեւանքներ կունենա Հայաստանի համար. «Վաղվանից Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը հենց այս թեմային վերաբերող սեմիանարներ կմեկնարկեն։ Եթե նույնիսկ ամենալավ ծրագիրը պատրաստենք եւ ներկայացնենք Սերժ Սարգսյանին, նա նույնիսկ ցանկության դեպքում ի վիճակի չէ իրագործել, որովհետեւ իր ղեկավարած համակարգն իրեն չի թողնելու, ուրեմն լուծումը մեկն է ՝ հնարավորինս շուտ Հայաստանում համակարգային փոփոխություններ իրականացնել»,- ասել է պարոն Սեֆիլյանը:
Ռեժիսյոր Տիգրան Խզմալյանն իր հերթին նկատել է, թե սույն օրենքի նպատակն է Ռուսաստան- Չինաստան սահմանին ստեղծել` « յուրահատուկ հայկական պատնեշ, քանի որ հայ ազգը աշխատասեր է, չի խմում եւ փողերը չի մսխում», նաև հավատարիմ է։
«Վերջերս ամբողջ աշխարհը զմայլվում էր, թե ինչպես Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը դեղին մեքենայով շրջում է Չիտա-Խաբարովսկ նոր ավտոմայրուղիով։ Մենք բոլորս նկատեցինք, որ ավտոմայրուղին դատարկ էր եւ դա մեծագույն խնդիր է Ռուսաստանի համար, որովհետեւ տարիներ հետո այդ շրջանում կառուցվելու է տիեզերակայան, ուստի ամեն 100 կմ մեկ հող է հատկացնում` բնակեցնելու համար։ Ռուսաստանը լուծում է իր խնդիրները՝ հայերին այնտեղ բնակեցնելով»,- ասել է Խզմալյանը:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire