lundi 11 octobre 2010

ՀՀ-ի գյուղատնտեսության խնդիրները

Հոկտեմբերի 4-ին Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի գրասենյակում տեղի ունեացավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Սոցիալ-տնտեսական հարցերի» հանձնաժողովի հերթական նիստը «Գյուղացիական կոոպերատիվները և ՀՀ-ի գյուղատնտեսության խնդիրները» թեմայով։ Նիստին բանախոսում էր ՀՀ Գյուղացիական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Վարդան Համբարձումյանը։

Ստանալով ٳûٳïÇÏ³Ï³Ý բարձրագույն կրթություն, բանախոսը այսօր աշխատում է գյուղում, ունենալով սեփական հող, արտադրում է գյուղմթերքներ։ Գյուղացու հոգսերին, ՀՀ–ում գյուղատնտեսության ներկա վիճակին Վարդան Համբարձումյանը առավել քան տիրապետում է, քանի որ նա նաև ղեկավարում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող 21 համայնքային և մասնագիտական ասոցիացիաները միավորող Գյուղացիական ասոցիացիաների ֆեդերացիան։

Ի՞նչ խնդիրներ կան, որոնք կարիք ունեն հրատապ լուծման, և որոնց լուծումից կախված կթեթևանա և գյուղացու առանց այն էլ ծանր վիճակը և գյուղատնտեսությունում տեղի կունենան էական դրական տեղաշարժեր։

Այս հարցերին բանախոսը տվեց հստակ պատասխաններ։ Այսպես.

  • ցածր է հողի մշակման համար անհրաժեշտ նյութերի` սերմացուի, թունաքիմիկատների մատակարարման որակը,

  • բավարար չէ գյուղացուն տրվելիք խորհրդատվությունը,

  • բացակայում է կապը գիտական մտքի և գյուղի միջև,

  • գյուղմթերքը բավարար չափով հնարավոր չէ իրացնել,

  • գյուղացին աշխատանքի ընթացքում պաշտպանված չէ պետական կառույցների հետ ցանկացած փոխհարաբերություններում ,

  • հողը մշակող տեխնիկան մաշված է թե բարոյապես և թե ֆիզիկապես,

  • բացակայում է գյուղացու շահերի պաշտպանությունը:

Նշված խնդիրները լուծելու համար բանախոսը առաջարկում է.

  • Անհրաժեշտ է տարանջատել գյուղացու աշխատանքի ընթացքում առկա խնդիրները, որոնց մի մասի լուծումը կտա գյուղացին, մյուս մասը` պետությունը,

  • Իրականացնել հողի մշակման համար անհրաժեշտ նյութերի գնումները անմիջական ներկրողներից,

  • Կազմակերպել գյուղացիական տնտեսությունների միավորումներ, բայց ոչ <կոլխոզների> տեսքով և սկզբունքներով,

  • Իրականացնել ուսումնախորհրդատվություն գյուղում, կոլեկտիվում միավորված անդամների համար,

  • Հողի մշակումը իրականացնել օգտագործելով գիտական, աշխարհում հայտնի նոր տեխնոլոգիաները,

  • օպտիմալ օգտագործել գյուղատնտեսական տեխնիկան, ներառելով գյուղացիական ասոցիացիաները

  • գյուղտեխնիկայի ճիշտ օգտագործումը կբերի գյուղմթերքի ինքնարժեքի զգալի նվազեցմանը,

  • գյուղմթերքը պետք է իրացվի ասոցիացիայի կողմից ձեռք բերված սառնարանային համալիրների օգտագործմամբ, առանց միջնորդ վերավաճառողների մասնակցությամբ:


Գյուղում ձևավորելով գյուղացիական կոոպերացիա, այն աստիճանաբար գյուղում կստեղծի նաև գյուղի քաղաքացիական հասարակություն, ինչը կդառնա երաշխիքը գյուղի և գյուղացու կառավարումը իրականացնել գյուղացու շահերին և ցանկություններին համահունչ: Ճիշտ կառավարման արդյունքում այլևս գյուղացին չի փնովի երկիրը կամ պետությունը, այլ իր դժգոհությունը կուղղի ճիշտ հասցեով, այն է պատասխանատու չինովնիկը, կամ որ նույնն է իշխանությունը:

Գյուղում ստեղծվող ցանկացած կոոպերատիվ տնտեսություն կլինի երաշխիքը գյուղի զարգացման, գյուղմթերքի արտադրության աճի համար:

Գյուղում ձևավորվող գյուղացիական կոոպերացիաները երկրի համար լուծում են նաև անվտանգության, սահմանների պաշտպանունակության բարձրացման խնդիր, քանի որ նախ գյուղից մարդիկ չեն արտագաղթում և անհրաժեշտության դեպքում գյուղացին կպաշտպանի նաև իր տունը և հողը:

Գյուղերում կոոպերացիաները չպետք է ստեղծվեն հրահանգով <վերևից> և ոչ էլ այն կայանա շատ դանդաղ տեմպերով: Պետական և մասնավոր հատվածի կողմից վարկավորման, ժամանակակից գյուղտեխնիկայի բավարար չափով տրամադրման, պատկան մարմինների կողմից օգտակար և սրտացավ վերաբերմունքի արդյունքում 5-10 տարիների ընթացքում հնարավոր է ՀՀ-ի ամբողջ տարածքում ստեղծել գյուղացիական կոոպերացիաների լայն ցանց: Արդյունքում գյուղատնտեսության նախարարության ամբողջ ներուժը արդեն իսկ կարելի է նպատակային օգտագործել, նպաստելով երկրի պարենային անվտանգության բարձարցմանը:

Գյուղացիական կոոպերացիաները պարունակելով իրենց մեջ սոցիալական, տեխնիկական և ֆինանսական բաղադրիչներ, կարող են լուծել նշված ուղղություններով առկա բազում հիմնախնդիրներ:

Aucun commentaire: