lundi 15 septembre 2008

«Մեր պատմության դասերը» փակվել է…

Իմ վրդովմունքն եմ հայտնում Արտակ Մովսիսյանի հեղինակած «Մեր պատմության էջերը» հաղորդաշարի փակման դեմ:Այս հաղորդաշարը շատ կարևոր առաքելություն է կատարում` արտերկրի հայությանը ծանոթացնելով մեր դարավոր պատմությանը:
Կարող է որևէ մեկը ասել, թե ու՞մ են պետք Հ1-ի հիմարային ֆիլմերն ու ապուշական, անորակ սերիալները:
Հայաստանի հեռուստադիտողին հերիք է դարձնել անողնաշարային ու տարփասեր էակներ...
Պահանջում ենք շատ հրատապորեն վերանայել Արտակ Մովսիսյանի հեղինակած «Մեր պատմության էջերը» հաղորդաշարի դադարեցման որոշումը և շուտափույթ եթեր տալ:
Խնդրում եմ բոլոր մեր ընթերցող-ֆորումցիներին իրենց արդարացի վչդովվմունքի ձայնը բարձրացնեն այս հայրենասիրական հեռուստաշարի փակման դեմ:Խնդրում եմ գտվեք այս մեր երկրի քացաքացի և հեռախոսազանգերով, թե էլ.փոստով բողոքեք...Հ1-ի էլ.փոստն է :
karine@armtv.com, diana@armtv.com, alik@armtv.com, marad@armtv.com, sadelid@armtv.com, side@armtv.comՀ1-ի համարն է : +374 10 65-00-15Հ1-ի մեկնաբանություններ բաժին : http://www.armtv.com/first/arm/?sub=comments

Ա.Մովսիսյանի «բաց նամակը» իր հեռուստադիտողներին

Փոխանցում եմ Ա.Մովսիսյանի նամակը.

–Սիրելի հայրենակիցներ
Շատ շնորհակալ եմ ու խորապես զգացված, ստացած բոլոր նամակների համար, որոնցում հայտնում եք Ձեր համակրանքը,աջակցությունը՝ «Մեր պատմության դա սերը» հաղորդաշարին և վրդովմունքը, այն փակելու կապակցությամբ:Նախ պետք է խնդրեմ Ձեր ներողամտությունը,որ պատասխանում եմ, ոչ թե անհա տապես,այլ ընդհանուր բաց նամակով: Օգոստոսի 25-ից հետո ստացված տասնյակնամակներում միևնույն մտահոգություններն են, նույն հարցադրումները, որոնց ցանկանում եմ անդրադառնալ՝ բոլորի համար պարզաբանություն մտցնելու նպատակով: Հաղորդաշարի փակմն մասին լուրն իմանցա նախավերջին հաղորդու մից հետո: Պատճառն ինձ բացատրվեց ֆինանսների բացակայությամբ: Տեղեկացա, որ իմ հաղորդաշարից բացի, փակվում են նաև հայ գրականությունը, ճարտարապե տությունը և հայոց լեզվին նվիրված հաղորդաշարերը,որոնց վրա ծախսվող չնչին գումարները «Հ-1»-ը որոշել է ուղղել նոր բացվելիք «Մշակույթ» ալիքի ֆինանսավոր մանը,որը պետք է եթեր սկսի սեպտեմբերի 21-ին (այն նախատեսվում է հեռարձա կել նաև արբանյակով Սփյուռքի համար) :Ես , իհարկը, միշտ անհրաժեշտ եմ համարել(և այսօր էլ համարում եմ)հայկական մշակութային ալիքի գոյությունը, բայց, որ դա կարվեր հայագիտական-մշակութա յին, արդեն կայացած ծրագրերը փակելու հաշվին, առնվազն տարօրինակ է ինձ համար: Զարմանալի է ֆինանսավորման պատճառաբանպւթյունը, քանի որ«Հ-1»-ի եթերը ողողված է անիմաստ ու հաճախ բարոյազրկող ,սերիալների ու հաղորդում ների վրա,որոնց վրա ծախսվում են հսկայական գումարներ...Այս միակողմանի դադարեցումով, «Հ-1»-ը խախտում է, իր իսկ ստորագրած պայմանագիրը: Ես իբրև հաղորդաշարի հեղինակ, ստորագրել եմ մեկ տարվա պայմանագիր, սակայն այն դադարեցվում է 8 ամիս անց: Ես հասկանում եմ, որ այս մասին կարդալով կառաջարկեք դատ բաց անել «Հ-1»-իդեմ, սակայն դա առանձնակի իմաստ չի ունենա:«Հ-1»-ի այսօրյա ղեկավարության հայկական ազգային շահերի նվիրումին խիստ կասկածում եմ, վկան «Հ-1»-ի հայաստանյան եթերում հայագիտական ծրագրերի լիակատար բացակայությունը: «Հ-1»-ի դեմ դատ բացելու պարագայում հաղոր դաշարը կարող է բերաբացվել,սակայն այնպիսի պայմաններով, որ անիմաստ լինի շարունակելը: Բացի ֆինանսավորման դադարեցումը, հաղորդաշարը կարող է հեռարձակվել միայն մեկ օր,այն էլ այնպիսի ժամի, որը Սփյուռքի որևէ համայնքնե րում նպաստավոր ժամ չլինի: Ես ունեմ դրա դառը փորձը, անցյալ տարի տրամա դրեցինք «Տիգրան Մեծ Հայրենապաշտ տիրակալը»ֆիլմը: Ֆիլմը ցուցադրվեց «Հ-1»-ով , սակայն... գիշերվա ժամը 1-30-ին, երբ մարդիկ քնած էին....: Այդ իսկ պատճառով ես որոշեցի գործ չունենալ «Հ-1»-ի այսօրվա ղեկավարության հետ, որը չի հարգում իր իսկ ստորագրած պայմանագիրը: Ես ուղարկում եմ «Հ-1»-ի էլ.փոստի հասցեները,քանի որ ստացված նամակներում ցանկացել էիք իմանալ դրանք (
karine@armtv.com, diana@armtv.com, alik@armtv.com, marad@armtv.com, sadelid@armtv.com, side@armtv.com) սակայն նրանց գրելն առանձնապես իմաստ չի ունենա ,ափսոս է Ձեր ժամանակը...Օգոստոսի 26-ին հանդիպեցի Սփյուռքի կոմիտեի (որը, հոկտեմբերի 1-ից կվերացվի Սփյուռքի նախարարության) ղեկավար՝ Հրանուշ Հակոբյանի հետ: Ասեմ, որ նա ևս տեղյակ էր հաղորդաշարի փակմանը՝ շնորհիվ Սփյուռքից ստացված հեռախոսազանգերի, նա շատ վրդովված էր, քանի որ դրանից 1-2 շաբաթ առաջ նա առաջարկել էր քննարկել«Մեր պատմության դասերը» հաղորդաշարի Անգլերեն հեռարձակման հնարավորությունը: Իմ պատկերացմամբ այն, արևելահայերեն և արևմտահայերենից բացի, պետք է ունենա առնվազն անգլերեն, ռուսերեն, թուրքերեն և ֆրանսերեն ծրագրերը որոնք պետք է մեկնաբանեն հայության ինքնությունը: Նշված լեզուներից յուրաքանչյուրով այսօր խոսում են կես միլիոն և ավել հայեր, որոնց զգալի մասը հայախոս չէ: Հետագայում քաղաքական նկատառումներով կարելի է մեծացնել այս ցանցը՝ ներառելով նաև իսպաներեն, արաբերեն և այլ լեզուներով հաղորդումներ: Ասեմ, որ Հրանուշ Հակոբյանը ոգևորությամբ ընդունեց այս առաջարկը՝ ցույց տալով ապագա նախարա րության գրավոր ծրագրում նախատեսված «Համահայկական հեռուստաալիքի» մասին կետը:Նա առաջակեց մանրամասն ծրագիր ներկայացնել, որը սիրով հանձն առա...Հուսով եմ, որ այս ծրագիրը արդեն ՀՀ կառավարության հետ կդրվի լուրջ մակար դակի վրա, և մենք մոտ ապագայում կունենանք կարևոր հեռուստաալիք , որր առա ջնահերթ խնդիրները կլինեն հայապահպանումը ,հայադարձությունը և միացյալ ուժերով հայության նոր հաղթանակների նվաճումը:Իսկ մինչև այդ կրկին ընդունեք իմ երախտագիտությունը Ձեր ջերմ համակրանքի և աջակցության համար: Տեղեկացնեմ, որ սեպտեմբերին հաղորդաշարի ինտերնե տային էջը (www,memocast.com) կլրացվի վերջին 4 հաղորդումներով և հնարավոր ություն կունենաք դիտել բոլոր 33 հաղորդումները:
Սիրով Արտակ Մովսիսյան E-mail:patmaban@yahoo.comՀեռ (374 91) 36-28-42 28.08.2008

LESSONS OF ARMENIAN HISTORY by Artak Movsisyan


Շատ զարմանալի է, բայց այսօր հայաստանյան հեռուստադաշտը հեղեղված է ապազգային ու այլասերիչ քարոզչությամբ:Սկսած 26 օգոստոսից բոլորս զրկվեցինք մեծատառով հայ մարդ, պատմաբան Արտակ Մովսիսյանի''Մեր պատմության դասերը'' հաղորդաշարը նայելու հնարավորությունից:Բարեբախտաբար համացանցը մեզ շատ լավ հնարավորություններ է տալիս պահպանելու և տեսնելու արդեն հեռարձակված այս հայրենասիրական մեծ ծրագրի 33 հաղորդումները:Հրավիրում եմ նայել...LESSONS OF ARMENIAN HISTORY-ը www,memocast.com-ում

Ավարայրի դասերը

Հաղորդաշարի բացում: Միհրականությունը հայոց մեջ

Իսլամադավան հայություն

Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները (հյուր` Արա Պապյան, I մաս)

Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները (հյուր`Արա Պապյան, II մաս)

Օսմանյան փաստաթղթերը հայերի մասին 1915-1920 թթ.(հյուր` Հ. Նահապետյան)

Հայոց պատմության աշխարհակալությունները

Հայերի թիվն Օսմ. կայսրությունում 1870–1914թթ.(հյուր`Գեղամ Բադալյան)

Մայիս 28. Հայոց պետականության վերականգնման 90-ամյակը

Նախիջևանի հիմնահարցը (հյուր` Յուրա Հովսեփյան)

Նախիջևանի հայկական մշակութ.ժառանգությունը (հյուր`Արգամ Այվազյան)

Համշենահայերը (հյուր` Սերգեյ Վարդանյան)

Կինը հայոց պատմության մեջ

Ջավախքի հիմնախնդիրը (հյուր` Աշոտ Մելքոնյան)

Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների շուրջ (հյուր` Հայկ Դեմոյան)


Շուշիի ազատագրումը.
Արցախյան ազատամարտի մեծ հաղթանակը

Արցախյան ազատամարտի տարեգրությունը (հյուր` Սուրեն Մարտիկյան)

Հայերի թիվն աշխարհում 1914–1926 թթ.(հյուր` Գեղամ Բադալյան)

Հայաստանը Հին Արևելքի հոգևոր ընկալումներում (I մաս )

Հայաստանը Հին Արևելքի հոգևոր ընկալումներում (II մաս)

Նախամաշտոցյան Հայաստանի գրավոր մշակույթը

Արևմտյան Հայաստան. մերօրյա իրականությունը


Հայոց ազգածագման խնդիրը Վանի թագավորությունը
(Բիայնիլի, Ուրարտու, Արարատ)

Մեսրոպ Մաշտոց (I մաս)

Մեսրոպ Մաշտոց (II մաս, նաև անդրադարձ մարտի 1-ի դեպքերին)

Հայոց դպրության վերածնունդը. Ոսկեդարի գործիչները

Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը

mardi 9 septembre 2008

«ՄՇԱԿՈՒՅԹ» ԱԼԻՔԸ ԲԱՑՎՈՒՄ Է ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՇՎԻ՞Ն

Սիրելի հայրենակիցներ, շատ շնորհակալ եմ ու խորապես զգացված բոլոր նամակների համար, որոնցում հայտնում եք ձեր համակրանքը, աջակցությունը «Մեր պատմության դասերը» հաղորդաշարին, եւ վրդովմունքը այն փակվելու կապակցությամբ:
Նախ պետք է խնդրեմ ձեր ներողամտությունը, որ պատասխանում եմ ոչ թե անհատապես, այլ ընդհանուր բաց նամակով: Օգոստոսի 25-ից հետո ստացված տասնյակ նամակներում նույն մտահոգություններն են եւ նույն հարցադրումները, որոնց ցանկանում եմ անդրադառնալ՝ բոլորի համար պարզություն մտցնելու նպատակով:
Հաղորդաշարի փակման լուրն իմացա նախավերջին հաղորդումից հետո: Պատճառաբանեցին ֆինանսների բացակայությամբ: Տեղեկացա, որ իմ հաղորդաշարից բացի փակվում են նաեւ հայ գրականությանը, ճարտարապետությանը եւ հայոց լեզվին նվիրված հաղորդաշարերը, որոնց վրա ծախսվող չնչին գումարները «Հ1»-ը որոշել է ուղղորդել նոր բացվելիք «Մշակույթ» ալիքի ֆինանսավորմանը, որը պետք է եթերը սկսի սեպտեմբերի 21-ին (նախատեսվում է հեռարձակել նաեւ արբանյակով՝ սփյուռքի համար):
Ես, իհարկե, միշտ անհրաժեշտ եմ համարել (եւ այսօր էլ համարում եմ) հայկական մշակութային ալիքի գոյությունը, բայց որ դա կարվեր հայագիտական-մշակութային արդեն կայացած ծրագրերը փակելու հաշվին, առնվազն տարօրինակ էր ինձ համար: Զարմանալի էր ֆինանսավորման պատճառաբանությունը, քանի որ «Հ1»-ի եթերը ողողած անիմաստ ու հաճախ բարոյազրկող սերիալների ու հաղորդումների վրա ծախսվում են հսկայական գումարներ...
Այս միակողմանի դադարեցումով «Հ1»-ը խախտում է իր իսկ ստորագրած պայմանագիրը: Ես, իբր հաղորդաշարի հեղինակ, ստորագրել եմ մեկ տարվա պայմանագիր, սակայն այն դադարեցվում է 8 ամիս անց: Ես հասկանում եմ, որ այս մասին կարդալով՝ կառաջարկեք դատ բացել «Հ1»-ի դեմ, սակայն դա առանձնապես իմաստ չի ունենա: «Հ1»-ի այսօրվա ղեկավարության՝ հայկական ազգային շահերին նվիրվածությունը խիստ կասկածում եմ, ապացույցը «Հ1»-ի հայաստանյան եթերում հայագիտական ծրագրերի լիակատար բացակայությունն է: «Հ1»-ի դեմ դատ բացելու պարագայում հաղորդաշարը կարող է վերաբացվել, սակայն այնպիսի պայմաններով, որ անիմաստ կլինի շարունակել: Բացի ֆինանսավորման դադարեցումից, հաղորդաշարը կարող է հեռարձակվել միայն մեկ օր, այն էլ այնպիսի ժամի, որը սփյուռքի որեւէ համայնքում նպաստավոր ժամ չլինի: Ես ունեմ դրա դառը փորձը. անցյալ տարի տրամադրեցինք «Տիգրան Մեծ. Հայրենապաշտ տիրակալը» ֆիլմը: Ֆիլմը ցուցադրվեց «Հ1»-ով, սակայն... գիշերվա ժամը 1.30-ին, երբ մարդիկ քնած էին... Այդ իսկ պատճառով ես որոշեցի գործ չունենալ «Հ1»-ի այսօրվա ղեկավարության հետ, որը չի հարգում իր իսկ ստորագրած պայմանագիրը: Ես ուղարկում եմ «Հ1»-ի էլ. փոստի հասցեները, քանի որ ստացված նամակներում ցանկացել էիք իմանալ դրանք (karine@armtv.com, dianna@armtv.com, alik@armtv.com, marat@armtv.com, sarellire@armtv.com, site@armtv.com), սակայն նրանց գրելն առանձնապես իմաստ չունի, ափսոս է ձեր ժամանակը...
Օգոստոսի 26-ին հանդիպեցի սփյուռքի կոմիտեի (որը հոկտեմբերի 1-ից կվերածվի սփյուռքի նախարարության) ղեկավար Հրանուշ Հակոբյանի հետ: Նա եւս տեղյակ էր հաղորդաշարի փակմանը՝ սփյուռքից ստացված հեռախոսազանգերից, եւ շատ վրդովված, քանի որ դրանից 1-2 շաբաթ առաջ առաջարկել էր քննարկել «Մեր պատմության դասերը» հաղորդաշարի անգլերեն հեռարձակման հնարավորությունը: Եվ այս ամենը բացատրելով իրեն՝ առաջարկեցի սփյուռքի համար առանձին հատուկ ալիք ստեղծելու ծրագիր, որի մասին խոսել եմ նաեւ հաղորդումներիս ընթացքում: Իմ պատկերացմամբ, այն արեւելահայերեն եւ արեւմտահայերենից բացի պետք է ունենա առնվազն անգլերեն, ռուսերեն, թուրքերեն եւ ֆրանսերեն ծրագրեր, որոնք պետք է մեկնաբանեն հայության ինքնությունը: Նշված լեզուներից յուրաքանչյուրով այսօր խոսում են կես միլիոն եւ ավելի հայեր, որոնց զգալի մասը հայախոս չէ: Հետագայում՝ քաղաքական նկատառումներով, կարելի է մեծացնել այս ցանցը՝ ներառելով նաեւ իսպաներեն, արաբերեն եւ այլ լեզուներով հաղորդումները: Հրանուշ Հակոբյանը ոգեւորությամբ ընդունեց այս առաջարկը՝ ցույց տալով ապագա նախարարության գրավոր ծրագրում նախատեսված «Համահայկական հեռուստաալիքի» մասին կետը: Նա առաջարկեց մանրամասն ծրագիր ներկայացնել, որը սիրով հանձն առա...
Հուսով եմ, որ այս ծրագիրն արդեն ՀՀ կառավարության հետ կդրվի լուրջ մակարդակի վրա, եւ մենք մոտ ապագայում կունենանք չափազանց կարեւոր հեռուստաալիք, որի առաջնահերթ խնդիրները կլինեն հայապահպանումը, հայադարձությունը եւ միացյալ ուժերով հայության նոր հաղթանակների նվաճումը:
Իսկ մինչ այդ կրկին ընդունեք իմ երախտագիտությունը ձեր ջերմ համակրանքի եւ աջակցության համար: Սեպտեմբերին հաղորդաշարի ինտերնետային էջը (www.memocast.com) կլրացվի վերջին 4 հաղորդումներով եւ հնարավորություն կունենաք դիտելու բոլոր 33 հաղորդումները:
Սիրով՝ ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ
http://www.azg.am/?lang=AR&num=2008090917

lundi 1 septembre 2008

Գիտելիքի շնորհիվ միայն ազգը գիտակցաբար կմղվի հայրենիքի պաշտպանությանը


Ս.թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության մամուլի սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի, «Սերունդ» խմբի և պատմաբան Արտակ Մովսիսյանի մասնակցությամբ` վերջիններիս նախաձեռնությամբ ՀՀ, ԼՂՀ և Ջավախքի տարածքում գտնվող բոլոր կրթօջախնե­րին և զորամա­սե­րին նվիրվելիք ճանաչողական աշխատանքների` «Հայոց պատմության աշխարհա­կալությունները» գրքույկի, «Տիգրան Մեծ. Հայրենապաշտ տիրակալը» և «Նեմրութ. Արև-արքայի մեծ սրբավայրը» գիտա­հան­րա­մատչելի ֆիլմերի թեմայով:
Ս.Օհանյանը նախ ողջունեց լրագրողներին, ապա, հակիրճ ներկայացնելով վերոնշյալ նախաձեռնության կարևորությունը, մասնավորապես ասաց.«Նախ շնորհավորում եմ բոլորիս` գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ և նշեմ, որ գիտելիքը պետք է առաջնային լինի, որի միջոցով կարելի է կանխարգելիչ և սանձող միջոցներ կիրառել, և որի շնորհիվ ազգը գիտակցաբար կմղվի հայրենիքի պաշտպանությանը: ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով և համագործակցությամբ «Սերունդ» խմբի և պատմաբան Արտակ Մովսիսյանի` պատրաստեցինք «Հայոց պատմության աշխարհա­կալությունները» ճանաչողական գրքույկը, «Տիգրան Մեծ. Հայրենապաշտ տիրակալը» և «Նեմրութ. Արև-արքայի մեծ սրբավայրը» գիտահանրամատչելի ֆիլմերը, որոնք նվիրվելու են ՀՀ, ԼՂՀ և Ջավախքի բոլոր հայկական կրթօջախներին և զորամասերին, և որոնք զգալիորեն կբարձրացնեն մեր ժողովրդի` մասնավորապես մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը: Սրան նպաստում են նաև փոխադարձ այցելությունները զորամասեր, դպրոցներ, ԲՈՒՀ-եր: Ի դեպ, ճանաչողական այս աշխատությունները պետք է ուղարկենք նաև Ռուսաստանի հայ համայնքներին և սփյուռք»:Ապա, պատմաբան Արտակ Մովսիսյանն իր խոսքում նշեց, որ երբ 13-14-րդ դդ. մեր պետականությունն անկում ապրեց, հայի մեջ ձևավորվեցին բարդույթներ և մենք մոռացության մատնեցինք նույնիսկ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները. «Այս աշխատություններով պետք է բոլորին ներկայացնենք աշխարհակալ հայի կերպարը, որը երբեք ագրեսոր չի եղել. պետք է սովորեցնենք, թե ինչպիսին պետք է լինի հայը»,-ընդգծեց նա: Այնուհետև Ա.Մովսիսյանը լրագրողներին ներկայացրեց տեսասկավառակները, մեկնաբանեց նրանց բովանդակությունը և որոշ պատվիրաններ` նշելով, որ մեր դպրության օջախները պետք է ունենան ֆիլմադարաններ և, որ հայ փոքրիկները պետք է մեծանան ոչ թե «Սինդբադ» խաղալով, այլ` Սասունցի Դավիթ կամ Փոքր Մհեր: Ա.Մովսիսյանը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանին` նախաձեռնության և աջակցության համար: Ասուլիսի մասնակից ԼՂՀ և Ջավախքի ներկայացուցիչները ևս իրենց շնորհակալական խոսքն հղեցին Ս.Օհանյանին` հավաստիացնելով, որ նվիրված աշխատություններն իրենց տեղը կգտնեն հայկական կրթօջախներում և հույս հայտնեցին, որ նման նախաձեռնությունները շարունակական կլինեն պաշտպանության նախարարության կողմից: Ասուլիսի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հավելեց, որ պետք է ոչ միայն պատմությունը ճիշտ ներկայացնել, այլև ձեռք բերվածը պահպանել` փոխանցելով այն մատաղ սերնդին և, պատասխանելով լրագրողների` դպրոց-բանակ համագործակցությանը, ինչպես նաև ռազմագիտության ուսուցմանն առնչվող հարցերին` նշեց, որ այս հարցում անելիքներ դեռ շատ կան. «Պետք է բարձրացնել զինղեկների` և սրանով նաև ռազմագիտության ուսուցման մակարդակը: Գիտելիքի և դպրության օրվա շրջանակներում այսօր անակնկալ այցելեցի Չարենցի անվան դպրոց, և կարող եմ ասել, որ դպրոցն այսօր մեծ տեղ և կարևորություն է տալիս ռազմագիտությանը: Միայն այս առարկայի միջոցով է հնարավոր երեխայի մոտ արթնացնել և բարձրացնել ռազմահայրենասիրական ոգի»:

Նյութը՝Պ.Ն.