vendredi 28 janvier 2011

ՀԱՅԱԹԱՓՈՒՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՄԵՐ ՌՈՒՍ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ԱՍԵԼ՝ "Օրհնվի են սհաթը, երբ ձեր ոտը դրիք Հայսատան"։
Այսպես շարունակ, նույնիսկ այսօր Հայաստանի ռազմավարական գործընկերն է միանում Հայաստանի հայաթափության գործին։
Գյումրեցիները Ռուսաստանի «Պետական հայրենակիցներ» ծրագրով ցանկանում են մեկնել ՌԴ-ում աշխատելու եւ բնակություն հաստատելու։

jeudi 27 janvier 2011

ԿԱՐԴՈՒՄ Է ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ



1.Ապրե՜լ, ապրե՜լ
2.Մի պահ զղջում եմ
3.Հայաստան
4.Վարք մեծաց
5.Լեռնային գիշեր
6.Մոր ձեռքերը
7.Անկեղծ ասած


1.ԱՊՐԵ՜Լ, ԱՊՐԵ՜Լ

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
ՈՒ թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
թե ինքըդ քեզ արհամարհես
ու համառես,
քեզ հետ վիճի՛,
քեզ չզիջի՛,
համբերատար քեզ հետ խոսի՜,
հակառակո՛ւմ քեզ համոզի
ինքը... հզոր Հանրությունը...

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցնծությունով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:

Լինես, մնաս ամենքի հետ,
Նրանց կամքին հպատակվես,
«Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ,
Նրանց ցավով լուռ տապակվես:

Տրվես նրանց լույսի նման
Եվ չխաբես՝ հույսի նման:
Արշալույսի նման բացվես
նրա՛նց համար,
Վերջալույսի նման բացվես
նրա՛նց համար:
Թե լաց լինես՝ նրանց համար,
Թե բաց լինես՝ նրանց համար:
Եվ հա՜ց լինես նրանց համար՝
հոգևոր հա՛ց,
Քեզ նրանցով կյանքում զինես
Եվ նրանցով կյանքում լինես
ոգևորվա՜ծ:
Եվ նրանցով կյանքում լինես
թույլ կամ ուժեղ,
Եվ նրանցով կյանքում լինես
բույլ կամ մժեղ:
Թշվառ՝ ինչպես անապաստան,
Հարուստ՝ ինչպես լայն տափաստան...

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս ,
Որ նրանց հետ մթնես - ամպես,
Եվ նրանց հետ շանթարձակվես.
Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,
Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.
Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝
Ինչպես նամակ և կամ բացիկ...

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ,
Կյանքդ խառնել նրանց կյանքին,
Տառապանքդ՝ տառապանքին,
Ջանքդ՝ ջանքին,
Ցանքդ՝ ցանքին,
Եվ ենթարկվել նրանց կամքին,
Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,-
Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել..



3.ՀԱՅԱՍՏԱՆ

Իմ քաղցրանո՜ւն,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ տառապա'ծ,
Իմ փառապա'նծ:
Հների մեջ` դու ալեհեր,
Նորերի մեջ` նոր ու ջահել.
Դու` խաղողի խչմարված վազ,
Վշտերդ` ջուր, ինքդ ավազ.
Դու` բարդենի սաղարթաշատ,
Առուն ի վար փռված փշատ.
Դու` կիսավեր ամրոց ու բերդ,
Մագաղաթյա մատյանի թերթ.
Դու` Զվարթնոց-ավեր տաճար,
Կոմիտասյան ծիրանի ծառ.
Դու` ջրաղաց խորունկ ձորում,
Դու` հորովել անուշ ծորուն,
Փայլ գութանի արծաթ խոփի.
Դու` նե'տ, նիզա'կ, մկո'ւնդ կոպիտ,
Դու` հայրենի ծխանի ծուխ,
Դու` անգի'ր վեպ, դու Սասնա ծո՜ւռ...
Իմ փառապա'նծ,
Իմ տառապա'ծ,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ քաղցրանո՜ւն:
Դու մրգերի շտեմարան,
Ոսկեվազյան գինու մառան.
Դու` թավշե դեղձ, դու` փրփուր հաց,
Արտաշատյան խաղող սևաչ.
Դու Սևանի վառվող կոհակ.
Երևանի սյուն ու խոյակ.
Դու` հանգրվան, կանչող փարոս,
Դու հայկական գերբ ու դրոշ.
Խոսուն վկա կոտորածի
Ու վճիտ աչք ցամքած լացի.
Արդարության ահեղ ատյան,
Սրի պատյան,
Սիրո մատյան -
Միշտ հի'ն ու նո'ր իմ Հայաստան:



6.Մոր ձեռքերը

Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ,
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը`
Որդին կռվից դառնա տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը` ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած...
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը...
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչեր չարժեն այս ձեռքերը`
Նուրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:
...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնաց, սնած,
Մեզ աշխարհում շահած, պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող, լվացք անող,
Անվերջ դատող, անվերջ բանող
ա'յս ձեռքերը`
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
խա՜ս ձեռքերը..

dimanche 16 janvier 2011

ԱՐՄԵՆԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉՆ ԻՆՉՈՑ Է

 

mercredi 5 janvier 2011

L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !



L'ASSEMBLEE DES ARMÉNIENS D'ARMÉNIE OCCIDENTALE

(Région Bouches du Rhône)

Vous invite à participer à une conférence

L'ARMENIE OCCIDENTALE ET 
 LE DROIT INTERNATIONAL, AUJOURD'HUI !

LE SAMEDI 15 JANVIER à 19 h 30

Avec  la participation

 

de Monsieur Armenag APRAHAMIAN

Membre du Conseil National des Arméniens d'Arménie  Occidentale

 

et de

 

Maître Philippe KRIKORIAN

Avocat au Barreau de Marseille,

Spécialiste des questions juridiques liées au négationnisme en France et en Europe

Salle de l'église Saint-Sahak et Saint-Mesrob Tarkmantchatz

 339, avenue du Prado - 13008 Marseille

 Entrée libre

Renseignements et réservations au 06.62.62.63.61, 06.03.29.89.98 ou craao13@gmail.com

La conférence sera suivie d'un cocktail

 

 

PDF

 

 

 

 

Արեւմտյան Հայաստանի Հայերի Համագումար

(Bouches du Rhone մարզ)

Հրավիրում է Ձեզ մասնակցելու

  ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ  ԵՎ 
  Միջազգային իրավունքը ԱՅՍՕՐ! 
 
համաժողովին

Շաբաթ օրը, հունվարի 15-ին, ժամը 19 : 30

Մասնակցությամբ`

Պրն Արմենակ Աբրահամյանի

Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային խորհրդի անդամ,

և

Պրն Ֆիլիպ Գրիգորյանի

Իրավաբան ,

Ֆրանսիայում եւ Եվրոպայում ժխտողականության հետ կապված իրավական հարցերի մասնագետ :

Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ Եկեղեցու սրահում

  339 Avenue du Prado - 13008 Մարսելի

Մուտքն անվճար է

Տեղեկատվական եւ վերապահումները: 06.62.62.63.61, 06.03.29.89.98 կամ craao13@gmail.com

Համաժողովի կհետևի կոկտեյլ

PDF








--
COMITÉ RÉGIONAL DES ARMÉNIENS D'ARMÉNIE OCCIDENTALE
(RÉGION BOUCHES DU RHÔNE)
14 rue Venture, 13001 Marseille, FRANCE