dimanche 31 décembre 2006

Ազատություն Ժիրայր Սէ‎ֆիլյանի՛ն

Պահանջագիր
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին


Երևանի դատարաններից մեկում սկսվել է ազատագրական պայքարի նվիրյալ, Արցախյան պատերազմի հայտնի հրամանատար Ժիրայր Սէ‎ֆիլյանի և իր ընկերների դատավարությունը:
Նրան ներկայացված մեղադրանքները անհեթեթ են: Որպես պարգև ստացած զենքը կրելը մեղք չէ: Երկրի նախագահին կամ կառավարությանը քննադատելը և դրանց փոփոխությունը պահանջելը մեղք չէ: Ընտրությունները վերահսկելը, ժողովներ անելը, կազմակերպություններ ստեղծելը կամ ելույթներ ունենալը նույնպես մեղքեր չեն, այլ քաղաքացու պարզ իրավունքներ: Ազատագրված տարածքները հանձնելու կառավարության փորձերը կանխելը, ջավախահայության դատը պաշտպանելը, հայրենիքում աճող անբարոյության դեմ պայքարի դրոշակ բարձրացնելը ոչ միայն մեղքեր չեն, այլև յուրաքանչյուր հայրենասեր հայի պարտականություն են:
Կեղծ մեղադրանքներով հայրենքը պաշտպանելու համար հայրենիքում հաստատված սփյուռքահայ հերոսին բանտարկելը և բոլոր հնարավոր միջոցներով այդ բանտարկությունը ձգձգելը ամենամեծ ստորությունն է, որ կարող է կատարել Հայաստանյան որևէ իշխանավոր: Պակաս ստորություն չէ, երբ մերժում են այդպիսի անձին Հայաստանի քաղաքացիություն տրամադրել, կամ ազգանվեր գործերի համար ԿԳԲ-ական հալածանքի են ենթարկում:
Իրական հանցագործները Ժիրայր Սէ‎ֆիլյանին բանտարկողներն են, ով էլ որ լինեն` նախագահ, վարչապես, նախարար կամ կուսակցապետ: Նրանք այդ հանցանքը գործել են վախենալով Ժիրայր Սէ‎ֆիլյանի և իր համախոհ ընկերների ազգանվեր գործունեությունից:
Մենք պահանջում ենք անմիջապես ազատել Ժիրայր Սէ‎ֆիլյանին, տրամադրել նրան ՀՀ քաղաքացիություն և ընդհանրապես դադարեցնել ազգային գործիչների հալածանքները Հայաստանում: Մեր երազած Հայաստանում բռնապետությունը տեղ չունի:

Embassy of Armenia in Washington D.C.,
2225 R Street, N.W.20008
City: Washington D.C.
Phone: (202) 319 1976
Fax: (202) 319 2982

Embassy of The Republic of Armenia in London, England (UK)
25A, Kensington Gardens
W 8 6TGCity: London
Phone: (44 171) 9385435
Fax: (44 171) 9382595

Embassy of The Republic of Armenia in Damascus, Syria
Malki, Ibrahim Hanano St.P.O. Box 33241
City: Damascus
Phone: (963 11) 3732992
Fax: (963 11) 3711757

Embassy of The Republic of Armenia in Beirut, Lebanon
Rabieh, MtailebJasmin St.
City: Beirut
Phone: (961 4) 402952
Fax: (961 4) 418860

Embassy of The Republic of Armenia in Tehran, Iran
1 Ostad Shahriar St.Corner of RaziJomhouri Eslami Ave
City: Tehran
Phone: (98 21) 6704833 or 6704838
Fax: (98 21) 6700657
Email: emarteh@yahoo.com

Embassy of The Republic of Armenia in Paris, France
9 Rue Viete, 75017
City: Paris
Phone: (33 1) 421 2800
Fax: (33 1) 4212 9802 or 4212 9801
Email: ambarmen@wanadoo.fr

Embassy of Armenia in Ottawa, Canada
7 Delaware Avenue
Ontario, K2P 0Z2
City: Ottawa
Phone: (613) 234 3710
Fax: (613) 234 3444
Web Site: http://www.armembassycanada.ca/
Email: embottawa@rogers.com

This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved