jeudi 30 septembre 2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱՂԵՏԸ


Սեպտեմբերի 30-ին «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Ժիրայր Սեֆիլյանի, Տիգրան Խզմալյանի, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի և Ալեք Յենիգոմշյանի մամուլի ասուլիսը «Հայաստանի ժողովրդագրական համաղետը Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության միգրացիոն քաղաքականության համատեքստում» թեմայով։

Բացման խոսքում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ Ռուսաստանի Դաշնության Ֆեդերալ միգրացիոն ծառայության հրամանով փոփոխություններ է իրականացվել Ֆեդերալ միգրացիոն ծառայության նորմատիվ և իրավական ակտերում, որի արդյունքում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նոր և դյուրին հնարավորություններ է ընձեռնվում Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքի, բնակության, քաղաքացիության, վարկերի տրամադրման և ՀՀ–ից ՌԴ տեղափոխման հարցերում։ Նույնանման գործելաոճ է որդեգրել նաև Եվրամիությունը Արևելյան գործընկերության ծրագրով, որը տակավին բացահայտված չէ։ Այս երկու կայսրություններն էլ իրենց տարածքներում առկա ժողովրդագրական խնդիրները փորձում են լուծել միգրացիայի օգնությամբ։ Տարածաշրջանի ժողովուրդների մեջ հայերին է տրվելու առաջնահերթությունը, քանի որ հայերն ապացուցել են, որ իրենք ավելի շուտ են ինտեգրվում ու շուտ հարմարվում։ Այս գործընթացը նոր մարտահրավեր է ուղղված Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին, քանզի սպասվելիք արտագաղթը կարող է աննախադեպ չափերի հասնել, ինչն էլ ժողովրդագրական մեծ աղետ կլինի մեր երկրի համար։ Հայաստանից արտագաղթը ցանկալի է նաև այսօրվա ռեժիմին, քանզի 2012թ.–ի խորհրդարանական և 2013 թվականի նախագահական ընտրություններում արտագաղթի այս տեմպերի արդյունքում ևս մի քանի հարյուր հազար ռեժիմին ընդդիմացող հայ մարդ կբացակայի երկրից, ինչն էլ կդյուրացնի իշխանության վերարտադրությունը։ Այն կանխելու մի ճանապարհ կա. օր առաջ Հայաստանում իրականացնել համակարգային փոփոխություններ, ինչը նախատեսում է նաև հայ ժողովրդին կեղեքելու, շահագործելու, երկիրը թալանելու միջոցով հարստացած օլիգարխների ունեցվածքի ազգայնացում։ Նրանք, ովքեր հարստացել են արդար ճանապարհով, կարող են այսուհետ ևս իրենց նպաստը ունենալ Հայաստանի զարգացմանը և բարգավաճմանը։

Գնահատելով այս ահազանգային իրավիճակը, ասուլիսի մասնակից Ալեք Յենիգոմշյանը իրավիճակը շտկելու, այս պայքարին իր համեստ ներդրումը ունենալու նպատակով այսօրվանից միանում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբին։ Վերլուծելով այս մարտահրավերի բուն պատճառը, վերջինս նշեց, որ երկրում առկա կառավարման համակարգի, իշխող ռեժիմի խմբային շահերը հակադրվում են հայ ժողովրդի և երկրի շահերին։ Միակ խոչընդոտը այս համակարգն է, որից չունենք ոչ մի ակնկալիք այս աղետը կասեցնելու համար։ Առկա խնդիրը առաջացել է Հայաստանում կառավարման վերջին քսան տարիների ընթացքում իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում։ Այս և այլ մարտահրավերներին դիմագրավելու, հայ ժողովրդի և երկրի գոյությանը վտանգող ցանկացած աղետ կարող են վերացնել միայն անկաշառ, նվիրյալ հայորդիների առաջնորդող խումբը, որոնք ժողովրդի կողմից տրամադրած միջոցների օգնությամբ իրականացնելու են ժողովրդի կողմից իսկ հավանության արժանացած ազգային ծրագիրը։ Ալեք Յենիգոմշյանը կոչով դիմեց հայ ժողովրդին, սփյուռքի մեր հայրենակիցներին, այն անհատներին, կազմակերպություններին, որոնք գիտակցում են ստեղծված իրավիճակի ողջ լրջությունը, շեշտելով, որ անհրաժեշտ է համախմբվել, որպեսզի համատեղ ուժերով կասեցվի այս ընթացքը, հակառակ պարագայում նրանք ևս պատասխանատվություն են կրելու սպասվող ծանր հետևանքների համար։ Այսօր երկրի և ժողովրդի համար առաջնային է ժողովրդագրական այս իրավիճակը շտկումը, մնացյալ, լուծման կարիք ունեցող խնդիրները ածանցյալ են այս իրավիճակից։ Հայության ճակատագիրը լուծվում է Հայաստանում և արտերկրում բնակվող մեր հայրենակիցները ևս ունեն իրենց մասնակցության չափը Հայաստանի փրկության գործում։

Համեմատելով 2005, 2006, 2007, 2008 և 2009 թվականներին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանից արտագաղթած մարդկանց քանակը, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը նշեց, որ 2005–2006 թթ. Ռուսաստան արտերկրից ներգաղթածների թվի մեջ Հայաստանի քաղաքացիները կազմում էին ընդամենը 5 տոկոս, այնինչ 2008–2009թթ. այդ թիվը հասել է 13,5 տոկոսի, որը ուղղակի հետևանք է Հայաստանում առկա բարոյահոգեբանական իրավիճակի և օլիգարխիկ համակարգի։ Վերջինս նշեց, որ Սփյուռքի նախարարությունը, որի առաջին և ամենակարևոր գործառույթը պետք է ուղղված լիներ ներգաղթ կազմակերպելուն և իրականացնելուն, զբաղված է ընդամենը իմիտացիոն բնույթի աշխատանքներ կատարելուն և անձնական խնդիրներ լուծելուն։

Իրավիճակը շտկելու համար Հարություն Մեսրոբյանը, հաշվի առնելով շատ երկրների փորձը այս խնդրում, առաջարկեց մի շարք քայլերի և գործողությունների համալիր ծրագիր, այն է.

- ստեղծել ներգաղթի և վերարտադրության ծրագիր,

- գոտիավորել ՀՀ–ն, Արցախը, ազատագրված տարածքները, ՀՀ սահմանամերձ շրջանները,

- բեռնաթափել Երևանը և այլ քաղաքներ,

- վերաբնակեցման վայրերում իրականացնել ենթակառուցվածքների կատարելագործում,

- սահմանել արտոնություններ ըստ գոտիների,

- սահմանել արտոնություններ բազմազավակության համար,

- ստեղծել ներգաղթի և կլանման կառույց,

- ապահովել ներգաղթողների և պետության հետադարձ կապը,

- մշակել ներգաղթի և վերաբնակեցման համար ճշգրտման ծրագիր։

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանն էլ շեշտեց որոշ պատմական զուգահեռներ 1903 թվականին Գերմանիայի կառավարության և այսօրվա Ռուսաստանի Դաշնության կառավարությունների գործելաոճի միջև, որոնք իրականացնելով հայերի արտագաղթ, լուծում էին իրենց երկրների առջև ծառացած ժողովրդագրական և տնտեսական խնդիրները։

Ասուլիսի մասնակիցները միակամ էին այն հարցում, որ այս աղետը պետք է կասեցվի ազգովի, համակարգային փոփոխություն իրականացնելու արդյունքում։

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի մամուլի ծառայություն

ՀՀ պետական կառավարման սկզբունքային բացթողումները և դրանց շտկման ուղիները


ê»åï»Ùµ»ñÇ 22-ÇÝ ¶ñáÕÝ»ñÇ ÙÇáõÃÛ³Ý ï³ÝÁ §ê³ñ¹³ñ³å³ï¦ ß³ñÅÙ³Ý Ý³Ë³Ó»éÝáÕ ËÙµÇ ÏáÕÙÇó §Ð³Û³ëï³ÝÇ Ð³Ýñ³å»ïáõÃÛ³Ý ëáódzÉ-ïÝï»ë³Ï³Ý Çñ³íÇ׳ÏÇ ·Ý³Ñ³ïáõÙÁ ¨ »Éù»ñÇ ³é³ç³¹ñáõÙÁ¦ ûٳÛáí ϳ½Ù³Ï»ñå³Í ѳí³ùÇ Å³Ù³Ý³Ï »ÉáõÛà áõÝ»ó³í կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։

êïáñ¨ Ý»ñϳ۳óÝáõÙ »Ýù »ÉáõÛÃÝ ³ÙµáÕçáõÃÛ³Ùµ:

ՀՀ պետական կառավարման սկզբունքային բացթողումները և դրանց շտկման ուղիները

Ներածական

Պետության կառավարումը գնահատվում է պետական մարմինների կողմից հայտարարված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ցուցանիշների և նպատակների իրագործման որակով:

Ցավոք, անգամ կարճաժամկետ պլանավորման ընթացքում մեր պետական մարմինների համար ՀՀ տնտեսությունը ցուցաբերում է բացահայտ անկառավարելիություն: Դիտարկենք մի քանի թարմ օրինակներ:

1) 2010թ.-ի ՀՀ-ի բյուջեում պլանավորված էր տարեկան սղաճի 2,5-5,5%% տիրույթ: Սակայն արդեն հունվար-օգոստոս ժամանակահատվածի համար սղաճը գտնվում էր 10% ցուցանիշի մոտակայքում: Այսպիսով, պետության կողմից սղաճի պլանավորման սխալն արդեն կազմում է մոտ 2-3 անգամ:

2) 2009թ.-ի ՀՆԱ-ի անկումը կազմեց երկնիշ թիվ (մոտ 15%) և դա այն դեպքում, երբ նախորդ տարիներին պարծենում էինք երկնիշ աճով: Նման արդյունքը գալիս է ապացուցելու այն փաստը, որ նախորդ տարիներում ՀՀ-ում չի ապահովվել տնտեսության որակական զարգացումը:

3) 2010թ.-ի առաջին կիսամյակի ներմուծման ծավալները կազմել են մոտ $1,7 մլրդ. ԱՄՆ դոլար, իսկ արտահանման`միայն 440 մլն.: Այսպիսով, ներմուծումը գերազանցում է արտահանումը շուրջ 4 անգամ: Նման պատկերը բացահայտում են ՀՀ տնտեսության բացարձակ անմրցունակությունը, ինչպես նաև տարիներ շարունակ պետության կողմից ներմուծման և արտահանման ծավալների հավասարակշռմանն ուղղված միջոցառումների տապալումը:

Հայաստանի ճգնաժամի առանձնահատկությունը

Մեր ճգնաժամի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ 1991թ.-ից մեկնարկած պետական կառավարման ճգնաժամին 2008թ.-ին գումարվեց ներքին քաղաքական և արտաքին ֆինանսա-տնտեսական ճգնաժամը: Այսպիսով, ներկայումս Հայաստանը գտնվում է 3 ճգնաժամերի ճնշման ներքո, որից միայն մեկը (միջազգային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը) մեր “ստեղծագործությունը” չէ:

Այն անձիք, որոնք պնդում են, թե միջազգային ֆինանսա-տնտեսական ճգնաժամն ավարտվում է, սխալվում են, քանի որ ոսկու ռեկորդային բարձր գինը միջազգային շուկաներում (մոտ 1.300 ԱՄՆ դոլար) վկայում է ճիշտ հակառակը: Բանն այն է, որ ոսկու նման բարձր գինը ցույց է տալիս ներկայիս վիճակի նկատմամբ անվստահությունը և դեպի ապագան ուղղված բացասական սպասումները: Այդ իսկ պատճառով միջոցների զգալի մասը ոչ թե ուղղվում է տնտեսության տարբեր ճյուղեր, այլ` դեպի ոսկի: Այսպիսով, ոսկու պահանջարկն աճում է, ինչը նպաստում է այդ մետաղի գնի բարձրացմանը:

Պետական կառավարման 3 կարևոր բացթողումները

1) Բացասական ընտրասերում (սելեկցիա).

Արդեն 1991թ.-ից իշխանափոխության ընթացքում ՀՀ-ի պետական համակարգում սկսվեց “կադրերի թարմացման” գործընթացը կադրերի ջարդի տեսքով: Այդ գործընթացը բնորոշվում էր ոչ այնքան “հին մտածելակերպը” “նոր մտածելակերպով” փոխարինելու մտահոգությամբ, այլ` “մենք գիտենք ինչ անել”, “շուկան ամեն ինչ իր տեղն է դնելու” և նման “ռոմանտիկ” կարգախոսներով:

“Մենք գիտենք, ինչ անել” կարգախոսի արդյունքում առ այսօր չգիտենք տարրական հարցի պատասխանը` “Ի՞նչ կառուցվածք պետք է ունենա մեր տնտեսությունը` մասնավորապես, ՀՆԱ-ն, ներմուծումը և արտահանումը”:

“Շուկան ամեն ինչ իր տեղն է դնելու” կարգախոսի արդյունքը դժվար չէ տեսնել սույն հոդվածի ներածական մասում: Իսկ եթե դրան գումարենք օլիգարխիայի ծնումը 90-ականներին և հզորացումը 3-րդ հազարամյակում, պատկերը դառնում է բավականին տխուր: Վայրենի շուկայացումը պետք է տար վայրենի արդյունքներ:

Փաստորեն, “հին մտածելակերպը” փոխարինվեց ոչ թե “նոր մտածելակերպով, այլ` պետական մտածելակերպի բացակայությամբ:

Այսպիսով, շուրջ 20 տարի մասնագետները դուրս են մղվում պետական կառավարման համակարգից, իսկ դեպի համակարգ նետվում են նրանք, ովքեր ուզում են “լավ ապրել”: Զուգահեռաբար, Պարկինսոնի օրենքի համաձայն, պետական համակարգը վերարտադրվում է` աճելով քանակապես և անկում ապրելով որակապես: Այս հիվանդությունը պետական համակարգից տարացվեծ դեպի օլիգարխիկ տնտեսական և կուսակցական համակարգերը:

Մասնագետները, բնականաբար, սկսեցին արտագաղթել` թուլացնելով մեր պետության մրցունակությունը և ուժեղացնելով այլ պետությունների մրցակցային դիրքերը: Իսկ երբ Հայաստանում հնչում են դժգոհություններ, թե “դժվար է գտնել մասնագետներին”, ապա դա արդեն զավեշտ է, քանի որ խնդիրը ոչ թե մասնագետների բացակայությունն է, այլ “մասնագետներ որոնողների” մոտեցումերի որակն է:

2) Պետության կառուցման պարզունակ կրկնօրինակում.

Անկախության առաջին իսկ օրերից առ այսօր մեր պետությունը “կառուցվում” է “միջազգային փորձի” կիրառման սկզբունքով: Բազմաթիվ օրենքներ պարզապես թարգմանվում են ռուսերենից, անգլերենից, ֆրանսերենից: Նույն սկզբունքով կառուցվում են տարատեսակ կոմիտեներ, հանձնաժողովներ, տեսչություններ և այլն:

Օրինակ, արդեն ավելի քան 15 տարի ՀՀ-ում “ձևավորվում” է ֆոնդային շուկան: Թարգմանվել և “թեղայնացվել” են օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, ստեղծվել կառույցներ, լիցենզավորվել բրոքերներ: Բացի արտարժույթի առք ու վաճառքից և պետական պարտատոմսերից, առ այսօր չի ձևավորվել արժեթղթերի շուկան:

Նման անհաջողություններն արդեն 20 տարի հաճախակի քողարկվում են “անցումային տնտեսություն” կախարդական բառակապակցությամբ: Բայց Սինգապուրը, Իսրայելը, Ճապոնիան, Գերմանիան, Հարավային Կորեան և մի շարք այլ պետություններ, ունենալով շատ ավելի վատ մեկնարկային պայմաններ, 20 տարվա ընթացքում կարողացան ստեղծել հզոր պետություն և արդյունավետ տնտեսություն:

3) Ազգային բարոյահոգեբանական արժեհամակարգի փլուզում.

Իրականում, այս գործոնը մեր անհաջողությունների մեխն է: Պետական բարեփոխումները լինում են հաջողակ, երբ իշխանությունները սեփական օրինակի, նիստուկացի և ազգային արժեհամակարգի դավանման միջոցով կրթում և դաստիարակում են սեփական ժողովրդին: Այս դեպքում ապահովվում է թե’ ժողովրդի և թե’ պետական բարեփոխումների բարձր կառավարելիությունը:

Օրինակ, երբ խոսվում է “միջին խավի ձևավորման” կարևորության մասին, մատնանշվում է, հիմնականում, նրանց տնտեսական բարեկեցության հատկանիշը: Սակայն, ամենուրեք քարոզելով սպառողական հասարակարգի “արժեքները”, ձևավորվում է “էլիտար” կյանքին ձգտող և փող ունեցող լյումպենը: Իրականում, միջին խավն իրենից ներկայացնում է արժանապատվություն ունեցող, որպես մասնագետ գնահատվող և բարեկեցիկ ապրող սոցիալական շերտ: Սակայն, բարոյահոգեբանական արժեհամակարգի փլուզման հետևանքով վանվում է արժանապատվությունը և չի գնահատվում մասնագետը: Իսկ ի՞նչ է անում լյումպենը: Լյումպենը կրկնօրինակում է իր վերադասին, ինչպես Հայաստան-պետությունը կրկնօրինակում է այլ պետություններին (տես` սույն հոդվածի “Պետության կառուցման պարզունակ կրկնօրինակում” խորագիրը, - Հ.Մ.): Փաստորեն, մեր պետությունը` լյումպեն-պետություն է:

Այսպիսով, Հայաստանի մրցունակության մակարդակը բոլոր ասպարեզներում մոտենում է վտանգավոր սահմանագծին, որից այն կողմ` պետության փլուզումն է:

Ելքը

Ինչքան սաստիկ և համակարգային է ճգնաժամը, իսկ վիճակն անելանելի, այդքան մեծ է պետության թռիչքային զարգացման հավանականությունը:

Բերված սահմանումը` կառավարման հիմքային օրենքներից մեկն է: Ի տարբերություն սովորական մարդու պատկերացումների, կառավարման տեսությունը ճգնաժամը դիտարկում է դրական երանգներով: Ճգնաժամը հմուտ ձեռքերում խթանում է առողջացումը և բուռն զարգացումը: Դա տեսական օրենք չէ: Նշված պետությունների (Սինգապուր, Իսրայել, Ճապոնիա, Գերմանիա, Հարավային Կորեա) թռիչքներին նախորդել է սաստիկ ճգնաժամը: Ճգնաժամը բացահայտում է թուլություններն ու թերությունները և, անգամ, “հուշում” ելքի ճանապարհները:

1) Ազգի սերուցքի բյուրեղացում և ինքնակազմակերպում.

Հաշվի առնելով, որ պետության թռիչքի իրագործումը պահանջում է բարձր հոգևոր, մտավոր և կամային հատկանիշներ, պարզ է, որ նման գործընթացը կարող է ապահովել միայն ազգի սերուցքը: Ազգի սերուցքը պետք չէ խառնել ճգնաժամերի ընթացքում ի հայտ եկող “էլիտայի” կամ “ազգի փրկիչների” հետ: Թե ինչպե՞ս են նրանց տարբերակում` առանձին և ծավալուն թեմա է (ի դեպ` շատ “էլիտար մարդիկ” և “ազգի փրկիչներ” ՀՀ-ում արդեն բացահայտված են):

Մարդկության պատմությունը փաստում է, որ թռիչքն ապահովում են միայն այն պետությունները, որտեղ ազգի սերուցքին հաջողվում է համակարգային ճգնաժամի պայմաններում բյուրեղացվել և ինքնակազմակերպվել:

Պարզ է մի բան, որ այս գործընթացը ՀՀ-ում չի կարող սկսվել ոչ հին ու նոր իշխանական, ոչ կուսակցական, ոչ էլ օլիգարխիկ կառույցներում, քանի որ այնտեղ անհամեմատ մեծ է “լավ կյանքին” ձգտող մարդկանց տեսակարար կշիռը:

2) Ազգի “ոսկե հիմնադրամի” ստեղծում.

Պետության թռիչքային զարգացումը պահանջում է տարբեր ոլորտների բարձր որակի մասնագետների ներգրավումը: Հաշվի առնելով, որ հայերը դրսևորել և դրսևորում են իրենց մասնագիտական կարողություներն ամբողջ աշխարհում, հետևապես, Հայ ազգը չունի մասնագետների պակաս: Ուրիշ բան, որ մենք երբևէ լուրջ չենք զբաղվել նրանց բացահայտմամբ և հաշվառմամբ: Այսինքն, չենք կազմավորել ազգի “ոսկե հիմնադրամը”:

Առաջին փուլում անհրաժեշտ է որոնել և կապ հաստատել արդյունքի հասած հայ մասնագետների հետ` թե’ Հայաստանում և թե’ աշխարհում:

Երկրորդ փուլում անհրաժեշտ է իրենց հետ բանակցել` համագործակցության եղանակները համաձայնեցնելու նպատակով: Մի մասը, որոշակի պայմանների կատարման դեպքում, համաձայնվելու են աշխատել ՀՀ-ում: Մյուս մասը` այլ պայմանների դեպքում, պատրաստ են լինելու օժանդակել տեղում: Կլինեն մարդիկ, որոնք կտրականապես մերժելու են որևէ համագործակցություն:

Ազգի “ոսկե հիմնադրամի” ստեղծման լավ փորձ է կուտակել Իռլանդիան: Ի դեպ, իռլանդացիները, հայերի նման այն եզակի ազգերից են, որոնց մեծ մասն ապրում է սեփական պետությունից դուրս:

3) Ստվերային կառավարման կառույցների ձևավորում.

Մեզանում տարածված է այն կարծիքը, որ “ստվերային” կառավարման կառույցները հակապետական են: Այն ինչ` ճիշտ հակառակը: “Ստվերային” կառավարման կառույցներն ուժեղացնում են պետության պաշտպանվածությունն ընդհանրապես, իսկ ճգնաժամի ընթացքում` առավելապես: Երբ պետությունում առկա են այդ կառույցներն իրենց մասնագետներով, ճգնաժամի անբարենպաստ զարգացման պայմաններում նրանք ցանկացած պահին և շատ արագ կարող են հզորացնել տվյալ պետության կառավարման համակարգը:

Այս կառավարման եղանակը շատ է տարածված Մեծ Բրիտանիայում, որն այս հարցում ունի դարավոր ավանդույթներ: Այնտեղ բոլոր երեք խոշոր կուսակցություններն ունեն “ստվերային” կառավարություններ:

ՀՀ-ում “ստվերային” կառավարությունների բացակայությունը հաճախ ստիպում է մեր կուսակցություններին (անգամ մեկ պաշտոնատար անձի փոփոխության դեպքում) շտապ փնտրել և կուսակցության շարքեր ընդունել ապագա կամ արդեն նշանակված պաշտոնատար անձանց:

Վերջաբան

“Ազգը, որը չի ուզում պարտվել, չի պարտվում:” (Գարեգին Նժդեհ)

Հարություն Մեսրոբյան

տ.գ.թ., կառավարման փորձագետ

ԶՐՈԻՅՑ ՄԻ ԾԱՆՈԹ, ԲԱՅՑ ԱՆԾԱՆՈԹ ՀԱՅՐԵՆԱԿՑԻ ՀԵՏ

Այս երկխոսությունը տեղի ունեցավ հայտնի սոցալական ցանցում:

H. Khachatryan
Barev Martiros jan, mi erku harc karelia Fransiayi het kapvac 23:00

Martiros Shahbazyan
Barev asa, inchu che! 23:01

H. Khachatryan
Marselum eq aprum te jamanakavor eq? 23:01

Martiros Shahbazyan
es mi 10 tari e estegh em ashkhatum u bnakvum 23:02

H. Khachatryan
es norem patrastvum gal...mi poqr xorhrdov kogneq? 23:03

Martiros Shahbazyan
aper inch khorhurd? 23:04

H. Khachatryan
erku qaxaqneric chgitem vorne lav Marsel te Nicca, es uzum em gal vorpes paxstakan 23:04

Martiros Shahbazyan
apers yes chem kara asem, vorpes pakhstakan vonts kez kndunen?Marsel u Nizzai tarberutyun ayn e, vor marsel aveli shat hay u otarakan ka 23:06

H. Khachatryan
isk sev gorc gtnel heshta? 23:06

Martiros Shahbazyan
aper du asa spitak gorts gtnel hesht a, sev gorts en gortsn a, vor sevn el chi ani. Shinararutyan mej piti super masnaget lines, te che banvorutyun likn en! 23:09

H. Khachatryan
aper skzbi jamanak gitem vor hesht chi lini 23:11
bayc shans ka vor gone mi tari erku tari heto gone mi ban klini 23:12

Martiros Shahbazyan
yes fransia yekats pahits orinakan fransiakan pastatghter em unetsel. shat djvarutyunner chem unetsel. bayts aynu amenayniv shat mets djvarutyunner em unetsel lezvi hartsum, gorts gtnelu hamar. Isk yete estegh hambaluyun anelu liner u mi ktor hats pakhtsnelu liner, arden milyon glukh patvavor gortser kan Hayastanum, mer Hayrenikum, mer @nkernerov u harazatnerov shrjapatvats. 23:15
Mi tari erku tu tasnamyakits khosa. 23:15
Astvats ta, apers ko gortserin likn hajoghutyun. Bayts mi havata esteghits gaghetsik baner patmoghnerin. 23:16
Yes shat tgherk gitem goghutyan hamar berderum en, bayts asum en Hayastan vor lokh lav a ! 23:17

H. Khachatryan
aper es orinakan voch mi dzev chgitem, ete ka indz hushi vonc anem es el orinakan txterov gam, im huys@ menak im ashxatanqna 23:18

Martiros Shahbazyan
Bayts amen mard yurahatuk a, yes tsankanum em kez kyankum chlines enpisi iravitchakum, vor ko andzi dem stipvats baner anes u ko mardkayin printsipnerin zijes. 23:18

H. Khachatryan
liq@ mardikel chgites inchi iranc hamar @tex vata bayc chen galis Hayastan 23:19

Martiros Shahbazyan
inch masnagitutyun unes? 23:19

H. Khachatryan
du shat lav banes indz cankanum, es shnorhakal em dra hamar 23:19

Martiros Shahbazyan
aper jan vorovhetev mi angam @nkel en u amot klini parap het gan 23:20

H.Khachatryan
es injenerem masnagitutyamb bayc nayev varsavir em u erkar tariner vacharqi mejem exel 23:20
Es stex el misht ashxatel em u chem zlacel, bayc barekamnerict lsac klines te vonca stex djvaracel 23:22
es uxaki indz anhrajesht tuxt@ chem karum stex charem 23:22
mi qich tank en uzum 23:23

Martiros Shahbazyan
inch tesak tuxt? 23:25

H. Khachatryan
tsnndakan 23:25


Martiros Shahbazyan
adrbejanakan? 23:25

H. Khachatryan
ha 23:26
yes dranovem galu 23:26

Martiros Shahbazyan
Apers bayts mi hat patkeratsnum es, inch vitchaki mej enk 23:26

H. Khachatryan
vor pahov? 23:27

Martiros Shahbazyan
2010 tvin ko nman aroghj hay tghamard@ pogh a talis u viz a dnum vor unena adrbejanakan tsnndakan? Es inch kortsanum agnum, es inch tseghaspanutyun a, vor menk mer dzerkov ham adrbejanakan tsnund enk darnum, anunners enk pokhum, vaghn petk lini kronapokh el klinenk, der chem asum serakan koghmnoroshumneri masin. Petk lini nayev urish baner... Ba mer pativ@, hpartutyun@, mer nakhnineri handep hargank@ ur a korel. 23:31

H. Khachatryan
Aper et harganq@ petqa pahel sepakan erkrum....mi nexaci bayc ete du dursnes u erkri patvices xosum et es chem @nduni...Es HAY EM bayc chem uzum aprel Hayastanum...u chem sirum erb mardu dzayn@ taq texic hnchelov karoxa vorosh harcerum qnnadatel mi urishin 23:34

Martiros Shahbazyan
Apers du krtvats tgha es yerevum, bartsraguyn avartats, ba kez vayel a adrbejantsu status unenas u mi moratsi da mi tariov chi, ayl yete estegh du offtsial tukht dzerk beres ko aderbejanakan tsnndakanov, du klines adrbejanitsi, bayts fransiayum mnalu iravunkov. Patkeratsru ko erekhen gnum a dprots u hartsnum en du vorteghits , na asum a adrbejanits. 23:35

H. Khachatryan
Martiros jan amen ararq arvuma ira npataki hamar, es et ararqov turq chem darnum u im erex enel misht haya linelu 23:37

Martiros Shahbazyan
Aha, hnchets amen inchi patrast u amen ban ardaratsnelu khoskn. Du mi asa vor HAY ES, ayl asa inchpes es patrastvum uranal u adrbejanatsi dernal. Kez mi ban asem, du vat andzi vra @nkar. Yes aystegh or u gisher zbaghvats em, ashkhatankov u azgayin khndirnerov. Dzend tak teghits ed ko hamar a asvats, vorovhetem iskakan hayi hamar ed Hayastann a amena taq teghn.
23:39
Apers amen ban sksvum a glkhavor ansasan printsipnerits hrajarveluts. Du krtvats tgha es, 1915 tvin milyonnerov zihvetsin bayts chuzetsin irents azgn uranal, bayts menk mi stits banits azgapokh enk linum?Lav mtatsi 23:41

H. Khachatryan
azgayin xndirner@ sahmani vraen lucvum...de et depqum qez kochem anum ari gnanq sahman u @ndex cuyc tanq te vor meksa hay...voch te hervic menak bardzr xosqerov payqarenq 23:42
es shat kuzey Marsel galuc qo het handipey u tesney te et inch azgayin gorces du anum vor stipela qez Hayreniqt toxnel 23:43
Es Hayem u hay kmernem bayc chem apri en erkrum vortex turqna tirum... 23:44
es vonc haskaca mer jrer@ mi arvov chen gnum 23:46
dra hamar aveli lava es qez maxtem misht TENC azgaser ashxatanq u 23:46
u misht amboxch hogov u srtov sires u payqares erkrit hamar...erkrict heru.. 23:47

Martiros Shahbazyan
Du yerevi chgites vorn a sahman@. Sahman@ du arden zijetsir en pahin, vor mtkid mej kez tramadretsir te adrnajanatsu tsnndakan kareli e gnel.Aha ayd norb yev karevor sahman@ vor tsavok du ches pahum. Isk inch verebervum e irakan Sahmanin, yes pahum em Arevmtyan Hayastani Sahman@ u Javakhki sahman@.Amen or kriv e u yes paykarum em. I tarberutyun kez yes chem darnum adrbejanatsu kam turk u zinaktsum im tshnamun. Ko kartsikov yes Hayastanum chem linum u chgitem inch tsanr baroyakan ankum a teghi unenum. 23:47
Gitem vor du ko ayspisi mtatselakerpov zoh es dardzel teghakatvakan paterazmin, vor turkern mghum en mer dem. Mi kich amrapndi ko mej Hay tesak@. 23:48

H. Khachatryan
Sahman?...du erevi irakan sahman ches el tesel...es payqarel em carayelem aprel u stexcel em Hayastani NERSUM u Hayastani hamar, bayc el chem uzum...heriqa... 23:51
Hayastanum arden qe mataxna tirum 23:51
ete payqaroxes nersum aveli shat qo kariq@ unen ari stex payqari 23:52

Martiros Shahbazyan
Aper jan, yerkirn mer mej a u menk enk yerkri terern. Du kez piti amen aravot nershnches, vor du es tern mer yerkri. Yete bolor bardzragutyn krtutyun unetsighnern arnen adrbejanakan tsnndakanner apa turkn karik chi unena gravelu Hayastan@ , vorovhetev bolorn arden irenn en. Maghtum em hajoghutyun. Imatsir vor KE MATAGHN EL A HAY.
Im anun@ Shahbazyan Martiros e. Yes AREVMTYAN HAYASTANI HAYERI HAMAGUMARI MARSEILI kariytsi ghekavarn em. 23:52

H. Khachatryan
drsic amenaanhavat haynel kara asi vor siruma ir hayreniq@ 23:53

Martiros Shahbazyan
Urakh klinem gas Marsel u tsanotanank, kez mer ashkhatanknerin tsanotatsnen u du el khandavarves, kez iskakan hay zgas, voch te Hayrenikin anpetk. Aytseli mer kaykn u nayi ashkhatsnknerin. 23:56
Apers ko het mi hamemati, yes inch asum em, pataskhan karogh em tal. 23:57

H. Khachatryan
da uxaki ilyuziaya, du shat payqarelu tex unes....shat hayer kan vor im nman en ekel Fransia bayc hankarc mek@ shshkrvi u iranc turq asi kokord@ kkrcen vonc vor es kanem 23:58

Martiros Shahbazyan
Nayir : www.western-armenia.eu 23:58

H. Khachatryan
mard tuxt sarqelov azgutyun@ chi poxum 23:59
es hay em hayel kmernem 23:59

H. Khachatryan
es shat urish chanaparhnerem pordzel Fransia galu bayc vor menak et tarberakna gorcuum es el ogtagorcum em da im orinakananalu hamar 00:01

Martiros Shahbazyan
Petk ch kokord krtsel, petk e ughghaki hay mnal u verj. Apers du arden mtkid mej yerb @ndunetsir, vor da hnaravor e, arden uranum es.
Gites Kristos asum er shnatsoghner@ vtangavor che, ayl vtangavor en mtkum shnatsoghnern. Menk ASUM ENK MENK HAY ENK, U MEZ VOGHINCH CHI STIPI URANALU MER HAY LINEN, HAY MAYR u HAY HOR PATVI HARGANKN PATIV A BERUM. 00:02
Apers astvats ta vor du enkan mets havat uenas, vor aydpisi anjnjeli shkhalner chkatares. Astvats ko het, kyankum mi moratsi te inch tarapankneri mijov antsan mer papern u es or, 2010 tvin ughghaki yerjankutyan masin skhal patkeratysumneri patcharov irents serundn azgapokh a linum. 00:06

H. Khachatryan
indz kneres es petqe durs gam... lava vor qo nman mardiq kan, bayc krknum em, erkir@ qo pes mardkanc kariq@ stex uni...ekeq u apreq Hayastanum...bayc erbeq hervic mi qnnadateq...ete tenc hzor kamq uneq ekeq u amrapndeq erkir@ ...du indz asum es vor tarber harcerov es zbaxvum...petq chi rakov hivandin tanel u arajnayin gripic bujel...hajoxutyun dzez ev dzer gorcerin 00:07

Martiros Shahbazyan
Nmanapes, yerjankutyun em kez tsankanum.yete marselum lines u tsankanas tsanotanal, zangi. 00:09

H. Khachatryan
ctesutyun...anpayman ktesnvenq... 00:13

mardi 28 septembre 2010

Սեպտեմբերի 22-ին Ալեք Ենիգոմշյանի ելույթը


Սեպտեմբերի 22-ին Գրողների միության տանը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատումը և ելքերի առաջադրումը» թեմայով կազմակերպած հավաքի ժամանակ ելույթ ունեցավ Ալեք Ենիգոմշյանը։

Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:

ԵԼՈՒՅԹ

Իմ ասելիքը լինելու է շատ խիստ եւ շատ պատասխանատու: Այն իրականությունը ներկայացնելու է այնպես, ինչպես կա, այսինքն շատ մուգ գույներով: Այն, իհարկե, բնավ մարդկանց հուսահատության մղելու նպատակ չի հետապնդում, այլ ահազանգ է եւ զգաստության կոչ:

Խոսքը վերաբերվում է ժողովրդագրական համաղետին, որի մեջ մեր ազգը արդեն իսկ գտնվում է: Մենք ժողովրդագրական համաղետի շեմին չենք գտնվում, այլ արդեն իսկ դրա մեջ ենք: Եվ ամենայն պատասխանատվությամբ պետք է ասել, որ ներկա ընթացքի, ներկա միտումների անխափան շարունակության պարագայում մեր ազգը եւ Հայաստան երկիրը մի քանի տասնամյակում կվերանան այս աշխարհի երեսից:

Երկու տասնամյակ առաջ հայկական լեռնաշխարհի հայաբնակ մնացած այս տարածքում, այսինքն` Հայաստանի Հանրապետությունում, Արցախում ու Ջավախքում բնակվում էր մոտ 3,7 մլն հայ: Այսօր նույն այս տարածքում բնակվում է մոտավորապես 2,2-2,3 մլն հայ (այսինքն հայերի թիվը կրճատվել է 40 տոկոսով): Այստեղ ժամանակ չունենք բացատրելու թե ինչ հիմունքներով ենք հանգում այս թվին: Քսան տարում հայրենաբնակ հայության 1,4-1,5 մլն-ով պակասելու պատճառը բոլորիս հայտնի արտագաղթն է, բայց նաեւ ծնելիության, բնական աճի չափազանց ցածր մակարդակը: Եթե 1990-ականների առաջին տարիներին զանգվածային արտագաղթի երեւույթը կարելի է ընդունել որպես անխուսափելի, պետք է նաեւ ընդունել, որ 1995-1996-ից սկսած երկրի կառավարման եւ զարգացման առողջ քաղաքականության պարագայում կարելի էր անգամ ապահովել արտագաղթածների մի մասի վերադարձը: Բայց 1995-1996-ից հետո ոչ միայն ցանկալի ներգաղթը չիրականացավ, այլ արտագաղթը շարունակվեց շատ մտահոգիչ տեմպերով: Այդ տեմպերի մի քանի տարվա դանդաղումից հետո, բոլորիս հայտնի է, որ սկսած 2008-ից, արտագաղթն ստացել է ահագնացող բնույթ: 2008-ին եւ 2009-ին յուրաքանչյուր տարի մոտավորապես 23-25 հազար մարդու արտագաղթից հետո, այս տարվա առաջին 8 ամիսներին միայն (այսօր հրապարակված թվին դուք կարող էք արդեն իսկ տեղեկացած լինել) ՀՀ-ից մշտապես հեռացել է 61 հազար մարդ: Նույն տեմպով շարունակվելու պարագայում մենք տարեվերջին ունենալու ենք 91-92 հազար արտագաղթող: Նույն տեմպի շարունակվելու պարագայում 13-14 տարում Հայաստանի բնակչության թիվը արդեն կլինի 1 մլն-ից պակաս: Արտագաղթի մղող պատճառների անփոփոխ մնալու պարագայում ոչ մի երաշխիք չկա, որ այս տարվա տեմպը չի շարունակվի. ընդհակառակը, ամեն տարի արտագաղթողների թիվը կարող է ավելանալ: Ըստ բոլոր կանխատեսումների 2050 թվականին Թուրքիայի բնակչություը հատած կլինի 100 մլն-ի սահմանը: Նույն թվականին 100 մլն-ի հասած կլինի նաեւ Իրանի բնակչությունը, որից մոտավորապես 40 մլն-ը կլինեն Հայաստանի անմիջապես հարավում բնակվող թուրք-ազերիները: Նույն ընթացքում հաստատապես ավելացած կլինի նաեւ Ադրբեջանի բնակչությունը: Մի քանի հարյուր հազար բնակիչ ունեցող Հայաստանը ոչ կկարողանա ապահովել ներքին անվտանգության տարբեր ոլորտների համար անհրաժեշտ ռեսուրսները, եւ ոչ էլ իհարկե, կկարողանա դիմակայել հարյուրավոր միլիոնների հասնող ոչ-բարյացակամ երկրների ու ժողովուրդների ներկայացրած վտանգին: Ներկա միտումների անխափան շարունակության պարագայում, ոչ մի երաշխիք չկա, որ մի քանի տասնամյակ անց Հայաստան երկիրն ու պետությունը չեն դադարի գոյություն ունենալուց:

Նույնն է պատկերը բնական աճի պարագայում: Առանց ծավալվելու բավարարվեմ պարզապես հիշեցնելով, որ ցանկացած երկրում բնակչության թվի անփոփոխ պահպանման համար` պտղաբերության տարիքում գտնվող յուրաքանչյուր կնոջ բաժին ընկած երեխայի գործակիցը պետք է լինի 2,1: Այսինքն` որպեսզի ցանկացած երկրում տվյալ պահի բնակչության թիվը ոչ ավելանա եւ ոչ էլ պակասի, մնա նույնը, անհրաժեշտ է, որ այդ երկրում պտղաբերության տարիքում գտնվող յուրաքանչյուր կին ունենա 2,1 երեխա: Հայաստանում այս գործակիցը 1, 36 է: Սա արդեն ամեն ինչ ասում է:

Ինչու՞ է այս աղետալի պատկերը: Մարդկանցից շատերը պարզապես հնարավորություն չունեն իրենց եւ իրենց ընտանիքների անդամների կենսաբանական ամենատարրական պահանջները բավարարելու ու հեռանում են, ուրիշները, հակառակ ամեն բանի, երկար ժամանակ դրական փոփոխության ակնկալություններ ունենալուց հետո, իրավիճակի բարելավման ամեն հույս կորցրել են եւ հեռանում են: Երիտասարդները աշխատանքի եւ կյանքի նորմալ պայմաններ չեն տեսնում եւ հեռանում են: Բոլորը, եւ նույնիսկ բարեկեցիկ պայմաններում ապրող ծնողները իրենց երեխաների ապագայի համար Հայաստանում հեռանկարներ չեն տեսնում ու նրանց ապագայի սիրույն հեռանում են եւ այլն եւ այլն Զույգերը շատ քիչ թվով երեխաներ են ծնում, որովհետեւ երեխաների խնամքն ու ապագայի կերտումը դարձել է շատ ծանր հոգս: Ամուսնությունների թիվը պակասել է, որովհետեւ արական եւ իգական սեռերի միջեւ համամասնությունը արտագաղթի հետեւանքով խախտվել է, որովհետեւ ամուսնանալն ու ընտանիք կազմելը պահանջում են նյութական նվազագույն միջոցներ, բնակարան եւ այլն, որոնց ձեռքբերումը չափազանց դժվարացել է եւ այլն:

Ոչ-ոքի համար գաղտնիք չէ, որ այս սարսափելի իրավիճակի պատճառը երկրում բոլոր ոլորտներում տարվող քաղաքականությունն է, երկրում տիրող համակարգն է: Տնտեսությունը մենաշնորհված է, նյութական հարստություն ձեռք բերելու բոլոր լուրջ միջոցները գտնվում են մեկ կամ մի քանի խումբ մարդկանց ձեռքերում: Այդ առանձնաշնորհումը պահպանելու համար փոքրաթիվ այդ խավը ամեն միջոցի դիմում է որպեսզի մանր ու միջին ձեռնարկատերերը չկայանա: Իր աշխատուժով ապրող զանգվածը ենթարկվում է ծայրահեղ շահագործման: Տնտեսության կառուցվածքը համապատասխանում է նույն այդ խավի շահերին եւ հակադրվում է բնակչության ջախջախիչ մեծամասնությանը: Տնտեսությունը հիմնված է ներմուծումների, արտասահմանում աշխատող բարեկամների կողմից իրենց հարազատներին ուղարկված նյութական օժանդակությունը այդ ներմուծումների սպառման ուղղությամբ քամելու վրա: Տնտեսության մյուս հենքը միեւնույն խավի կողմից մենաշնորհացված երկրի բնական պաշարների արտահանումն է: Արդյունաբերությունը միտումնավոր կերպով համարյա թե չի զարգացվում: Գյուղատնտեսության պարագայում «աղետալի իրավիճակ» բառակապակցությունը հեռու է նույնիսկ իրականությունը մոտավոր բնութագրելուց: Տարվող քաղաքականության եւ ստեղծված իրավիճակի պատճառով գյուղացիության մեծամասնությունը իմաստ չի գտնում հողը մշակելու մեջ: Անգամ պաշտոնական տվյալներով ընդունվում է, որ գյուղացիներին սեփականաշնորհված մոտավորապես 450 հազ. հա հողատեսքերից այս տարի ավելի քան 200 հազար հեկտարը մնացել են անմշակ: Իսկ «հանրային խորհրդում» նաեւ գյուղատնտեսական հարցերով զբաղվող իշխանամետ մի գործիչ (Խ. Հարությունյան) վերջերս հաստատեց, որ գյուղատնտեսական հողահանդակների հազիվ 15-20 տոկոսն է մշակվում: Հողերը գնալով կենտրոնանում են վերնխավի եւ նրանց ենթակաների ձեռքերում: Բնությունը շարունակվում է հոշոտվել նույն մարդկանց ընչաքաղցության հետեւանքով: Այս ամբողջ իրավիճակը հարատեւ պահպանելու համար երկրի տնտեսաքաղաքական վերնախավը ստեղծել է, մեղմ ասած, ավտորիտար համակարգ, ոտնահարում է տարրական ազատությունները եւ մարդկանց հպատակեցնելու համար միտումնավոր աղարտում է նրանց բարոյական նկարագիրը: Երբեմնի հպարտության առարկա համարվող կրթական համակարգն ու մշակույթի ոլորտը վերածվել են խոտանի: Այս ամենի հետեւանքով, բացի նյութական անտանելի իրավիճակից երկրում տիրում է բարոյահոգեբանական ահավոր մթնոլորտ, անհաղթահարելի հուսահատության եւ անելանելիության զգացողություն: Այս բոլորն էլ հենց հանգեցում են անխուսափելի արտագաղթի:

Հայաստանը պետք է իրեն ձգի հայերին, մինչդեռ այն վանում է նրանց: Հայերը հպարտ պետք է լինեն Հայաստանով, մինչդեռ նրանք, հազար ափսոս, հակակրանքով են լցվում իրենց երկրի հանդեպ:

Իշխանությունն ու նրա մունետիկները տարփողում են, որ այս վիճակն անխուսափելի է, առարկայական պայմանների ծնունդ է: Բացարձակապես այդպես չէ: Ստեղծված կացության 80 տոկոսը, եթե ոչ ավելին, մի խումբ մարդկանց ստեղծած համակարգի արդյունքն է: Հայաստանը դատապարտված չէ ոչ այս կացությանը եւ ոչ էլ մահացու արտագաղթին: Բացի իրենց վարած անիմաստ ու զեխ կյանքի վրա կատարած վատնումներից, այս վերնախավի անդամները յուրաքանչյուր տարի ժողովրդի շահագործման միջոցով ձեռք բերված հարյուրավոր միլիոն դոլարներ են արտածում արտերկիր: Հայաստանը իր ներքին, այսօր իսկ առկա ռեսուրսներով եւ հնարավորություններով, ինչպես նաեւ սփյուռքի նպատակամետ օժանդակությամբ, կարող է դառնալ բոլորիս ցանկալի հայրենիքը: Դրա համար առաջին հերթին պետք է անկաշառ եւ նվիրյալ ղեկավարություն: Այնուհետեւ, անհրաժեշտ է ծրագիր, որը կհամապատասխանի ողջ ժողովրդի պահանջներին: Հայ մարդը պետք է ունենա աշխատանք, եւ արժանապատիվ աշխատանք: Արդյունաբերությունը պետք է վերածաղկի առաջին հերթին երկրի կարիքները բավարարելու համար: Գյուղատնտեսությունը պետք է ծառայի երկրի պարենային կարիքների բավարարմանն ու գյուղացիության արժանապատիվ գոյության ապահովմանը: Կրթությունը պետք է եւ կարող է ծառայել իր առաքելությանը, այսինքն` ներկա ժամանակների մակարդակին համապատասխանող գիտելիքների ստացմանը, մարդու եւ հայի կերպարի կերտմանը: Գիտությունը կարող է եւ պետք է վերստին թռիչք ապրի, նույնը եւ մշակույթը: Հայաստանին ու հայ ժողովրդին այս ամենն իրականություն դարձնելու ռեսուրսները չեն պակասում: Անհրաժեշտ է միայն, որ բոլոր ռեսուրսները մի փոքրաթիվ խավի ընչաքաղցությանը չծառայեցվեն:

Ոմանք գտնում են, որ Հայաստանն այս վիճակից դուրս բերելու համար անհրաժեշտ է ժողովրդավարականացում եւ ազատ շուկայի պայմանների ստեղծում: Սա մասամբ անբավարար է եւ մասամբ` ֆիկցիա: Ժողովրդավարականացումը կարող է հնարավոր դառնալ միայն ժողովրդի ջախջախիչ մեծամասնության շահերին ծառայող համակարգի առկայության պայմաններում: Ազատ շուկան նախ ֆիկցիա է եւ ապա չի կարող ապահովել երկրի ու ամբողջ ժողովրդի կարիքները: Հայաստանում, հատկապես ներկա ավելի քան աղետալի պայմաններից դուրս գալու անհրաժեշտության վիճակում, անհրաժեշտ է տնտեսության եւ մնացյալ բոլոր ոլորտներում պետական-հանրային ոչ միայն վերահսկողություն, այլ լուրջ մասնակցություն: Պետական-հանրային լուրջ դերակատարությունը, այդ պայմաններում գործող շուկայական տնտեսությունը, սոցիալական հստակ ուղղվածությունը, բարոյական-հոգեւոր-մշակութային նպատակադրված քաղաքականության ամբողջությունն է միայն որ կարող է մեր երկիրը դուրս բերել մեզ դեպի մահ առաջնորդող այս վիճակից:

Մենք կարող ենք այդ անել:

Մեզ պետք է կազմակերպվածություն, հստակ ծրագրի պատկերացում եւ վճռականություն:

Ներկա ընթացքով մեր ազգն ու հայրենիքը, բազմահազար տարիների գոյությունից հետո, գլորվում են դեպի մահ: Պատճառը ժողովրդագրական համաղետն է: Այս վերջինն իր հերթին տիրող համակարգի ծնունդն է: Եզրակացությունը պարզ է. այս համակարգն ու մարդկանց այն խումբը որի շահերի երաշխավորն է այն, մեր ազգի ու հայրենիքի դահիճներն են: Սա ամբոխավարական հայտարարություն չէ, այլ իրականության առարկայական գնահատումից բխող եզրակացություն:

Մենք պետք է փոխենք այս համակարգը, այլապես դառնալու ենք մեր ազգի դահիճների մեղսակիցները: