jeudi 18 décembre 2008

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ Է 1500 ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ


Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը, պատերազմական տարիներին կենտրոնի արշավախմբերը չափագրել, լուսանկարել եւ կազմել են բոլոր հուշարձանների վկայագրերը, իսկ առանձին դեպքերում՝ կատարել պեղումներ ու բարեկարգել դրանց տարածքները: Հ. Սիմոնյանը նշեց, որ իրենց առաջին արշավախումբն ուսումնասիրություններ է կատարել 1990-ին՝ սկսելով Գետաշենից եւ Մարտունաշենից, որից հետո` 1992-ին, ուսումնասիրություններ են կատարվել Քաշաթաղում, Աղդամում, Ֆիզուլիում, Ջեբրայիլում, Զանգելանում, Քարվաճառում, Կուբաթլիում: Հնագիտական արժեք ներկայացնող հուշարձաններից Հ. Սիմոնյանն առանձնացրեց Աղդամի, Ֆիզուլիի հատվածներում բացառիկ արժեք ներկայացնող Խաչենագետի արքայական դամբարանաբլուրը` 17 մ բարձրությամբ եւ 100 մ տրամագծով, վաղ երկրագործական տարածքները: Հ. Սիմոնյանը նաեւ տեղեկացրեց, որ ԼՂՀ-ի ողջ տարածքում ներկայումս հաշվառվում են հուշարձանները:
http://www.azg.am/AR/2008121707

dimanche 7 décembre 2008

ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԸ

Այսօր Հայոց պետության տարածքը՝ հայ զինվորի վերահսկած տարածությունը, մոտ 42 հզ. քառակուսի կիլոմետր է։
Այս է այն նվազագույն հողակտորը, որ անհրաժեշտ է կայուն և անվտանգ պետություն պահպանելու համար։
Հրավիրում եմ Ձեզ ևս մեկ անգամ դիտել Արմեն Այվազյանի և մի քանի մեծ հայրենասեր մասնագետների կողմից հրատարակված գրքի շնորհանդեսի արարողությունը, ուր հակիրճ ու հանրամատչելիորեն բացատրվում է Հայաստանի ամեն մի թիզ հողի արժեքը մեր ներկայի և ապագայի համար։

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ, ՀՅՈՒՐԱՆՈՑ-ՄՈԹԵԼՆԵՐԸ` ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈ՞ՒՄ

Թրաֆիկինգի, թմրամիջոցների առումով բացահայտումների ոստիկանական տվյալները

Հայաստանում պոռնոբիզնես չկա, առայժմ չկա նաեւ մարմնավաճառությունն օրինականացնելու նախաձեռնությամբ հանդես գալու մտադրություն, այս տարի չկա երեխայի վաճառքի գրանցված դեպք, իսկ վերջերս հայտնաբերված պոռնկության որջի առնչությամբ էլ որեւէ պաշտոնյայի հետ կապ չի հայտնաբերվել: Լրագրողների հետ հանդիպմանը երեկ հայտարարեց Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանը, ըստ որի, ամեն ինչ պետք է անել, որ Հայաստանում պոռնոբիզնեսի երեւույթը չլինի:

Ըստ նրա, Հայաստանում չկան նաեւ մարմնավաճառության, ապօրինի զենքի ձեռքբերման, ներկրման եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտը վերահսկող կազմակերպված հանցավոր խմբեր: Միեւնույն ժամանակ գնդապետը չի բացառում պոռնոբիզնեսի առաջացման հնարավորությունը, եթե դրա դեմ տարվող կանխարգելիչ բնույթի աշխատանքները չշարունակվեն:

2007-ի ընթացքում Հայաստանի իրավապահ մարմինները թրաֆիկինգին առնչվող համապատասխան քրեական հոդվածներով հայտնաբերել են հանցագործության 8 դեպքեր, որոնցից մեկը աշխատանքային թրաֆիկինգի, իսկ 7-ը` սեռական շահագործման դեպքեր են եղել: 2008-ի 10 ամիսների ընթացքում նույնատիպ հանցագործությունները 10 են եղել, որոնցից 1-ը աշխատանքային թրաֆիկինգի եւ 9` սեռական շահագործման:

2007-ի ընթացքում այս առնչությամբ որպես մեղադրյալ են ներգրավվել 10 անձ, որոնցից դատապարտվել են 3-ը, հարուցված քրեական գործերով տուժող է ճանաչվել 12 անձ: 2008-ի 10 ամիսների ընթացքում որպես մեղադրյալ են ներգրավվել 17 անձինք, որոնցից դատապարտվել են 7-ը, տուժող են ճանաչվել 37-ը: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել են նման 12 հանցագործություններ, որոնցով պատասխանատվության են ենթարկվել 6 անձինք, հայտնաբերվել են այդ հանցագործության համար հետախուզման մեջ գտնվող 7 անձանցից երկուսը:

Այս տարվա 10 ամիսների ընթացքում իրենց համաձայնությունը տված թրաֆիկինգի 20 զոհեր ուղղորդվել են «Հույս եւ օգնությունե եւ «ԱՄՔՈՐե կազմակերպություններ: ՀՀ ԱԳՆ հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով թրաֆիկինգի մեկ զոհ Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձել է Հայաստան:

2008-ի 10 ամիսների ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել մարմնավաճառությամբ զբաղվող 357 անձինք, որոնց մեծ մասն ուղարկվել է Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կենտրոն, նրանցից 110-ի մոտ հայտնաբերվել են վեներական հիվանդություններ: Հ. Պողոսյանը պարզաբանեց, որ մարմնավաճառությունը ՀՀ-ում զանցանք է եւ պատժվում է վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 179 պրիմ մեկ հոդվածով, որը նախատեսում է տուգանք նվազագույն աշխատավարձի կեսից մինչեւ կրկնակի չափով:

10 ամիսների տվյալներով, բացահայտվել են պոռնկությամբ զբաղվող «որջերե` «Դուստր Օլյաե ՍՊԸ-ին պատկանող կեսգիշերային ակումբում, «Դինուլիկե ակումբում, «Գոռ եւ Անգելինաե ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցային համալիրում եւ եւս մեկ «որջե Շենգավիթի համայնքի տարածքում: «Մոտ ապագայում կլինեն նոր բացահայտումներե, խոստացավ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավարը:

Ինչ վերաբերում է թմրամիջոցների հետ կապված հանցագործություններին, ապա 2007-ին այդպիսիք բացահայտվել են 1084-ը, քրեական պատասխանատվության է ենթարկվել 537 անձ, որոնցից 20-ը՝ կին, 2-ը` անչափահաս: Այս տարվա 10 ամիսների ընթացքում բացահայտվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 614 դեպք, քրեական պատասխանատվության է ենթարկվել 362 անձ, որոնցից 7-ը անչափահաս: Այստեղ դիտարկվող դեպքերի թվի նվազեցումն էլ կապված է նույն հանցատեսակի համար ներկայումս վարչական պատիժ նշանակվելու հանգամանքով:

ԿՀԴՊ-ի գլխավոր վարչության ղեկավարի խոսքերով, դեռեւս անելիքները շատ են մտավոր սեփականության ոլորտին առնչվող հանցագործությունների բացահայտման ոլորտում. անկատար է օրենսդրական դաշտը, վարչական պատասխանատվության նորմերը բացակայում են, մեղմ են քրեական պատժաչափերը, ցածր է բնակչության իրավագիտակցությունը եւ այլն: Ամեն դեպքում, այս ոլորտում այս տարի նախապատրաստվել է 26 նյութ, 23-ով հարուցվել է քրեական գործ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
http://www.azg.am/AM/2008120624


Մ.Շ.– Շատ դատապարտելի երևույթ է թրաֆիկինգը՝ մարդկանց սեռական կամ աշխատանքային ստրկացումն ու շահագործումը։
Ստորև ներկայացնում եմ «ՀԵՏՔ» հետաքննող լրագրողական կենտրոնի կողմից ստեղծված տեսագրությունը։
Այս չարիքի դեմ պայքարում ամենքիս մասնակցությունը պարտադիր է. մեղադրողների աթոռին պետք է նստեն բոլոր կազմակերպիչները, իսկ այս հանցանքի տուժողները պետք է ստանան հասարակության աջակցությունը, որպիսի շուտով վերականգնվեն ու հասարակության անդամ դառնան։

Film documentaire :
Le journaliste investigateur recherche la vérité, il interroge des victimes arméniens du Traficking à Doubaï aux Émirats arabes unis.

1.

2.

3.

4.

5.

6.

7.