jeudi 29 octobre 2009

Արմենակ Աբրահամյան. «Եթե այդ գիծը կդառնա սահմանը, սա արդեն մեծ խնդիր է ամբողջ հայության համար»


-Եթե այսօր Հայաստանը կնշի, որ Արաքս գետը գիծն է, որը կբաժանի Արևմտյան և Արևելյան Հայաստանը երկու մասի, եթե այդ գիծը կդառնա սահմանը, սա արդեն մեծ խնդիր է ամբողջ հայության համար,-«Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արևմտյան Հայաստանի հայերի Ազգային խորհրդի անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից Արմենակ Աբրահամյանը։

Նրա կարծիքով դա մեծ խնդիր է, քանի որ Հայաստանը միանգամից կհրաժարվի 4 նահանգներից՝ Տրապիզոնից, Վանից, Էրզրումից, Բիթլիսից։ Դա նշանակում է, որ Սան-Ստեֆանոյի և Բեռլինի դաշնագրերը գոյություն չունեին, Արևմտյան Հայաստանի իրավունքները գոյություն չունեին, ցեղասպանությունը գոյություն չուներ։ Այսինքն՝ այդ սահմանը նշելու համար ամբողջ հայկական պատմությունը կեղծվում է։

Նա նաև նշել է, որ դաշնագիրն ու սահմաններն ուղղակի կապված չեն, և պետությունը կարող է գոյություն ունենալ առանց սահմանները նշելու։ Ա.Աբրահամյանը մտահոգություն է հայտնել նաև, որ այսօր ուղղակիորեն խոսվում է Արցախի ազատագրված տարածքների մասին, և Թուրքիան շարունակում է Հայաստանին ու Արցախին ճնշելու իր քաղաքականությունը։

Արձանագրություններում պատմական հարցերը քննարկող հանձնաժողովի վերաբերյալ կետին անդրադառնալով՝ Արմենակ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը որևէ հանձնաժողովի կարիք չունի, քանի որ մեր պատմությունը հստակ է։ Հանձնաժողովը, ըստ նրա, պետք է գործի դատի շրջանակներում, քանի որ ցեղասպանությունը հանցագործություն է։

-Մասնագետները պետք է քննարկեն, որ դատն առաջ տանեն։ Կա՛մ մենք ազգ ենք, ժողովուրդ, և մե՛նք էլ իրավունքներ ունենք, և այդ իրավունքներն առաջ կտանենք, կա՛մ չգիտեմ՝ ինչ ենք։ Մենք պատրաստ ենք հանձնել մեր հողերը, պատրաստ ենք վաղը, մյուս օրը խոսել Զանգեզուրի մասին, պատրաստ ենք ամեն ինչ հետ քաշել... Մինչև որտե՞ղ։

http://7or.am/hy/news/2009-10-29/7895

Որտեղի է սկսվում և որտեղ ավարտվում Թուրքիա

ՄԱԿ-ում Բնիկ ժողովուրդների համագումարում Արևմտյան Հայաստանի գլխավոր
ներկայացուցիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, Արևմտյան Հայաստանի
լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ բնիկ ժողովուրդների իրավունքնե
հայերի Ազգային խորհրդի անդամ և հիմնադիր Արմենակ Աբրահամյանն այսօր
րը կարող
էլ ճանաչել է բնիկ ժողովուրդների իրավունքները: Նա ասաց, որ հայ-թուրքական արձան
ենք կիրառել, քանի որ հայերը բնիկ են Թուրքիայի ներկայիս տարածքներում և ՄԱԿ-
նագրությունների երկու կետերում նշվում է, թե Հայաստանը ճանաչում է Թուրքիայի ամբողջականությունը, և հարց ուղղեց, թե ի՞նչ է դա
իջազգային դաշնագրերի վրա: Միակ հաստատված սահմանը Վիլսոնի նախ
նշանակում, որտեղի՞ց է սկսվում և որտե՞ղ է ավարտվում Թուրքիան: «Նշվում է, թե Հայաստանը կճանաչի սահմանները, որոնք հիմնված են
մագծած սահմանն է: Բոլորս էլ գիտենք, որ Վիլսոնի սահմանները 14 երկիր է ճանաչել, և Սևրի դաշնագիրն էլ ճանաչված է», - ասաց Աբրահամյանը:
ա սահման, Աբրահամյանի խոսքով, դա մեծ խնդիր կառաջացնի` ցույց տալով, որ հայկա
Հակառակ դեպքում, նրա պնդմամբ, հայկական կողմը կեղծում է իր իսկ պատմությունը: Եթե Արևելյան և Արևմտյան Հայաստանների բաժանման գիծը դառ
նկան կողմը հրաժարվում է Տրապիզիոնից, Վանից, Բիթլիսից ու Էրզրումից: «Խոսում են նաև ազատագրված տարածքների մասին: Երևում է, որ Թուրքիան
ետ»,- հայտնեց բանախոսը: Նա նաև անիմաստ համարեց «Ցեղասպանության հարցի շուրջ վի
շարունակում է իր աշխատանքը Հայաստանին և Արցախին ճնշելու գործում` այն դեպքում, երբ Արցախը կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների
հճարկող հանձնաժողովի առկայությունը» և հավելեց, որ հանձնաժողովը կարող է արդյունավետ աշխատել այն դեպքում, երբ Ցեղասպանության հարցը մտցվի դատարան և մասնագետներն էլ դատարանում քննեն եղելության հետևանքները:

«Իսկ եթե առանց դատի հանձնաժողով կա, դա խայտառակություն է», - հայտարարեց Արմենակ Աբրահամյանը: 29.10.2009, 15:12

Aysor.am

http://www.aysor.am/am/news/2009/10/29/arcakh-oon/?sw


Հայոց ցեղասպանությունը պետք է քննվի միայն միջազգային դատարանում

Հայոց ցեղասպանությունը պետք է քննվի միայն
միջազգային դատարանում,- գտնում է Արեւմտյան
Հայաստանի հայերի ազգային խորհրդի անդամը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-
թուրքական արձանագրությունները մեծ վտանգ են պարունակում ինչպես Հայաստանում,
այնպես էլ արտերկրում բնակվող հայության համար: Այսպիսի համոզմունք հայտնեց
Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային խորհրդի անդամ Արմենակ Աբրահամյանը
հոկտեմբերի 29-ի ասուլիսում: Նրա խոսքերով, այդ արձանագրություններով Հայաստանը
ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը` այդպիսով ոտնահարելով
Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները: Ա.Աբրահամյանը պարզաբանեց, որ
«Արեւմտյան Հայաստանի հայեր» ասելով ի նկատի ունի թե' նրանց, ովքեր այժմ էլ բնակվում
են Թուրքիայի տարածքում, եւ թե' աշխարհի տարբեր ծայրերում հայտնված արեւմտահայերի
ժառանգներին: Նա հավելեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի իսկական սահմանը ԱՄՆ-ի
նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի գծած սահմանն է, այլ ոչ թե Արաքս գետը, որը փաստացի
հանդիսանում է Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանների բաժանարար գիծը:
«Այսօր ՄԱԿ-ը ունի մի առանձին հանձնաժողով, որը զբաղվում է բնիկ ժողովուրդների
իրավունքների պաշտպանությամբ»,- նշեց Ա.Աբրահամյանը: Նրա խոսքերով,
արեւմտահայերը համարվում են Թուրքիայի բնիկ ժողովուրդներից մեկը եւ միանգամայն
իրավունք ունեն պահանջել իրենց հասանելիքը ցեղասպան պետությունից:
Ա.Աբրահամյանը «անընդունելի եւ վտանգավոր» որակեց հայ-թուրքական միջկառավարական
ենթահանձնաժողովի ստեղծման գաղափարը: «Ցեղասպանության փաստը քննարկելը
անիմաստ զբաղմունք է: Ցեղասպանությունը կրիմինալ երեւույթ է, եւ պետք է քննվի միայն
միջազգային դատարանում»,- ասաց նա:
Հեղինակ` Նարե Գրիգորյան
Թողարկող խմբագիր` Ռոբերտ Եղյան
29.10.2009
НОЯН ТАПАН
http://www.noyantapan.
am/newsday.php?p=0&c=0&t=0&r=0&year=2009&month=10&day=29&shownews=1019563&Lan
gID=4#1019563

samedi 24 octobre 2009

Արա Պապյանի բաց նամակը


Թուրքիայի արտգործնախարար
Ահմեդ Դավութօղլուին

Մեծարգո պարոն նախարար,

Հետաքրքրությամբ կարդացի ս.թ. հոկտեմբերի 21-ին Թուրքիայի Հանրապետության խորհրդարանում Ձեր արտասանած ելույթի տեքստը: Տպավորությունները խառն էին: Սակայն հիմնական զգացումն այն էր, որ Դուք ուզում եք ցանկալին ներկայացնել իրականի տեղ:
Նախ զամանալի էր, որ «բռնազավթման» (occupation) մասին է խոսում մի երկրի արտգործնախարար, որն արդեն ավելի քան երեք տասնամյակ բռնազավթված է պահում Կիպրոսի տարածքի 37%-ը, և գրեթե ինը տասնամյակ իմ հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության, տարածքի երեք-քառորդը: Ուզում եմ շեշտել, որ խոսքը չի գնում ինչ-որ վերացական «հայկական հողերի» մասին, այլ միայն միջազգային օրինական փաստաթղթով, այն է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով [arbitral award] (22 նոյեմբերի, 1920 թ.) Հայաստանի Հանրապետությանը հատկացված տարածքի: Իրավարար վճռին ես կանդրադառնամ ավելի ուշ, պարզապես առայժմ ուզում եմ նշել, որ համաձայն միջազգային իրավունքի իրավարար վճիռները «վերջնական են և անբեկանելի»(definitive and without appeal): (1)

Մեծարգո պարոն նախարար,

Մեկնաբանելով Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության հինգերորդ պարբերությունը (2)` Դուք հետևություն եք անում, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է «գոյություն ունեցող սահմանը» ըստ Մոսկվայի (16 մարտի, 1921թ.) և Կարսի (13 հոկտեմբերի, 1921 թ.) պայմանագրերի:

Խիստ կամայական մեկնաբանություն: Փաստաթուղթը չի վկայակոչում վերոհիշյալ, այսպես ասած, պայմանագրերը: Արձանագրությունը հիշատակում է միայն «միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերը» (the relevant treaties of international law): Այսինքն, հստակ է, որ վկայակոչյալ պայմանագրերը պետք է կառավարվեն միջազգային իրավունքով (governed by international law), այսինքն՝ գոնե չհակասեն միջազգային իրավունքին:

Միևնույն ժամանակ, արձանագրությունը, վկայակոչելով «միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերը» (the relevant treaties of international law) և ոչ թե պարզապես «միջազգային պայմանագրերը» (international treaties), տալիս է ավելի ընդգրկուն սահմանում (inclusive definition), այսինքն` ներառում է «միջազգային իրավունքի գործիքներն» (the instruments of international law) ընդհանրապես, անկախ անվանումից: Ինչպես ներկա դեպքում ունենք «արձանագրություն» կոչվող փաստաթղթերի պարագային: Ըստ այդմ, «պայմանագիր» հասկացությունը պետք է մեկնաբանել անկախ փաստաթղթի անվանումից, որպես զուտ միջպետական օրինական գրավոր համաձայնություն: [“Treaty” means an international agreement concluded between States in written form and governed by international law. Article 2.1(a), Vienna Convention on the Law of Treaties, 1969].

Ակնհայտ է, որ արձանագրության մեջ հիշատակվող «գոյություն ունեցող սահմանը» բոլշևիկա-քեմալական գործարքի հետևանքով առաջացած անօրինական բաժանարար գիծը չէ: Անօրինականությունը չի կարող առաջացնել օրինական հետևանք՝ ex injuria non oritur jus: «Գոյություն ունեցող սահման» նշանակում է միջազգային իրավունքի մեջ գոյություն ունեցող և միջազգային իրավունքին համապատասխանող սահման: Իսկ նման միայն մի սահման կա Հայաստանի և Թուրքիայի միջև՝ դա ԱՄն նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով որոշված սահմանն է:

Ձեր ելույթում վկայակոչված Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, միջազգային իրավունքի տեսան­կյունից, ընդհանրապես պայմանագրեր էլ չեն: Որպեսզի նշյալ գործարքները պայմանագիր համարվեն, նրանք պետք է կնքված լինեին ճանաչված պետությունների օրինական իշխանությունների լիազոր ներկայացուցիչների կողմից: Ո՜չ քեմալականները և ո՜չ էլ բոլշևիկները, առավել ևս Հայաստանում իշխանության բերված հայ բոլշևիկները, 1921 թ. չեն եղել այդպիսին: Այսինքն, պայմանագրերը կնքելու բուն գործողությունը կնքելու իսկ պահին հակասել է միջազգային իրավունքի հիմնարար նորմերի՝ jus cogens-ների: Իսկ համաձայն Ձեր իսկ ելույթում վկայակոչված Վիեննայի Պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիայի (Vienna Convention on the Law of Treaties, 1969) 53 հոդվածի «Պայմանագիրն ան­վավեր է, եթե կնքման պահին այն հակասել է միջազգային ընդհանուր իրավունքի հիմնարար նորմի» (A treaty is void if, at the time of its conclusion, it conflicts with a peremptory norm of general international law):

Արդյո՞ք Դուք իսկապես կարծում եք, որ երկու չճանաչված, հետևաբար անօրինական վարչախմբեր, ինչպիսիք էին բոլշևիկներն ու քեմալականները 1921 թ.-ին, կարող էին երկկողմ պայմանագրով (Մոսկվայի պայմանագիր) չեղյալ հայտարարել օրինապես բանակցված և 18 ճանաչված պետությունների կողմից ստորագրված միջազգային փաստաթուղթը (Սևրի պայմանագիրը): Միթե՞ Դուք կարծում եք, որ Ռիբենտրոպ-Մոլոտով պակտն օրինական փաստաթուղթ է: Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև երկու երկիր՝ տվյալ դեպքում ՍՍՀՄ-ը և Գերմանիան, չէին կարող որոշել երրորդ երկրների սահմանները: Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ երկու խռովարարական շարժում, ինչպիսիք էին, կրկնում եմ, բոլշևիկներն ու քեմալականները 1921 թ., իրավասու էին Մոսկվայում որոշելու մեկ այլ երկրի՝ թեկուզև բռնազավթված Հայաստանի Հանրապետության, սահմանի հարցը:

Միթե՞ Դուք կարծում եք, որ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը, ինչպես նաև Վրաստանի և Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունները, երբևէ, ըստ միջազգային իրավունքի, ունեցել են պայմանագիր կնքելու կարողություն (capacity to make treaties under international law): Իհարկե ոչ: 1920 թ. ապրիլից (Ադրբեջան), 1920 թ. դեկտեմբերից (Հայաստան) և 1921թ. փետրվարից (Վրաստան) ի վեր այս երկրները եղել են պարզապես տարբեր վարչատարածքային միավորների տեսքով ռուսական բոլշևիզմի կողմից բռնազավթված տարածքներ: Հայաստանի պարագայում Միացյալ Նահանգների Սենատը 1924 թ. հունիսի 3-ին իր ընդունած #245 բանաձևով միանշանակորեն արձանագրել է դա. «Հայկական պետությունը կործանվել է Սովետական Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ գործունեության արդյունքում»: (Turkey joined with Soviet Russia in the destruction of the Armenian State): (3)Եթե 1920 թ. դեկտեմբերի 2-ից չկար Հայաստանի Հանրա­պետությունը, ինչպե՞ս էր այն կարող 1921թ. հոկտեմբերին Կարսում միջազգային պայմանագիր կնքել:

Միջազգային իրավունքի անվիճելի նորմ է, որ զավթիչների գործողությունները իրավական հետևանք չեն ստեղծում նվաճված երկրների համար. «բռնազավթման ժամանակ երկրի տարածքի որևէ մասի զիջում հետևանազուրկ է» (a cession of territory during occupation is not effective): (4) Սրա մասին երկու կարծիք լինել չի կարող:

Այն, որ արձանագրությունները չեն օրինականացնում Հայոց ցեղասպանության հետևանքով առաջացած իրավիճակը և չեն ճանաչում որևէ սահման, միանշանակորեն արձանագրված է Հայաստանի Հանրապետության նախագահ պրն. Սերժ Սարգսյանի 2009 թ. հոկտեմբերի 10-ի ուղերձի մեջ: Նա հստակորեն հայտարարում է. «Ցանկացած հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը», ինչպես նաև. «Հայաստանի և Թուրքիայի միջև առկա սահմանների հարցը ենթակա է լուծման գերակա միջազգային իրավունքի համաձայն: Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում»:

Պարզ և հստակ:

Հիմա տեսնենք, թե ո՞րն է այն «գերակա միջազգային իրավունքը», որի համաձայն «Հայաստանի և Թուքիայի սահմանների հարցը ենթակա է լուծման»:

Սա հասկանալու համար պետք է վերադառնանք ոչ վաղ անցյալի այն կարճատև ժամանակահատվածին, երբ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն միջազգային հանրության կողմից ձեռք էր բերում իր ճանաչումը: Երբ Փարիզի խաղաղության վեհաժողովի Գերագույն խորհուրդը (Supreme Council) 1920 թ. հունվարի 19-ին, հանձինս Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի և Իտալիայի, ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, դա արեց որոշակի պայմանով՝ Հայաստանի Հանրապետության սահմանները պետք է որոշվեին հետագայում: Նույն պայմանով 1920 թ. ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց նաև ԱՄՆ-ը:

Հայաստանի Հանրապետության սահմանների մեջ, բնականաբար, կարևորագույնը հայ-թուրքական սահմանի հարցն էր: Ուստի, Փարիզի վեհաժողովի Սան Ռեմոյի նիստը, ի շարս այլ հարցերի, 1920 թ. ապրիլի 24-27-ին քննության առավ այդ հարցը և ապրիլի 26-ին պաշտոնապես դիմեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին, որպեսզի Միացյալ Նահանգների նախագահը իրավարարությամբ վճռի Հայաստանի սահմանները (to arbitrate the frontiers of Armenia) (5): 1920 թ. մայիսի 17-ին նախագահ Վիլսոնը տվեց իր դրական պատասխանը և ստանձնեց Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող իրավարարի պարտականություններն ու լիազորությունը:

Հատուկ ուզում եմ շեշտել, որ սա Սևրի պայմանագիրը ստորագրելուց (10 օգոստոսի, 1920 թ.) գրեթե երեք ամիս առաջ էր: Կլիներ Սևրի պայմանագիրը, թե ոչ, իրավարարության օրինական հայցադիմումը (compromis) կար, հետևաբար Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող իրավարար վճիռը կայացվելու էր: Ուրիշ բան, որ Սևրի պայմանագիրը պարունակում է ևս մեկ՝ լրացուցիչ, հայցադիմում: Հարկ եմ համարում նշել, որ հայցադիմումների (compromis) վավերականության (validity) համար բավարար են միայն լիազոր ներկայացուցիչների ստորագրությունները, և հայցադիմումները վավերացման (ratification) կարիք չունեն:

Ըստ այդմ, Սան Ռեմոյի (26 ապրիլի, 1920 թ.), ինչպես նաև Սևրի (10 օգոստոսի, 1920 թ.) հայցադիմումների (compromis) հիման վրա, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը 1920 թ. նոյեմբերի 22-ին կայացրեց Հայաստանի և Թուրքիայի սահմանների վերաբերյալ իր իրավարար վճիռը (Arbitral Award), որն ըստ պայմանավորվածության` ուժի մեջ մտավ անմիջապես (thereupon) և անվերապահորեն:

Երկու օր հետո՝ նոյեմբերի 24-ին, վճիռը պաշտոնական հեռագրով փոխանցվում է Փարիզ՝ Խաղաղության վեհաժողովի և Ազգերի լիգայի տնօրինմանը: Վճիռն ընդունվում է ի գիտություն, սակայն մնում է առկախ, քանի որ վճռի շահառուն՝ Հայաստանի Հանրապետությունը, 1920 թ. դեկտեմբերի 2-ին դադարում է գոյություն ունենալուց:

Վիլսոնի իրավարար վճռի ներկա կարգավիճակի հարցը.

Նախ անհրաժեշտ է նշել, որ ցանկացած իրավարար վճիռ անվերապահորեն պարտադիր է կատարման համար (binding document): Ավելին, իրավարար վճիռները «վերջնական են և անբեկանելի» (final and without appeal) (6): «Իրավարար վճիռն իրավարարի վերջնական և կատարման համար պարտադիր որոշում է» (The arbitral award is the final and binding decision by an arbitrator) (7):

Իրավարար վճիռների վերջնական և անբեկանելի լինելը ամրագրված է (codified) միջազգային իրավունքի մեջ: Ի մասնավորի՝ Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման Հաագայի կոնվենցիայի (The Hague Convention for the Pacific Settlement of International Disputes), 1899 թ. խմբագրման #54 և 1907 թ. խմբագրման #81 հոդվածներում: Ըստ այդմ, Միացյալ Նահագների նախագահ Վուդրո Վիլսոնը իր Իրավարար վճռով մեկընդմիշտ որոշել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, այն ուժի մեջ է առ այսօր և ենթակա չէ բեկանման:

Հետևաբար, երբ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության 5-րդ պարբերությունը արձանագրում է «միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով որոշված գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը», ապա այն միանշանակորեն նկատի ունի առ այսօր գոյություն ունեցող միակ օրինական փաստաթղթով՝ ԱՄՆ նաագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով, որոշված (defined) սահմանը: Ուրիշ մեկ այլ օրինական, ինչպես արձանագրության տեքստում է՝ «միջազգային իրավունքի», փաստաթուղթ չկա:

Այստեղ կարևոր է անդրադառնալ մի կարևոր հարցի ևս. իսկ ԱՄՆ իշխանական և հանրային կառույցները երբևէ որևէ դիրքորոշում արտահայտե՞լ են նախագահ Վիլսոնի` Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող իրավարար վճռի նկատմամբ:

Գործադիր իշխանության դիրքորոշումը.

ԱՄՆ-ի բարձրագույն գործադիր իշխանությունը ոչ միայն ճանաչել է Վիլսոնի իրավարար վճիռը, այլև վավերացրել է այն և, ըստ այդմ, այն դարձրել ԱՄՆ ներքին օրենսդրության մաս (the law of the land): ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը և պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբին (Bainbridge Colby) իրենց ստորագրություններով և Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետության Մեծ կնիքով (The Great Seal of the United States) վավերացրել են իրավարար (Arbitrator) Վուդրո Վիլսոնի վճիռը: Ըստ միջազգային իրավունքի` իրավարարի անձնական ստորագրությունը և կնիքը, եթե կա այդպիսին, միանգամայն բավարար է Իրավարար վճռի վավերականության համար: Վուդրո Վիլսոնը կարող էր բավարարվել միայն իր ստորագրությամբ կամ նաև իր՝ նախագահական, կնիքով: Այդ դեպքում վճիռը կլիներ անհատական, թեկուզև նախագահական, պարտավորություն: Սակայն Իրավարար վճիռը վավերացված է պետության մեծ կնիքով և ամրագրված է այդ կնիքի պահապան (keeper) պետքարտուղարի կողմից: Ըստ այդմ, Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Միացյալ Նահանգներ պետության անվերապահ պարտավորությունն է:

Օրենսդիր իշխանության դիրքորոշումը.

Իրավարար վճիռները ենթակա չեն որևէ օրենսդրական հավանության կամ վավերացման: Նրանք ղեկավարվում են միջազգային հանրային իրավունքով: Հետևաբար, ԱՄՆ Սենատը, որին, ըստ ԱՄՆ սահմանադրության, վերապահված է արտաքին քաղաքականության հարցերին անդրադառնալու իրավունքը, երբևէ ուղղակիորեն քննության չի առել հայ-թուրքական սահմանը որոշող իրավարար վճիռը: Այսուհանդերձ, այլ հարցերի քննարկման ժամանակ ԱՄՆ Սենատը միանշանակորեն, առնվազն մեկ անգամ, արտահայտել է իր վերաբերմունքը նշյալ վճռի նկատմամբ:

Երբ 1927 թ. հունվարի 18-ին ԱՄՆ Սենատը մերժեց 1923 թ. օգոստոսի 6-ի թուրք-ամերիկյան պայմանագրին հավանություն տալը, դա արեց երեք պատճառով: Պատճառներից մեկն այն էր, որ «Թուրքիան ձախողել է Վիլսոնի վճռի իրականացումը Հայաստանի հանդեպ» (failed to provide for the fulfillment of the Wilson award to Armenia) (8): Այդ առիթով սենատոր Ուիլյամ Քինգը պաշտոնական հայտարարության մեջ շատ ավելի հստակ է արտահայտվել. «Ակնհայտորեն Միացյալ Նահանգների կողմից ոչ ճիշտ և անհիմն կլիներ հավատ և հարգանք ընծայել Քեմալի պնդումներին ու հավաստիացումներին, քանի դեռ նա շարունակում է իր վերահսկողության ու ինքնիշխանության տակ պահել Վիլսոնյան Հայաստանը» (Obviously it would be unfair and unreasonable for the United States to recognize and respect the claims and professions of Kemal so long as he persist in holding control and sovereignty over Wilson Armenia) (9): 1927 թ. Սենատի քվեարկությունը միանշանակորեն վկայում է, որ Վիլսոնի իրավարար վճիռը 1927 թ.-ին վավերական և իրավական ուժ ունեցող վճիռ էր: Դրանից հետո իրավական տեսանկյունից ոչինչ չի փոխվել, հետևաբար, այն շարունակում է ուժի մեջ մնալ առ այսօր:

Հանրային կառույցների դիրքորոշումը.

Միացյալ Նահանգներում ամենակարևոր հանրային կառույցները կուսակցություններն են: Դրանց ծրագրային հիմնադրույթներն ամփոփվում են Կուսակցությունների հիմնածրագրի (Party Platform) մեջ, որոնք հաստատվում են կուսակցությունների համագումարների կողմից:

Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցությունը (ներկա նախագահ Օբամայի և պետքարտուղար Քլինթոնի կուսակցությունը) երկու անգամ՝ 1924 թ. և 1928 թ., պաշտոնական դիրքորոշում է արտահայտել Վիլսոնի իրավարար վճռի նկատմամբ:

Դեմոկրատական կուսակցությունը 1924 թ. իր ծրագրի մեջ առանձին տողով, որպես հիմնադրույթ-նպատակ, ամրագրել է «Հայաստանի նկատմամբ նախագահ Վիլսոնի իրավարար վճռի իրականացու­մը» («Fulfillment of President Wilson’s arbitral award respecting Armenia») (10): Դեմոկրատական կուսակցության 1928 թ. ծրագիրը գնում է մի քայլ առաջ և խոսում է ԱՄՆ-ի` որպես պետության, և Դաշնակից պետությունների «խոստումների և պարտավորությունների» մասին. «Մենք զորակցություն ենք հայտնում Միացյալ Նահանգների անկեղծ ջանքերին, որոնք նպատակամղված են Առաջին համաշխարհային պատերազմի և դրան հաջորդող տարիներին Միացյալ Նահանգների և դաշնակից ուժերի կողմից Հայաստանին և հայ ժողովրդին տված խոստումների և պարտավորությունների իրականացումն ապահովելուն»: («We favor the most earnest efforts on the part of the United States to secure the fulfillment of the promises and engagements made during and following the World War by the United States and the allied powers to Armenia and her people») (11): Հայաստանի Հանրապետությանը տված Միացյալ Նահանգների միակ անկատար «խոստումն ու պարտավորությունը» եղել և մնում է նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ:

Մեծարգո պարոն նախարար,

Ի տարբերություն ամերիկացիների և եվրոպացիների ներկա սերնդի, մենք թուրքերին լավ ենք ճանաչում, ուստի պատրանքներ չունենք: Կարծում եմ` դուք էլ մեզ եք լավ ճանաչում, հետևաբար պատրանքներ պիտի չունենաք: Եթե դուք՝ թուրքերդ, կարծում եք, որ Հայաստանի ձեռքերն ոլորելով` հայ ժողովրդին ինչ-որ բան կարելի է պարտադրել, չարաչար սխալվում եք: Մեր պատմությունը դրա հակառակի ապացույցն է:

Մենք՝ հայերս և թուրքերը, դատապարտված ենք միասնաբար, երկուստեք ընդունելի լուծումներ գտնելու: Լուծումները կարող են տարբեր դրսևորումներ ունենալ, բայց մի բան հստակ պիտի լինի՝ այն պիտի նպաստի ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, տնտեսության բազմակողմանի զարգացմանը, գործակցական մթնոլորտի ձևավորմանը, ինչպես նաև ծառայի համաշխարհային ուժային կենտրոնների որոշակի շահերի կենսագործմանն ու նրանց` տարածաշրջանի հարցերի մեջ ավելի լայն ներգրավվմանը: Ընդսմին, այդ ձևը պիտի լինի այնպիսին, որ փարատի հայկական կողմի անվտանգության մտահոգությունները, հնարավորություն ընձեռի Հայաստանի Հանրապետության տնտեսությանը հարաճուն և շարունակական զարգանալու համար, ինչպես նաև երաշխավորի հայկական մշակութային արժեքների պահպանումը: Միևնույն ժամանակ, հարցի լուծումը չպիտի էականորեն ոտնահարի Թուրքիայի շահերը և թուրքական կողմին պետք է հնարավորություն տա զգալու, որ հարցի առաջարկվող լուծումը արժանապատիվ ելք է ստեղծված իրավիճակից:

Մեծարգո պարոն նախարար,

Մենք պատրաստ ենք համագործակցության, սակայն մի ընկալեք դա որպես թուլության նշան և մի փորձեք մեզ ստիպել, որ սպիտակ դրոշ պարզենք: Դա երբեք չի լինի:

Ընդունեցեք, պարոն նախարար, հարգանացս խորին հավաստիքը:

Արա Պապյան
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար,
Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, 2000-2006 թթ.

1. The Hague Convention for the Pacific Settlement of International Disputes, 1899, # 54; 1907, # 81.
2. «Հաստատելով միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով որոշված երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը», “Confirming the mutual recognition of the existing border between the two countries as defined by the relevant treaties of international law.”
3. The Armenian Review, vol. 30, No. 3-119, 1977, p. 286.
4. W. Fiedler, Continuity, Encyclopedia of Public International Law, v. 1, Amsterdam, 1992, p. 808.
5. Full Report of the Committee upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia, Appendix I, Number 10. (The National Archives, Washington, 760J.6715-760J.90C/7).
6. Hans-Jurgen Schlochauer, Arbitration, Encyclopedia of Public International Law, v. I, 1992, Amsterdam, p. 226.
7. A Dictionary of Arbitration and its Terms (ed. by Katherine Seide), New York, 1970, p. 32.
8. Lausanne Treaty is Defeated, The Davenport Democrat, 19 January 1927, 1.
9. The New York Times, January 19, 1927, 1.
10. National Party Platforms, 1840-1968, (compl. By Kirk and Donald Johnson), Urbana-Chicago-London, 1972, p. 277.
11. National Party Platforms, 1840-1968, (compl. By Kirk and Donald Johnson), Urbana-Chicago-London, 1972, p. 277.

http://hetq.am/am/politics/a-papyan-2/

dimanche 18 octobre 2009

Ա.Աբրահամյանը «Հաղթանակ» ռադիոալիքով

Արևմտյան Հայսատանի Հայերի Համագումարի ներկայացուցիչ Արմենակ Աբրահամյանը հրավիրվեց Մարսել քաղաքում հեռառձակվող «Գալեռ» ռեդիոկայանի «Հաղթանակ» կոչվող հայկական ռադիոժամին մասնակցել։
Հայաշատ այս քաղաքի մոտ 27000 ընտանիք ունկնդրեցին հաղորդման հեղինակ Շուշանիկի հարցումները և պարոն Աբրահամյանի պատասխանները։
Ներկայացնում ենք ձեզ այս հաղորդման կարճեցված տաևբերակը։


Մեր շնորհակալությունները Մարսել քաղաքում հեռառձակվող «Գալեռ» ռեդիոկայանի «Հաղթանակ» կոչվող հայկական հաղորդման հեղինակ Շուշանիկի։

vendredi 16 octobre 2009

Հիանալի մարդ և արվեստագետ Արսեն Համբարյան

Արսեն Համբարյան

Հարցազրույց գրող, երգահան, երգիչ Արսեն Համբարյանի հետ

-Շոու բիզնեսն առանձին աշխարհ է՝ իր ուրույն օրենքներով։ Հայկական շոու բիզնեսի որակների մասին թվում է, թե ամեն ինչ ասվել է։ Ըստ Ձեզ՝ դրանում որքանո՞վ պետք է արտացոլված լինեն ազգային, պատմամշակութային տարրերը։

-Միանշանակ պետք է արտացոլված լինեն, թեկուզ միայն այն առումով, որ դա կարող է նպաստել Հասատանի տուրիզմի, ինչ-որ առումով՝ տնտեսության զարգացմանը։ Ցանկացած երկիր արտադրանք արտահանելու համար նախ անհրաժեշտ է՝ մշակութային արժեքները քո երկրում ներկայացնես։ Իսկ երգը կամ արվեստի այլ տեսակները երկիրը ներկայացնելու միջոցներ են։

-Այսօր ազգային տարրեր պարունակող թեկուզ էստրադային ստեղծագործությունն արդյոք շատ ավելի դժվար չի՞ ընկալվում, քան թուրքական կամ արևելյան ելևէջներով համեմված երաժշտությունը։

-Չէի ասի, որ դա այդպես է։ Ճիշտ է, տպավորություն կա, որ թուրքական երաժշտությունը սովորական է դարձել։ Մի կողմից ազգային երաժշտության տարածումը սահմանափակվում է հեռուսատատեսությունների, ռադիոյի միջոցով. գովազդն ավելի շատ գնում է դեպի արևմտյան մոդա, մյուս կողմից՝ հարսանիքների կամ տոնակատարությունների ժամանակ, դեպի արաբաթուրքական։ Եվ դա կարծես այնպիսի սովորություն է դարձել, ինչպես, ասենք, սուրճ խմելը կամ ծխախոտը։ Համոզված եմ, որ դա բնույթ չէ։ Հակառակը գովազդելով և մատուցելով՝ կարելի է մարդկանց մոտ զարգացնել ազգային լսելու ցանկություն։ Ես փորձել եմ ներկայացնել մեր ազգային ստեղծագործություններն ամենատարբեր հանդիսատեսի, և կարող եմ ասել, որ տարբեր տարիքի և ճաշակի մարդկանց մոտ ինչ-որ բան արթնանում է։

-Այսինքն, պետք է ազգայինի հետ հաղորդակցվելու ցանկությո՞ւն արթնացնել։

-Անպայման։ Այդ աշխատանքը պետք է անընդհատ տարվի՝ առանց հոգնելու, երկմտելու...Իհարկե, կան դժվարություններ՝ կապված ֆինանսավորման հետ։ Ցավոք սրտի, այսօր ֆինանսավորվում է հենց արաբաթուրքական ոճը, իսկ ազգայինի տարածումը հիմնականում մնում է նվիրյալների ուսերին։ Սակայն այդ աշխատանքը պետք է կատարվի։

-Երբևէ առիթ եղե՞լ է երգել հարսանիքներում կամ տոնախմբություններում և կատարել ազգային ստեղծագործություններ։

-Պատվերով՝ ոչ։ Իսկ հարազատների հարսանիքներին եղել է, որ կատարել եմ ազգագրական ստեղծագործություններ։

-Երբ Ձեր գործընկերներից շատերին (նկատի ունեմ երգիչ-երգչուհիներին), տրվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը կամ Հայաստանին վերաբերող որևէ հարց, բավական անհասկանալի պատասխաններ են տալիս, ասենք' նրանք համաձայն են ազատագրված տարածքների վերադարձմանը։ Մյուս կողմից էլ ասվում է, թե նրանք շոու բիզնեսի մարդիկ են, և պարտադիր չէ, որ հստակ դիրքորոշում ունենան պետական նշանակության խնդիրներում։ Որքանո՞վ է դա նորմալ։

-Դե այդ մարդիկ մի քիչ հեռու են ազգայինի զգացողությունից։ Իհարկե, անընդունելի է նման կեցվածքը։ Չի կարելի խոսել ազատագրված տարածքների վերադարձման մասին։ Եթե հանձնելու ինչ-որ բան լինի, ապա դա հնարավոր է միայն պատերազմի ժամանակ։ Ասենք, Աստված չանի՝ գան, գրավեն։ Իսկ, ընդհանրապես, Ձեր նշած երգիչ-երգչուհիներից շատերի մոտ ազգային գենը ոչ թե քնած է, այլ, երևի, գոյություն չունի։ Համենայն դեպս, նրանց փոխարեն ոչինչ չեմ կարող ասել։

-Վերջերս եղել եք Արևմտյան Հայաստանում։ Ինչպիսի՞ն են տպավորությունները։

-Հետաքրքիր հանդիպումներ եղան, շատ բաներ տեսանք։ Սակայն ամենահետաքրքիրը մի հայ կնոջ հետ հանդիպումն էր։ Ճանապարհին հանդիպեցինք «երազանքի ծառի», որի վրա ցանկության թաշկինակներ էին կապված։ Ծառի մոտ մի կին էր կանգնած։ Սկզբում նա մեզանից մի քիչ վախեցավ. գուցե մտածեց, որ ոստիկաններ ենք...Սակայն երբ իմացավ, որ հայ ենք, անմիջապես կերպարանափոխվեց։ Նա ասաց, որ հենց այս պահին Աստծուց զորություն և մի նշան էր խնդրում, որպեսզի այդտեղ մի օր կրկին հայեր ապրեն։ Եվ հենց այդ պահին մենք նրան հանդիպեցինք։ Ի դեպ, այդ կինը հայերեն չէր խոսում, սակայն հայերենով երգում էր։ Եվ բավական երկար ժամանակ նա, բաց սրտի նման, հերթով մեզանից յուրաքանչյուրին գրկում, դողում էր։

-Որտե՞ղ եք պատրաստվում հանգստանալ։

-Հանգստանալու ժամանակ չկա։ Չեմ հասցնի հանգստանալ։ Ճիշտ է, այցը Արևմտյան Հայաստան աշխատանքային էր, բայց այն հանգստի ձևով ստացվեց։ Ամենահետաքրքիրը մարդկանց հետ հանդիպումներն էին։ Իսկապես, նրանց մոտ արթնանում է ձգտումը դեպի հայկականը։ Այս ուղղությամբ պետք է բոլորս աշխատենք։ Սակայն սկզբից շատ ավելի անելու բան կա այստեղ։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

http://www.7or.am/hy/news/2009-08-07/5341/

Արսենի երգերը

http://www.memocast.com/media.aspx?id=1073757

jeudi 15 octobre 2009

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՌՉԱԿՄԱՆ ԿՈՉԸ

Հարգելի Հայրենակիցներ,

Այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայկական աշխարհը վերափոխվեց : Դուք վերափոխեցի՛ք հայկական աշխարհի դիմանկարը։


Սերժ Սարգսյանը, Թուրքիայի հետ ամեն գնով հարաբերություններ հաստատելու իր մոլուցքով արդնացրեց հայոց ինքնագիտակցությունը ուր ցեղասպանությունից փրկվածների սերունդները, սփռված ողջ աշխարհով մեկ,ընդունեցին կարևորագույն մի որոշում, ճանաչել Արևմտյան Հայաստանի գոյությունը, որպես Թուրքիայի կողմից բռնագրաված տարածք:

Այս աննախադեպ ինքնագիտակցության պորթկումը անհրաժեշտ է վավերացնել քաղաքական, իրավաբանական, քաղաքացիական գործողություններով:

Արևմտյան Հայաստանի հայերի սերունդները պետք է հայտարարեն և հաստատեն Արևմտյան Հայաստանի Հայեր արձանագրվելով Western-Armenia-Election կայքում :


http://www.western-armenia-election.org/votes/vote3.php

Հայոց Ազգային Խորհուրդը որոշում է կայացրել սկսյալ հոկտեմբերի 1–ից առաջիկա 3 ամսվա ընթացքում անվճար Ձեզ տրամադրել Արևմտյան Հայաստանի Հայի Անձնագիր։
Թվայնացված ձեր լուսանկարը ձեր Անուն, Ազգանվան հետ կարող եք ուղղարկել հետևյալ էլ. Հասցեին.


haybachdban@wanadoo.fr

Հայոց Ազգային Խորհուրդը պարտավորվում է փոստով ձեզ հղել ձեր Արևմտյան Հայաստանի Անձնագիրը նախքան դեկտեմբերի 31–ը։ Ձեր պաշտոնական գրանցումը Ձեզ թույլ կտա մասնակցել գալիք Արևմտյան Հայաստանի Համագումարի պատգամավորական ընտրություններին դեկտըմբեր ամսին.

Արևմտյան Հայաստանի Հայերի ազգային զարթոնքի ժողովրդավարական հաստատագրումը թույլ կտա միասին հաղթահարել ապագայի խոչընդոտները, իրականացնել մեր իրավունքները, հասնել մեր կրած վնասներ փոխհատուցման,վերականգնել մեր տարածքը ու պարտադրել ի վերջո ճանաչել Հայոց Մեծ Եղեռնը:

Արևմտյան Հայաստանի հայերը վերհառնում են իբրև բնիկ ժողովուրդ, մենք կհաղթենք!



APPEL DU CONSEIL NATIONAL ARMENIEN A LA RECONNAISSANCE DE L'ARMENIE OCCIDENTALE

Chers compatriotes,

En l’espace d’une semaine le monde arménien a changé, vous avez changé la face du monde arménien.

Dans sa volonté d’amorcer un partenariat avec la Turquie, Serge SARKISSIAN a réveillé la conscience arménienne au point où les descendants des rescapés du Génocide, c'est-à-dire pratiquement l’ensemble des Arméniens d’Arménie Occidentale exilés à travers le monde ont pris une décision, ils ont fait le choix de reconnaître l’existence de l’Arménie Occidentale comme territoire occupé par la Turquie, c’est un phénomène politiquement & juridiquement sans précédant.

C’est un phénomène tellement important qu’il doit être aujourd’hui validé (transformé) par une action politique et juridique à la hauteur de cette ferme position.

Les Arméniens d’Arménie Occidentale doivent s’affirmer et s’inscrire en masse sur le site Western-Armenia-Election, pour déclarer leur nationalité.

http://www.western-armenia-election.org/votes/vote3.php

Dans ce cadre, le Conseil National Arménien a pris la décision de la gratuité pour une durée de 3 mois de la carte d’identité nationale arménienne d’Arménie Occidentale à partir du 1er octobre 2009. La photo devra faire l’objet d’un envoi scanné avec nom et prénom, en parallèle à :

haybachdban@wanadoo.fr

Le Conseil National Arménien s’engage à vous transmettre par correspondance à la bonne adresse, la carte d’identité nationale arménienne pour la fin de l'année, votre inscription officielle vous permettra de participer aux prochaines élections des délégués pour le moi de décembre 2009 ;

La validation démocratique du réveil des Arméniens d’Arménie Occidentale permettra de faire face ensemble à tous les défis futurs, à l’application de nos droits, aux réparations de nos préjudices, à la restitution de nos territoires et à la Reconnaissance du Génocide des Arméniens.

LA NATION AUTOCHTONE DES ARMENIENS D’ARMENIE OCCIDENTALE EST EN TRAIN DE CE RECONSTITUER, NOUS Y ARRIVERONS !


Обращение Армянского Национального Совета армян Западной Армении
Дорогие соотечественники, в течение последнего времени армянский мир изменился, изменились и вы по отношению к армянскому миру. Своим желанием создать дружеские связи с Турцией, Серж Саргсян разбудил сознание армянства в такой степени, что потомки переживших Геноцид, практически все изгнанные армяне Западной Армении разбросанные по миру, приняли единое решение. Они сделали выбор признать существование Западной Армении, как территории оккупированной Турцией и это беспрецедентный феномен в политическом и юридическом отношении. Это настолько важный феномен, что он должен быть сегодня заверен на уровне твердых позиций политической и юридической акцией.

Армяне Западной Армении должны идентифицировать себя и в массовом порядке регистрироваться для декларации национальности,


или направляя свои данные по электронному адресу:




В связи с последними событиями, Армянский Национальный Совет принял решение о предоставлении на бесплатной основе в течении 3-х месяцев, начиная с 1-го октября 2009 года, документа, удостоверяющего личность армянина - уроженца и потомка уроженцев Западной Армении. Для получения этого документа, ваша отсканированная качественная фотография должна быть отправлена вместе с паспортными данными по следующему адресу:


В отправляемых Вами данных для регистрации необходимо указывать следующее: Фамилия и Имя, дата и место рождения, адрес проживания в настоящее время, е-мейл, телефон, регион происхождения в Западной Армении (город или село, регион).

Регистрирующийся должен быть согласен с Манифестом организации, в котором, в частности, сказано:

«Мы, армяне Западной Армении, были систематически лишены наших фундаментальных гражданских и политических прав после заключения договора в Лозанне (1923) по причине не принятия во внимание факта нашего существования великими державами и лишения нас права на самоопределение. Чтобы немедленно и окончательно прекратилась любая дискриминация по отношению к армянам Западной Армении и чтобы были защищены международными законами наша самобытность, история, язык, культура и будущее наших детей, Национальный Совет армян Западной Армении просит Верховный Комиссариат Организации Объединенных Наций, позволить армянам Западной Армении, подвергшимся Геноциду, признанному Постоянным Судом Народов (в апреле 1984), достичь всех этих фундаментальных и элементарных прав, не имеющих срока давности и неотъемлемых прав в самоопределении, признанном Генеральной Ассамблеи Организации Объединенных Наций».

Дорогие соотечественники! Армянский Национальный Совет обязуется выслать вам почтой по указанному вами адресу ваше удостоверение до конца сего года, ваша официальная регистрация позволит вам участвовать в ближайших выборах делегатов в региональную Ассамблею АНС (декабрь 2009).

Подтверждение демократического возрождения армян Западной Армении позволит преодолеть все препятствия в будущем, содействует осуществлению наших прав, возмещению потерь и убытков, возвращению наших территорий и всемирному признанию Геноцида армян.

Народ-автохтон, народ Западной Армении на пути возрождения, вместе мы победим!


Սերժ Սարգսյանի «համահայկական ուղևորությունը»

Ուղևորության շրջանակներում Սերժ Սարգսյանը այցելեց Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ եւ Դոնի Ռոստով

mercredi 14 octobre 2009

Արա Պապյանը հայ–թուրքական արձանագրություններն է բացահայտում

Վեմ ռադիոյի «Ակունք» հաղորդումը նվիրված է հայ–թուրքական արձանագրությունների բացահայտոմանը։ Մասնակցում են Արա Պապյանը, վարում է Հասմիկ Գուլակյանը։



http://www.vem.am/en/programs/shows/357

Քննարկում Կարսի պայմանագրի մասին

Վեմ ռադիոյի «Ակունք» հաղորդումը նվիրված է Կարսի պայմանագրին։ Կլոր սեղանին մասնակցում են Աշոտ Մելքոնյանը, Գևորգ Յազիճյանը և Գևորգ Պողոսյանը, վարում է Հասմիկ Գուլակյանը։


http://www.vem.am/en/programs/shows/371

vendredi 9 octobre 2009

Ա.Այվազյանի ելույթը «Պատրիոտ» ակումբում



http://blog.ararat-center.org/?p=308

Ա. Այվազյանի ելույթը ՀՅԴ Գերագույն Մարմնի հրավիրած խորհրդաժողովին – Երևան, 08.10.2009


Արմեն Այվազյանի ելույթը ՀՅԴ Գերագույն Մարմնի հրավիրած «Նախաստորագրված արձանագրություններ և հայ-թուրքական հարաբերություններ» խորհրդաժողովին – Երևան, 08.10.2009

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՅԱԼԵԶՈՒ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ

Վահրամ Միրաքյան


Հոկտեմբերի 5-ից գործում է Ադրբեջանի առաջին միջազգային հեռուստաալիքը` «ATV International» («ATV Int»), որն ունի նաև հայերեն հեռարձակման բաժին. տեղեկացրել է ATV-ի լրատվական բաժնի ղեկավար Վագիֆ Այդինօղլին1:

«ATV Int»-ը հաղորդումները հեռարձակում է 4 լեզվով` հայերեն, պարսկերեն, անգլերեն և ռուսերեն: Սկզբում հայտարարվում էր, թե հեռուստաընկերության ստեղծման նպատակը Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին իրենց լեզուներով ծրագրեր ապահովելն է2: Հետագայում Ադրբեջանի հեռուստատեսության ազգային հանձնաժողովը «ATV Int»-ի ստեղծումն արդարացրեց այն փաստով, որ Ադրբեջանի տարածքում միջազգային հեռուստաընկերությունների հեռարձակումն արգելելուց հետո անհրաժեշտ էր լրացնել բացը3՝ մոռանալով նշել, որ Ադրբեջանում միջազգային հեռուստաընկերությունների հեռարձակումները հայերեն կամ պարսկերեն չէին։

Հետագայում վերջնականապես խոստովանեցին, որ «ATV Int»-ի նպատակը քարոզչությունն է: Վագիֆ Այդինօղլին նշել է4, որ նոր հեռուստաալիքի գլխավոր նպատակը քարոզչությունն է, ինչի համար արդեն պատրաստվում են փաստագրական ֆիլմեր: Որ հեռուստաընկերությունը միայն քարոզչական նպատակներ ունի` հայտարարել է նաև «ATV Int»-ի փոխտնօրեն Նաթիգ Իբրահիմովը, որը նշել է, թե հայերեն լուրերը կապված են լինելու միայն Ադրբեջանի քարոզչության հետ5: Նա նշել է նաև, որ միջազգային հեռարձակումը կատարվելու է Hot Birdև Turksat արբանյակների միջոցով:

Հիշեցնենք, որ 2009թ. սկզբին հայտնի դարձավ, որ Թուրքիան պատրաստվում է ՀՀ Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ հեռարձակել հայալեզու հեռուստահաղորդումներ6:

Պետք է ենթադրել, որ «ATV Int» հեռուստաալիքի հիմնադրումը ադրբեջանա-թուրքական հակահայկական տեղեկատվա-հոգեբանական քաղաքականության մասն է կազմում:

Հեռուստատեսության տեղեկատվա-հոգեբանական ազդեցության առանձնահատկությունները

Հեռուստատեսությունը տեղեկատվական-հոգեբանական ազդեցության հզոր գործոններից է: Այն թույլ է տալիս ընտրել, թե ինչպես իրականացնել ազդեցությունը՝ տեքստային/վերբա՞լ, թե՞ պատկերային ձևով: Տեքստային ձևն ուղղված է ինտելեկտուալ լսարանին, որը պահանջում է փաստեր, թվեր, վիճակագրություն և այլն: Պատկերային ազդեցությունն ուղղված է ոչ մասնագիտական լսարանին, որին ավելի շատ անհրաժեշտ են հուզիչ տեսարաններ, դրամատիկ պատմություններ ու սենսացիաներ: Երկրորդ տարբերակն ավելի ազդեցիկ է, որովհետև փորձ է արվում ազդեցություն գործել զգացմունքների վրա, ենթագիտակցական մակարդակում:

Հեռուստատեսության միջոցով հոգեբանական ազդեցությունն ունի մի շարք առավելություններ և թերություններ7:

Առավելությունները

  1. Տեսողական և վերբալ ազդեցության համատեղելիությունը:
  2. Հեռուստադիտողին իրադարձությանն իրական ժամանակով ներկա լինելու հնարավորություն տալը, ինչն այն տպավորությունն է ստեղծում, թե լսարանը վկա է իրադարձությունների զարգացմանը և կարող է ինքնուրույն եզրահանգումների գալ:
  3. Փաստագրական կադրերի, ֆիլմերի միջոցով ինչ-որ խնդրի քարոզմանն աջակցելը:
  4. Հեռուստատեսության հաճախականությամբ հնարավոր է գրավոր տեքստեր փոխանցել, և եթե աշխարհի մյուս ծայրում հեռուստադիտողը հեռուստացույցին հատուկ սարքավորում միացնի, կարող է ստանալ քարոզչաթերթիկներ և տպագիր նյութեր (համակարգիչներն ու ֆաքսը թուլացրել են այս առավելությունը, բայց այն դեռևս կարևորությունը չի կորցրել):
  5. Հեռարձակման անհնարինության պարագայում` նյութերի տարածում տեսամագնիտոֆոնների կամ DVD-ների միջոցով: Հեռուստատեսության այս առավելությունը լավագույնս օգտագործվեց 2008թ. ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ, երբ ընդդիմությունը հեռուստաեթերում իր ներկայության պակասը լրացրեցDVD-ների միջոցով նյութեր տարածելով:
  6. Զգայական հսկայական ազդեցության հնարավորություն, որը չունի որևէ այլ լրատվամիջոց:

Թերությունները

  1. Հեռուստատեսային արտադրանք պատրաստելը և լսարանին ներկայացնելն ավելի թանկ է, քան ռադիոյինը կամ թերթինը:
  2. Հեռուստատեսությունը ռադիոէլեկտրոնային խափանումների նկատմամբ ավելի զգայուն է, քան ռադիոն:
  3. Հեռուստահաղորդում պատրաստելն ավելի բարդ, ժամանակատար և ծախսատար է, քան ռադիոհաղորդումը:

Անցյալ դարի 70-ականներից սկսված մի շարք ուսումնասիրություններ ապացուցում են, որ հեռուստացույց դիտելիս մարդը գտնվում է ֆիզիոլոգիական գրեթե նույն վիճակում, ինչ հիպնոսի ազդեցության ժամանակ8: Այդ պատճառով հեռուստանյութերը պատրաստվում են այնպես, որպեսզի լարված պահեն լսարանի ուշադրությունը և չթողնեն, որ հեռուստադիտողը ննջի: Մարդն աստիճանաբար կախվածության մեջ է ընկնում նման իրավիճակից:

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ ադրբեջանական հակահայկական տեղեկատվական համակարգը համալրվեց «ծանր հրետանիով»: Հնարավոր է՝ ադրբեջանցիները չկարողանան օգտագործել նորաստեղծ հեռուստաալիքը նախանշված նպատակներին համապատասխան, ինչպես որ չեն կարողանում օգտագործել ՀՀ և ԼՂՀ բնակչության համար պատրաստվող վատորակ հայալեզու ռադիոհաղորդումները: Սակայն հաջողության հասնելու հավանականություն կա, քանի որ համացանցում տեղեկատվական պայքարի կազմակերպման մեջ առաջադիմություն ունեցել են:

Ադրբեջանա-թուրքական հայալեզու հեռուստաալիքների հնարավոր վտանգները կարելի է բաժանել երկու մասի.

  1. Հակահայկական տեղեկատվական գործողություններում ադրբեջանա-թուրքական տեղեկատվական դաշտի հզորացում: Նրանք ձեռք են բերում ևս մի տեղեկատվամիջոց, որն ազդեցություն կունենա հայկական տեղեկատվական դաշտում և ադրբեջանա-թուրքական համացանցային լրատվամիջոցների նման կարող է օգտագործվել հակահայկական տեղեկատվական գործողությունների ժամանակ:
  2. Ազդեցություն արժեքային համակարգի վրա (երաժշտության, մշակույթի միջոցով), որն ավելի խորքային վտանգներով է պարունակում: Շատ մասնագետներ (Մ.Վեբեր, Ա.Մարշալ, Վ.Պարեթո, Վ.Թոմաս) արժեքային համակարգը դիտարկում են որպես սոցիալական ձևի ամբողջության պահպանմանն անհրաժեշտ գործոն, որն արտահայտվում է սոցիալական հարաբերություններով9: Այս է պատճառը, որ ԽՍՀՄ մասնատման հարցում կարևոր գործոններից էր արժեքային համակարգի ճգնաժամը:

Այս պայմաններում անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ադրբեջանական նոր քարոզչամիջոցի հնարավորություններն ուսումնասիրելու, հնարավոր ազդեցությունը թուլացնելու ուղղությամբ, որպեսզի չկրկնվի ադրբեջանական համացանցային լրատվամիջոցների օրինակը, որոնք դարձել են հայկական տեղեկատվական դաշտի անբաժան մասը:

1www.ru.apa.az

2www.nv.am/, Бакинское телевидение заговорит по-армянски.

3“В Азербайджане появится телеканал, вещающий и на армянском языке”, 05.03.2009,www.regnum.ru

4www.ru.apa.az

5www.nv.am/, Бакинское телевидение заговорит по-армянски.

6“В Турции вплотную взялись за армянскую культуру”, www.regnum.ru

7В.Б. Вепринцев, А.В. Манойло, А.И. Петренко, Д.Б. Фролов, “Операции информационно-психологической войны”, Краткий энциклопедический словарь-справочник. Москва, 2005, c. 62.

8Райнер Пацлаф, “Застывший взгляд”, Физиологическое воздействие телевидения на развитие детей, перевод с немецкого В. Бакусева, Москва, 2003, с. 12.

9Е. П. Белинская, О. А. Тихомандрицкая, “Социальная психология личности”, “Акаадемия”, Москва 2009г. С. 94


jeudi 8 octobre 2009

Ա. Այվազյանը «Ակունք» ռադիոհանդեսի հյուրն է - 07.10.2009

Վեմ ռադիոյի «Ակունք» հաղորդումը նվիրված է հայ–թուրքական արձանագրությունների բացահայտոմանը։ Մասնակցում է Արմեն Այվազյանը, վարում է Հասմիկ Գուլակյանը։



http://blog.ararat-center.org/?p=306

mercredi 7 octobre 2009

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ «ՎԵՐԵԼՔ»

Վարդան Պետրոսյանը, ծիծաղի և արցունքի միջով, մեզ վերամատուցեց մեր ազգի ամենաողբերգական դրվագը՝ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ։
Այս ներկայացումը շատ և շատ արդիական է...

vendredi 2 octobre 2009

Սերժ Սարգսյանի «համահայկական ուղևորությունը»













02/10/2009
Կանգառ առաջին՝ ՓԱՐԻԶ


































ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

«Նոր Հայաստան» կազմակերպության նախագահ Էլեոնորա Մանանդյան



ԱԺ լսումներ..



ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՐԵՆԴԸ ԵՎ ԴՐԱ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Վարդան Աթոյան, Կարեն Բաբաջանյան

Armenia (original)

Հոդվածը ներկայացնում է բրենդի էությունը, քննարկվում են պետության բրենդի ձևավորման ընթացքում առաջ եկող հիմնախնդիրները, ինչպես նաև ներկայացվում է միջոցառումների համալիր, որի իրագործումը հնարավորություն է ընձեռում բարձրացնել պետության վարկանիշը: Այդ միջոցառումները և առաջարկությունները հիմնված են միջազգային առաջադեմ փորձի վրա, որոնք կիրառության դեպքում կարող են մեծապես օգտակար լինել Հայաստանի Հանրապետության դիրքավորման ռազմավարությունը մշակելիս: Հոդվածն անդրադառնում է նաև Հայաստանի Հանրապետության համար հույժ կարևոր այնպիսի խնդիրների, ինչպիսիք են պետության հեղինակությունը, երկրի ներդրումային գրավչությունը, զբոսաշրջության զարգացումը, արտահանվող ապրանքների որակը և արտերկրում դրանց իրացվելիության բարձրացմանն ուղղված միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը:

Պետության բրենդի ձևավորումը ռազմավարական նշանակություն ունեցող գործընթաց է ցանկացած պետության համար: Արտաքին տնտեսական քաղաքականության արդյունավետությունը և տնտեսական աճի դինամիկ զարգացումը մեծապես կախված է արտաքին շուկայում տվյալ երկրի առկա հեղինակությունից: Նախ և առաջ, փորձենք հակիրճ ներկայացնել, թե ինչ է բրենդը և ինչով է այն առանձնանում սովորական անվանումից:

Նշենք, որ բրենդ կարող է լինել ցանկացած անվանում, օրինակ` «FedEX», «Porsche», «Marlboro», «Նյու Յորք», «Ճապոնիա», «Մոցարտ» և այլն: Այսինքն` ցանկացած անուն, անվանում, ապրանքանիշ, որը համապատասխան լսարանի մոտ զուգորդվում է մի շարք դրական հատկանիշներով: Այլ կերպ ասած` բրենդը կարելի է սահմանել որպես հույզերի, զգացմունքների ամբողջություն:

Եթե փորձենք սահմանազատել բրենդը և ապրանքանիշը, ապա պետք է ընդգծել, որ ապրանքանիշն իրավական կատեգորիա է, իսկ բրենդը ապրանքի, այսպես ասած` ինտելեկտուալ հատվածն է: Այն գոյություն ունի միայն սպառողների ենթագիտակցության մեջ: Հատկանշական է, որ որոշ երկրներում բրենդի արժեքը ներառվում է ընկերության հաշվապահական հաշվեկշռում` որպես նյութական ակտիվ (օրինակ` Մեծ Բրիտանիայում), որը հաճախ ավելի բարձր է գնահատվում, քան տվյալ կազմակերպության արտադրական ողջ կարողություններն իրար գումարած: Այսպես` «Phillip Morris» ընկերությունը ձեռք է բերել«Kraft Food» ապրանքանիշը $13 մլրդ-ով, որը 600%-ով ավելի է, քան նրա հաշվեկշռային արժեքը, «Grand Metropolitan» ընկերությունը գնել է «Pillsbury» ապրանքանիշը, որը $5,5 մլրդ-ով ավելի թանկ է, քան դրա սեփականատեր ընկերության արժեքը [1]:

Մեր կարծիքով, պետության բրենդի ձևավորմանը նպաստող քաղաքականությունը մշակելիս պետք է ուսումնասիրել մի քանի հանգամանք: Բերենք մի քանի օրինակ. այսպես` Փարիզ ասելով, նախ և առաջ, հասկանում ենք նորաձևություն, ռոմանտիզմ, Նյու Յորքի դեպքում` բիզնես, էներգիա, Վաշինգտոն` ուժ, հզորություն, Տոկիո` ժամանակակից, առաջավոր տեխնոլոգիա, Եգիպտոս` հին մշակույթ, Հռոմ` հիասքանչ դասական ճարտարապետություն, Ռիո դը Ժանեյրո` տոնախմբություն, Գերմանիա` հուսալիություն, ճշտապահություն և այլն:

Ներկայիս համաշխարհային համընդհանրացման գործընթացներում աշխարհի տարբեր պետություններ, քաղաքներ, ընկերություններ հաճախ բացահայտ, երբեմն` աներևույթ մրցակցում են միմյանց հետ` զբոսաշրջիկների, տեղական և արտասահմանյան ներդրողների, սպառողների ուշադրությունը գրավելու ու տնտեսության մեջ հավելյալ գումարներ ներգրավելու նպատակով: Այդ մրցապայքարում, մեր համոզմամբ, հաղթում են նրանք, ովքեր կարողանում են լավագույնս ճիշտ դիրքավորվել համաշխարհային շուկայում, այդ թվում` վարելով արդյունավետ տարաշրջանային մարքեթինգային քաղաքականություն: Այդ տեսանկյունից չափազանց արժեքավոր է բրիտանացի գիտնական Սայմոն Անհոլտի և մարքեթինգային հետազոտությունների արդյունքների մշակմամբ զբաղվող ամերիկյան «Global Market Insite» (GMI) կազմակերպության իրականացրած ուսումնասիրությունը, որի արդյունքում նրանք փորձել են գնահատել 35 զարգացած և զարգացող պետությունների վարկանիշներ և գումարային տեսքով ներկայացնել դրանց բրենդի արժեքը: Այսպես, օրինակ` Ռուսաստանի բրենդը, այդ գնահատման համաձայն, արժե շուրջ $663 մլրդ [2]:

Վարկանիշը գնահատելու համար նրանք օգտագործել են 6 հիմնական ցուցիչներ.

  • գրավչություն զբոսաշրջության տեսանկյունից,
  • մարդկային կապիտալ,
  • արտահանվող ապրանքների որակ,
  • գրավչություն մշակութային առումով,
  • կառավարության կողմից տարվող քաղաքականության արդարության աստիճանը,
  • պետության` որպես բնակության հիմնական վայրի, գրավչությունը:

Հարցմանը մասնակցել է ավելի քան 25 հազար մարդ, որոնց միջոցով հետազոտողները կազմել են ազգային բրենդերի վարկանիշը, այնուհետև «Brand Finance» (BF) ընկերությունը յուրաքանչյուր բրենդին տվել է գումարային տեսք: Պետք է նշել, որ նրանց գնահատմամբ` յուրաքանչյուր պետության բրենդի արժեքը կազմում է տվյալ պետության ՀՆԱ-ի 2-10%-ը, իսկ տոկոսների միջև տարբերությունը մեկնաբանվում է երկրի ընդհանուր զարգացածության մակարդակով, սակայն վերջնական արժեքը ձևավորվում է ՀՆԱ-ի հինգ տարիների գումարով, որը հաշվարկվել է դրամական միջոցների ներկա արժեքով:

Չնայած այն հանգամանքին, որ գոյություն ունեն բրենդի գնահատման մի շարք մեթոդներ, այնուամենայնիվ, վերջինիս գնահատումը բավական աշխատատար և ժամանակատար գործընթաց է, որի արդյունքում, սակայն, լինում են որոշակի շեղումներ: Այդ մեթոդներն օգտագործվում են հիմնականում առևտրային ապրանքանիշների վարկանիշը գնահատելու համար, իսկ պետության բրենդի թե՛ վարկանիշային, թե՛ գումարային գնահատումը մեզանում նորություն է, և այն պետք է դառնա առանձնահատուկ ուսումնասիրության առարկա, սակայն, այնուամենայնիվ, պետք է նշել, որ, մեր դիտարկմամբ, պետության բրենդի արժեքի ձևավորման վրա մեծապես անդրադառնում է նաև տվյալ պետության տարածքում գործող ընկերությունների, կազմակերպությունների, ձեռնարկությունների բրենդերի արժեքի համագումարը:

Ստորև ներկայացված աղյուսակում արտացոլված է պետությունների բրենդերի առաջին տասնյակը` 2006թ. երրորդ եռամսյակի արդյունքներով [3].

Table1 (original)

Կազմակերպությունների միջև տեղի ունեցող մրցակցության և մարքեթինգային համալիր միջոցառումների հիմքում գործող օրինաչափությունները գրեթե նույնությամբ կիրառելի են պետության մարքեթինգային քաղաքականությունը մշակելիս: Ահա այս համատեքստում, մեր դիտարկմամբ, անհրաժեշտ է մշակել Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ մերքեթինգային ռազմավարության հայեցակարգ, որտեղ առանձին բաժին հատկացված կլինի բրենդինգին: Այս խնդրի կարևորությունը, արդիականությունը և կյանքի կոչելու հրատապությունն առավել ցայտուն արտահայտվում է անցումային տնտեսություն ունեցող երկրներում, որտեղ դեռ նոր ձևավորվում և կայացման ճանապարհին են գտնվում ազատ շուկայական տնտեսությանը բնորոշ ինստիտուտները:

Մեր համոզմամբ, Հայաստանի Հանրապետության բրենդի ձևավորմանն ուղղված քաղաքականությունը դրական ազդեցություն կունենա, նախ և առաջ, Հայաստանի Հանրապետության ներդրումային գրավչության բարձրացման և զբոսաշրջության զարգացման համար: Խնդրի հրատապությունը պայմանավորված է նաև նրանով, որ պետության բրենդի ձևավորմանն ուղղված հստակ համակարգված, մշակված պետական քաղաքականությունը չափազանց դրական է տվյալ պետության համար, մասնավորապես` միջազգային շուկայում ճիշտ դիրքավորման առումով:

Այսօր ցանկացած երկիր ներկայանում է իր լսելի և տեսանելի բաղկացուցիչներով, այդ թվում` զինանշան, դրոշ, օրհներգ, սակայն, ինչպես նշում է Մարտին Լինդստրոմը, բրենդը ձևավորվում է ոչ միայն մարդու լսողական և տեսողական զգայարանների միջոցով, այլ նաև` համային, հոտային և շոշափելիքի զգայարանների օգնությամբ:

Մարքեթինգի մասնագետները հիմնականում գործում են բրենդինգի երկտարածական աշխարհում և շատ հաճախ անտեսում են մարդու հինգ զգայարանների վրա ազդելու կարևորությունը: Չէ՞ որ մենք շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվությունը ստանում ենք մեր զգայարանների միջոցով: Այսօր գովազդի օգնությամբ հնարավոր է ազդել միայն լսողական և տեսողական զգայարանների վրա, սակայն մնացյալ զգայարանները մնում են չօգտագործված: Այսպես` աշխարհի բոլոր խոշոր քաղաքների մասնագիտացված վաճառակետերից անուշաբույր հոտ է բուրում: Այդ գործելաոճը որդեգրել են նաև այլ ոլորտներում մասնագիտացված ընկերությունները, մասնավորապես` ավտոմոբիլաշինության տիտաններ, ինչպիսիք են «BMW»-ն, «Rolls-Royce»-ը, «VW»-ն, «Mercedes-benz»-ը, ունեն իրենց ֆիրմային բույրը, որը բուրում է ավտոմեքենաների սրահներից, «Singapore Airlines»ընկերությունը դարձավ միակն իր տեսակի մեջ, որի ինքնաթիռների սրահներից բուրում է այդ կազմակերպության ֆիրմային բույրը: Ահա նմանատիպ միջոցառումներով է նաև պայմանավորված վերազգային բրենդերի հաջողությունը: Այս և այլ մարքեթինգային գործիքների կիրառությունը կարող է մեծապես ազդել թե´ Հայաստանի և թե´ Հայաստանն արտերկրում ներկայացնող ընկերությունների հաջողության վրա:

Աշխարհի զարգացած պետություններն ուժեղ են իրենց տնտեսվարող սուբյեկտներով: Առանց վերջիններիս կատարելագործման հնարավոր չէ պետության բրենդ ստեղծել: Օրինակ, շվեյցարական կազմակերպություններն առաջատար տեղեր են զբաղեցնում բարձրորակ ժամացույցների, դանակների, պանրի և շոկոլադի շուկաներում: Ամբողջ աշխարհին հայտնի են նաև շվեյցարական բանկային համակարգի հուսալիությունը և հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը: Այստեղ պետք է նշել, որ շվեյցարական բանկերն իրենց անհատական բրենդերի ձևավորմամբ սկսել են զբաղվել դեռևս XIXդ. կեսերից, որի ընթացքում առավելագույնս օգտագործել են կարմիր գույնը: Այսօր կարմիր և սպիտակ գույները դարձել են Շվեյցարիայի խորհրդանիշը, կարելի է ասել նաև` հոմանիշը, ինչը վկայում է, որ այս երկիրն ունի հստակ մշակված մարքեթինգային ռազմավարություն:

Բացի վերը նշվածներից, կան նաև պետությունների և քաղաքների ընդունված խորհրդանիշներ, կարգախոսներ, որոնք ճանաչելի են շատերին: Բերենք պետություննների կարգախոսների մի քանի օրինակ.

  • ԱՄՆ – American Dream - Ամերիկյան երազանք,
  • Մեծ Բրիտանիա - Cool Britannia - զով Բրիտանիա,
  • Իտալիա - Dolce Vita – քաղցր կյանք,
  • Գերմանիա - Vorsprung durch Technik – առաջընթաց տեխնոլոգիայի միջոցով,
  • Շվեյցարիա - Keeping Privacy – անձնական գաղտնիքի պահպանություն:

Խոշոր, տնտեսապես հզոր և զարգացած երկրները վաղուց արդեն ստեղծել են ներքին ու արտաքին սպառման համար նախատեսված և իրենց պետությունը բնութագրող խորհրդանիշներ, կարգախոսներ, իսկ շատերն էլ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը, դեռ նոր են փորձում որոշ քայլեր կատարել այդ բնագավառում:

Այսօր մի շարք երկրներ պետության առաջմղման համար, մասնավորապես` գովազդային արշավի իրականացում կամ գովազդի ավանդական և ոչ ավանդական մեթոդների կիրառում,ATL, BTL, ծախսում են ահռելի գումարներ, որոնք սովորաբար բաշխվում են գովազդային գործակալությունների, խորհրդատվական ընկերությունների և հասարակության հետ կապերի համար պատասխանատու մասնագետների միջև: Այսպես` Սինգապուրը տարեկան ծախսում է շուրջ $60 մլն, Մալայզիան` $150 մլն, Լոնդոնը 2003-2004թթ. այդ նպատակների համար ծախսել է շուրջ $40 մլն [4]: Ռուսաստանն աշխարհում իր վարկանիշի բարելավման համար 2007թ. պետական բյուջեից ծախսել է շուրջ $5 մլն, նույն նպատակով ԱՄՆ-ը իր բյուջեից տարեկան ծախսում է շուրջ $1 մլրդ [5]:

Հատկանշական է, որ գովազդային ծախսերը չեն ենթադրում պետության բրենդի ձևավորում այն դեպքում, եթե բացակայում է գովազդի արդյունավետության գնահատման մեթոդներից որևիցե մեկը: Այսօր մարքեթինգային հետազոտությունները հուշում են, որ գովազդը դիրքերն աստիճանաբար զիջում է PR-ին` հասարակության հետ կապերին, ընդ որում` չնայած ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ սպառողների ճնշող մեծամասնությունը չի հավատում գովազդին, սակայն, այնուամենայնիվ, այն առ այսօր շարունակում է մնալ տեղեկատվությունը սպառողին հասցնելու լավագույն մարքեթինգային գործիքներից մեկը: Ընդունելով այս իրողությունը` մի շարք հեղինակավոր մասնագետներ գտնում են, որ ժամանակակից տնտեսական աշխարհում գովազդի միջոցով բրենդ չեն ձևավորում, այն ձևավորվում է հասարակության հետ կապերի միջոցով, իսկ գովազդը կատարում է մեկ ուրիշ գործառույթ, այն է` արդեն իսկ ձևավորված բրենդի պահպանում:

Պետության բրենդի ձևավորման անհրաժեշտությունն առավել պատկերավոր ներկայացնելու համար պարզապես հիշենք, թե ինչպես են մարդիկ ցանկանում գնել գերմանական ավտոմեքենաներ, ճապոնական տեխնիկա, ֆրանսիական մոդայիկ հագուստ, չեխական գարեջուր, շվեյցարական ժամացույց և այլն: Այս համատեքստում նշենք Հայաստանին վերաբերող մի քանի դրական գործընթացներ, մասնավորապես`

ա) աշխարհով մեկ հեռարձակվող CNN հեղինակավոր հեռուստաալիքով Հայաստանի մասին պատմող գովազդային հոլովակը, որը միտված է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը և որը, բնականաբար, իր նպաստն ունեցավ Հայաստանի միջազգային ճանաչման և մեր պետության բրենդի ձևավորման գործում,

բ) վերջին տարիներին ավանդույթ են դարձել արտերկրում, մասնավորապես` Ռուսաստանում, Ֆրանսիայում անցկացվող մշակութային միջոցառումները` Հայաստանի օրեր, Հայաստանի տարի և այլն, որոնք նույնպես չափազանց դրական ազդեցություն են ունենում «Հայաստան» բրենդի ձևավորման համար,

գ) վերջին տարիներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի արդիականացմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես` կարելի է նշել ժամանման սրահի միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը: Սա նաև շատ կարևոր է այն առումով, որ զբոսաշրջիկը երկրի մասին առաջին տպավորությունը ստանում է հենց օդանավակայանում:

Այսօր, Հայաստանի Հանրապետությունն աշխարհին ներկայանալու խնդիր ունի և այս համատեքստում պետք է քննարկել, թե ինչով է այսօր հայտնի մեր հանրապետությունն արտերկրում, ինչպես և հատկապես ինչով պետք է ներկայանա աշխարհին, որպեսզի հնարավորություններ ստեղծվեն համաշխարհային շուկայում առավել արդյունավետ դիրքավորվելու և սպառողների ու ներդրողների համար գրավիչ լինելու նպատակով: Նշենք, որ նույնիսկ առանց խոր ուսումնասիրման կարող ենք փաստել, որ Հայաստանը և հայերին այսօր աշխարհում ճանաչում են առավելապես որպես ցեղասպանություն վերապրած, 1988թ. աղետալի երկրաշարժի ենթարկված և հարևան Ադրբեջանի հետ հակամարտության մեջ գտնվող պետություն: Այդ համատեքստում չափազանց դրական պետք է գնահատել 2001թ. Հայաստանում անցկացված միջոցառումների շարքը` նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին, որոնք, անկասկած, դրական անդրադարձան պետության վարկանիշի վրա:

Ցանկացած պետության վարկանիշը մեծապես պայմանավորված է նաև տվյալ երկրում զբոսաշրջության ոլորտի զարգացման մակարդակով, որի համար, բնականաբար, անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ: Այս համատեքստում մեր գերխնդիրն է առավելագույնս բավարարել Հայաստան այցելող զբոսաշրջիկների պահանջմունքները, քանզի մեկ բավարարված զբոսաշրջիկը, վերադառնալով իր երկիր, իր հետ տանում է ստացած դրական տպավորությունները, ինչն իր ազդեցությունն է թողնում մեր պետության ընդհանուր վարկանիշի և զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացման վրա: Դրական վարկանիշի ձևավորմանը նպաստում են նաև սպորտի, մշակույթի, տնտեսական, գիտական և այլ ոլորտներում գրանցված հաջողությունները:

Մյուս կողմից` պետք է նշել, որ դրական վարկանիշի ձևավորումն ուղղակիորեն անդրադառնում է նաև տվյալ պետության սահմաններում արտադրվող ապրանքների գրավչության վրա, ինչն արտերկրում տվյալ երկրի ընկերություններին տալիս է մրցակցային առավելություն:

Մեր դիտարկմամբ, Հայաստանում պետական մակարդակով տարվող բրենդինգային քաղաքականությունը դրական ազդեցություն կունենա, նախ և առաջ, արտասահմանյան ներդրումների, զբոսաշրջության և Հայաստանում արտադրվող ու արտահանվող ապրանքատեսակների ծավալների մեծացման վրա: Այդ նպատակով կարևորում ենք Հայաստանում որևիցե գերատեսչության, օրինակ` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կառուցվածքում ունենալ պետության բրենդինգային քաղաքականությամբ զբաղվող մարմին, որը և կմշակեր դրա ռազմավարությունը` որպես պետության մարքեթինգային քաղաքականության բաղադրիչ` կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով, համագործակցելով և օգտագործելով նաև մասնավոր սեփականատերերի հնարավորությունները: Այդ ռազմավարությունը պարտադիր պետք է ներառի սպառողի, ներդրողների հետ ուղիղ հաղորդակցության ժամանակակից մեթոդները, մասնավորապես`

ա) տարածքային բրենդավորում` Հայաստանի, հանրապետության մարզերի, առանձին համայնքների առաջմղման համար պետք է ուսումնասիրել դրանց պատմական, մշակութային, տնտեսական ռեսուրսը, ներուժը, որի հիման վրա հնարավոր է կառուցել հանրապետության ընդհանուր զարգացման ծրագիրը,

բ) կրթական ռեսուրսի օգտագործում,

գ) ժամանակակից էլեկտրոնային միջոցների, մասնավորապես` համացանցի հնարավորությունների օգտագործում,

դ) Հայաստանի մասին պատմող գրքերի, զբոսաշրջիկների համար նախատեսված ճանապարհային քարտեզների տպագրում, տարածում,

ե) էվենթ-մարքեթինգի կիրառում, որը թույլ կտա ավելի կոնկրետ ընդգծել նպատակային լսարանը, ուշադրություն հրավիրել Հայաստանի և Հայաստանում արտադրվող ապրանքների վրա:

Այս աշխատանքներին, մեր համոզմամբ, պետք է ներգրավել թե´ արտասահմանյան մասնագետների, ճանաչված ընկերությունների` այս ոլորտում նրանց փորձը և արհեստավարժությունը օգտագործելու համար, թե՛ հայաստանցի մասնագետների` որոնք ծանոթ են Հայաստանի առանձնահատկություններին: Ահա այդ համագործակցությունը, կարողությունները համատեղելը, վստահ ենք, պետք է դրական արդյունք տա:

Աղբյուրներ և գրականություն

  1. Голова А., Что нам стоит бренд построить. Создание и строительство бренда,http://4p.net.ua.
  2. www.bestbrand.by, www.nationbrandindex.com.
  3. www.admarket.ru
  4. Фуколова Ю., www.sostav.ru.
  5. Коробков Дм., Ведомости, № 107 (1881), 14.06.2007, տե՛ս նաև www.bestbrand.by,www.nationbrandindex.com:
  6. www.stasmarketing.com
  7. Пашутин С.Б., Как создать национальный бренд, Москва, 2007.
  8. Райс Эл и Лора, Расцвет пиара и упадок рекламы, Ст. Петербург, 2007.
  9. Райс Джек Траут-Эл, Позиционирование: битва за умы. Юбилейное издание, Ст. Петербург, 2007.
  10. Портер Майкл Е., Конкурентная стратегия, Методика анализа отраслей и конкурентов, Москва, 2006.
  11. Линдстром Мартин, Чувство БРЕНДА. Роль пяти органов чувств в создании выдающихся брендов, М, 2006.
  12. Питерс Том,Человек-Бренд, Москва, 2006.