ê»åï»Ùµ»ñÇ 22-ÇÝ ¶ñáÕÝ»ñÇ ÙÇáõÃÛ³Ý ï³ÝÁ §ê³ñ¹³ñ³å³ï¦ ß³ñÅÙ³Ý Ý³Ë³Ó»éÝáÕ ËÙµÇ ÏáÕÙÇó §Ð³Û³ëï³ÝÇ Ð³Ýñ³å»ïáõÃÛ³Ý ëáódzÉ-ïÝï»ë³Ï³Ý Çñ³íÇ׳ÏÇ ·Ý³Ñ³ïáõÙÁ ¨ »Éù»ñÇ ³é³ç³¹ñáõÙÁ¦ ûٳÛáí ϳ½Ù³Ï»ñå³Í ѳí³ùÇ Å³Ù³Ý³Ï »ÉáõÛà áõÝ»ó³í կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։
êïáñ¨ Ý»ñϳ۳óÝáõÙ »Ýù »ÉáõÛÃÝ ³ÙµáÕçáõÃÛ³Ùµ:
ՀՀ պետական կառավարման սկզբունքային բացթողումները և դրանց շտկման ուղիները
Ներածական
Պետության կառավարումը գնահատվում է պետական մարմինների կողմից հայտարարված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ցուցանիշների և նպատակների իրագործման որակով:
Ցավոք, անգամ կարճաժամկետ պլանավորման ընթացքում մեր պետական մարմինների համար ՀՀ տնտեսությունը ցուցաբերում է բացահայտ անկառավարելիություն: Դիտարկենք մի քանի թարմ օրինակներ:
1) 2010թ.-ի ՀՀ-ի բյուջեում պլանավորված էր տարեկան սղաճի 2,5-5,5%% տիրույթ: Սակայն արդեն հունվար-օգոստոս ժամանակահատվածի համար սղաճը գտնվում էր 10% ցուցանիշի մոտակայքում: Այսպիսով, պետության կողմից սղաճի պլանավորման սխալն արդեն կազմում է մոտ 2-3 անգամ:
2) 2009թ.-ի ՀՆԱ-ի անկումը կազմեց երկնիշ թիվ (մոտ 15%) և դա այն դեպքում, երբ նախորդ տարիներին պարծենում էինք երկնիշ աճով: Նման արդյունքը գալիս է ապացուցելու այն փաստը, որ նախորդ տարիներում ՀՀ-ում չի ապահովվել տնտեսության որակական զարգացումը:
3) 2010թ.-ի առաջին կիսամյակի ներմուծման ծավալները կազմել են մոտ $1,7 մլրդ. ԱՄՆ դոլար, իսկ արտահանման`միայն 440 մլն.: Այսպիսով, ներմուծումը գերազանցում է արտահանումը շուրջ 4 անգամ: Նման պատկերը բացահայտում են ՀՀ տնտեսության բացարձակ անմրցունակությունը, ինչպես նաև տարիներ շարունակ պետության կողմից ներմուծման և արտահանման ծավալների հավասարակշռմանն ուղղված միջոցառումների տապալումը:
Հայաստանի ճգնաժամի առանձնահատկությունը
Մեր ճգնաժամի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ 1991թ.-ից մեկնարկած պետական կառավարման ճգնաժամին 2008թ.-ին գումարվեց ներքին քաղաքական և արտաքին ֆինանսա-տնտեսական ճգնաժամը: Այսպիսով, ներկայումս Հայաստանը գտնվում է 3 ճգնաժամերի ճնշման ներքո, որից միայն մեկը (միջազգային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը) մեր “ստեղծագործությունը” չէ:
Այն անձիք, որոնք պնդում են, թե միջազգային ֆինանսա-տնտեսական ճգնաժամն ավարտվում է, սխալվում են, քանի որ ոսկու ռեկորդային բարձր գինը միջազգային շուկաներում (մոտ 1.300 ԱՄՆ դոլար) վկայում է ճիշտ հակառակը: Բանն այն է, որ ոսկու նման բարձր գինը ցույց է տալիս ներկայիս վիճակի նկատմամբ անվստահությունը և դեպի ապագան ուղղված բացասական սպասումները: Այդ իսկ պատճառով միջոցների զգալի մասը ոչ թե ուղղվում է տնտեսության տարբեր ճյուղեր, այլ` դեպի ոսկի: Այսպիսով, ոսկու պահանջարկն աճում է, ինչը նպաստում է այդ մետաղի գնի բարձրացմանը:
Պետական կառավարման 3 կարևոր բացթողումները
1) Բացասական ընտրասերում (սելեկցիա).
Արդեն 1991թ.-ից իշխանափոխության ընթացքում ՀՀ-ի պետական համակարգում սկսվեց “կադրերի թարմացման” գործընթացը կադրերի ջարդի տեսքով: Այդ գործընթացը բնորոշվում էր ոչ այնքան “հին մտածելակերպը” “նոր մտածելակերպով” փոխարինելու մտահոգությամբ, այլ` “մենք գիտենք ինչ անել”, “շուկան ամեն ինչ իր տեղն է դնելու” և նման “ռոմանտիկ” կարգախոսներով:
“Մենք գիտենք, ինչ անել” կարգախոսի արդյունքում առ այսօր չգիտենք տարրական հարցի պատասխանը` “Ի՞նչ կառուցվածք պետք է ունենա մեր տնտեսությունը` մասնավորապես, ՀՆԱ-ն, ներմուծումը և արտահանումը”:
“Շուկան ամեն ինչ իր տեղն է դնելու” կարգախոսի արդյունքը դժվար չէ տեսնել սույն հոդվածի ներածական մասում: Իսկ եթե դրան գումարենք օլիգարխիայի ծնումը 90-ականներին և հզորացումը 3-րդ հազարամյակում, պատկերը դառնում է բավականին տխուր: Վայրենի շուկայացումը պետք է տար վայրենի արդյունքներ:
Փաստորեն, “հին մտածելակերպը” փոխարինվեց ոչ թե “նոր մտածելակերպով”, այլ` պետական մտածելակերպի բացակայությամբ:
Այսպիսով, շուրջ 20 տարի մասնագետները դուրս են մղվում պետական կառավարման համակարգից, իսկ դեպի համակարգ նետվում են նրանք, ովքեր ուզում են “լավ ապրել”: Զուգահեռաբար, Պարկինսոնի օրենքի համաձայն, պետական համակարգը վերարտադրվում է` աճելով քանակապես և անկում ապրելով որակապես: Այս հիվանդությունը պետական համակարգից տարացվեծ դեպի օլիգարխիկ տնտեսական և կուսակցական համակարգերը:
Մասնագետները, բնականաբար, սկսեցին արտագաղթել` թուլացնելով մեր պետության մրցունակությունը և ուժեղացնելով այլ պետությունների մրցակցային դիրքերը: Իսկ երբ Հայաստանում հնչում են դժգոհություններ, թե “դժվար է գտնել մասնագետներին”, ապա դա արդեն զավեշտ է, քանի որ խնդիրը ոչ թե մասնագետների բացակայությունն է, այլ “մասնագետներ որոնողների” մոտեցումերի որակն է:
2) Պետության կառուցման պարզունակ կրկնօրինակում.
Անկախության առաջին իսկ օրերից առ այսօր մեր պետությունը “կառուցվում” է “միջազգային փորձի” կիրառման սկզբունքով: Բազմաթիվ օրենքներ պարզապես թարգմանվում են ռուսերենից, անգլերենից, ֆրանսերենից: Նույն սկզբունքով կառուցվում են տարատեսակ կոմիտեներ, հանձնաժողովներ, տեսչություններ և այլն:
Օրինակ, արդեն ավելի քան 15 տարի ՀՀ-ում “ձևավորվում” է ֆոնդային շուկան: Թարգմանվել և “թեղայնացվել” են օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, ստեղծվել կառույցներ, լիցենզավորվել բրոքերներ: Բացի արտարժույթի առք ու վաճառքից և պետական պարտատոմսերից, առ այսօր չի ձևավորվել արժեթղթերի շուկան:
Նման անհաջողություններն արդեն 20 տարի հաճախակի քողարկվում են “անցումային տնտեսություն” կախարդական բառակապակցությամբ: Բայց Սինգապուրը, Իսրայելը, Ճապոնիան, Գերմանիան, Հարավային Կորեան և մի շարք այլ պետություններ, ունենալով շատ ավելի վատ մեկնարկային պայմաններ, 20 տարվա ընթացքում կարողացան ստեղծել հզոր պետություն և արդյունավետ տնտեսություն:
3) Ազգային բարոյահոգեբանական արժեհամակարգի փլուզում.
Իրականում, այս գործոնը մեր անհաջողությունների մեխն է: Պետական բարեփոխումները լինում են հաջողակ, երբ իշխանությունները սեփական օրինակի, նիստուկացի և ազգային արժեհամակարգի դավանման միջոցով կրթում և դաստիարակում են սեփական ժողովրդին: Այս դեպքում ապահովվում է թե’ ժողովրդի և թե’ պետական բարեփոխումների բարձր կառավարելիությունը:
Օրինակ, երբ խոսվում է “միջին խավի ձևավորման” կարևորության մասին, մատնանշվում է, հիմնականում, նրանց տնտեսական բարեկեցության հատկանիշը: Սակայն, ամենուրեք քարոզելով սպառողական հասարակարգի “արժեքները”, ձևավորվում է “էլիտար” կյանքին ձգտող և փող ունեցող լյումպենը: Իրականում, միջին խավն իրենից ներկայացնում է արժանապատվություն ունեցող, որպես մասնագետ գնահատվող և բարեկեցիկ ապրող սոցիալական շերտ: Սակայն, բարոյահոգեբանական արժեհամակարգի փլուզման հետևանքով վանվում է արժանապատվությունը և չի գնահատվում մասնագետը: Իսկ ի՞նչ է անում լյումպենը: Լյումպենը կրկնօրինակում է իր վերադասին, ինչպես Հայաստան-պետությունը կրկնօրինակում է այլ պետություններին (տես` սույն հոդվածի “Պետության կառուցման պարզունակ կրկնօրինակում” խորագիրը, - Հ.Մ.): Փաստորեն, մեր պետությունը` լյումպեն-պետություն է:
Այսպիսով, Հայաստանի մրցունակության մակարդակը բոլոր ասպարեզներում մոտենում է վտանգավոր սահմանագծին, որից այն կողմ` պետության փլուզումն է:
Ելքը
Ինչքան սաստիկ և համակարգային է ճգնաժամը, իսկ վիճակն անելանելի, այդքան մեծ է պետության թռիչքային զարգացման հավանականությունը:
Բերված սահմանումը` կառավարման հիմքային օրենքներից մեկն է: Ի տարբերություն սովորական մարդու պատկերացումների, կառավարման տեսությունը ճգնաժամը դիտարկում է դրական երանգներով: Ճգնաժամը հմուտ ձեռքերում խթանում է առողջացումը և բուռն զարգացումը: Դա տեսական օրենք չէ: Նշված պետությունների (Սինգապուր, Իսրայել, Ճապոնիա, Գերմանիա, Հարավային Կորեա) թռիչքներին նախորդել է սաստիկ ճգնաժամը: Ճգնաժամը բացահայտում է թուլություններն ու թերությունները և, անգամ, “հուշում” ելքի ճանապարհները:
1) Ազգի սերուցքի բյուրեղացում և ինքնակազմակերպում.
Հաշվի առնելով, որ պետության թռիչքի իրագործումը պահանջում է բարձր հոգևոր, մտավոր և կամային հատկանիշներ, պարզ է, որ նման գործընթացը կարող է ապահովել միայն ազգի սերուցքը: Ազգի սերուցքը պետք չէ խառնել ճգնաժամերի ընթացքում ի հայտ եկող “էլիտայի” կամ “ազգի փրկիչների” հետ: Թե ինչպե՞ս են նրանց տարբերակում` առանձին և ծավալուն թեմա է (ի դեպ` շատ “էլիտար մարդիկ” և “ազգի փրկիչներ” ՀՀ-ում արդեն բացահայտված են):
Մարդկության պատմությունը փաստում է, որ թռիչքն ապահովում են միայն այն պետությունները, որտեղ ազգի սերուցքին հաջողվում է համակարգային ճգնաժամի պայմաններում բյուրեղացվել և ինքնակազմակերպվել:
Պարզ է մի բան, որ այս գործընթացը ՀՀ-ում չի կարող սկսվել ոչ հին ու նոր իշխանական, ոչ կուսակցական, ոչ էլ օլիգարխիկ կառույցներում, քանի որ այնտեղ անհամեմատ մեծ է “լավ կյանքին” ձգտող մարդկանց տեսակարար կշիռը:
2) Ազգի “ոսկե հիմնադրամի” ստեղծում.
Պետության թռիչքային զարգացումը պահանջում է տարբեր ոլորտների բարձր որակի մասնագետների ներգրավումը: Հաշվի առնելով, որ հայերը դրսևորել և դրսևորում են իրենց մասնագիտական կարողություներն ամբողջ աշխարհում, հետևապես, Հայ ազգը չունի մասնագետների պակաս: Ուրիշ բան, որ մենք երբևէ լուրջ չենք զբաղվել նրանց բացահայտմամբ և հաշվառմամբ: Այսինքն, չենք կազմավորել ազգի “ոսկե հիմնադրամը”:
Առաջին փուլում անհրաժեշտ է որոնել և կապ հաստատել արդյունքի հասած հայ մասնագետների հետ` թե’ Հայաստանում և թե’ աշխարհում:
Երկրորդ փուլում անհրաժեշտ է իրենց հետ բանակցել` համագործակցության եղանակները համաձայնեցնելու նպատակով: Մի մասը, որոշակի պայմանների կատարման դեպքում, համաձայնվելու են աշխատել ՀՀ-ում: Մյուս մասը` այլ պայմանների դեպքում, պատրաստ են լինելու օժանդակել տեղում: Կլինեն մարդիկ, որոնք կտրականապես մերժելու են որևէ համագործակցություն:
Ազգի “ոսկե հիմնադրամի” ստեղծման լավ փորձ է կուտակել Իռլանդիան: Ի դեպ, իռլանդացիները, հայերի նման այն եզակի ազգերից են, որոնց մեծ մասն ապրում է սեփական պետությունից դուրս:
3) “Ստվերային” կառավարման կառույցների ձևավորում.
Մեզանում տարածված է այն կարծիքը, որ “ստվերային” կառավարման կառույցները հակապետական են: Այն ինչ` ճիշտ հակառակը: “Ստվերային” կառավարման կառույցներն ուժեղացնում են պետության պաշտպանվածությունն ընդհանրապես, իսկ ճգնաժամի ընթացքում` առավելապես: Երբ պետությունում առկա են այդ կառույցներն իրենց մասնագետներով, ճգնաժամի անբարենպաստ զարգացման պայմաններում նրանք ցանկացած պահին և շատ արագ կարող են հզորացնել տվյալ պետության կառավարման համակարգը:
Այս կառավարման եղանակը շատ է տարածված Մեծ Բրիտանիայում, որն այս հարցում ունի դարավոր ավանդույթներ: Այնտեղ բոլոր երեք խոշոր կուսակցություններն ունեն “ստվերային” կառավարություններ:
ՀՀ-ում “ստվերային” կառավարությունների բացակայությունը հաճախ ստիպում է մեր կուսակցություններին (անգամ մեկ պաշտոնատար անձի փոփոխության դեպքում) շտապ փնտրել և կուսակցության շարքեր ընդունել ապագա կամ արդեն նշանակված պաշտոնատար անձանց:
Վերջաբան
“Ազգը, որը չի ուզում պարտվել, չի պարտվում:” (Գարեգին Նժդեհ)
Հարություն Մեսրոբյան
Aucun commentaire:
Enregistrer un commentaire