mercredi 8 septembre 2010

Հայկական զինված ուժերում վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերի մասին



Սեպտեմբերի 8-ին տեղի ունենացավ «Սարդարապատե շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Ազգային անվտանգության և պաշտպանությանե հանձնաժողովի անդրանիկ նիստը «Հայկական զինված ուժերում վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերի և Արցախի երկնքում ադրբեջանական անօդաչու ինքնաթիռների անխափան հետախուզական թռիչքների մասին թեմայով։
Նիստին մասնակցում էին Արցախյան Ազատամարտի մասնակիցներ, նախկին զինվորականներ, քաղաքագետներ և փորձագետներ։
Ստորև ներկայացված է թ
եմայի վերաբերյալ ընթերցված զեկույցը։

ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության հիմնական երաշխիքները, ինչպես նաև արտաքին և ներքին սպառնալիքները, ներառվում են Հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի և լուծում պահանջող խնդիրների շրջանակում։
ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության իրագործման հիմնական երաշխիքներն են.
պետական կառավարման համակարգի արդյունավետությունը,
իրավունքի գերակայության ապահովումը,
ժողովրդավարական արժեքների արմատավորումը,
դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը,
զինված ուժերի մարտունակությունը,
անվտանգության և իրավապահ մարմինների արդյունավետ գործունեությունը,
արդյունավետ միջազգային ներգրավվածությունն ապահովող արտաքին քաղաքականությունը,
սոցիալական արդարության ապահովումը:
Ներքին սպառնալիքներն են`
1. Պետական կառավարման համակարգի արդյունավետության նվազումը, դատա-իրավական համակարգի նկատմամբ վստահության պակասը.
2. Քաղաքական համակարգի անկատարությունը
3. Ժողովրդավարության արմատավորման ոչ բավարար մակարդակը
4. Հասարակության բևեռացումը
5. Ուրբանիզացումը
6. Շուկայական տնտեսության կայացման և ֆինանսաբյուջետային կառավարման մարտահրավերները.
7. Ենթակառուցվածքների ցանցի ոչ բավարար մակարդակը
8. Գիտակրթական համակարգի արդյունավետության ցածր մակարդակը
9. Բարոյահոգեբանական և հայրենասիրական դաստիարակության թերի վիճակը
10. Ժողովրդագրական բացասական միտումները
11. Բնապահպանական խնդիրները և բնական պաշարների անարդյունավետ կառավարումը.
12. Համաճարակները և աղետները

Արտաքին սպառնալիքներն են`
1. Զինված ուժի կիրառումը,
2. Էթնիկական հակամարտությունները, ներքին բախումները և ռազմական գործողությունները սահմանակից պետություններում.
3. Սահմանամերձ պետությունների տարանցիկ ուղիների խափանումը
4. Ռազմավարական դաշինքների թուլացումը կամ ոչ բավարար ներգրավվածությունը դրանց
5. Ահաբեկչությունն ու անդրսահմանային հանցագործությունները
6. Էներգետիկ կախվածությունը
7. Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային ծրագրերից
8. Սփյուռքի ազգամշակութային ինքնության թուլացումը.
9. Համաճարակները և աղետները

Վերոշարադրյալը նշված է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ, որը հավանության է արժանացել Ազգային անվտանգության խորհրդի 2007թ. հունվարի 26-ի նիստում և հրամանագրվել 2007թ. փետրվարի 7-ի ՆՀ- 37 -Ն հրամանագրով ։

«Սարդարապատե շարժման նախաձեռնող խումբը ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունից շեղման, նշված սպառնալիքների կանխման, դրանց հետևանքների վերացման, պետության և քաղաքացիական հասարակության կայացման նպատակով հետամուտ է լինելու, բարձրաձայնելու է և իրականացնելու է հասարկության իրազեկում, հասարակական հնչեղության աստիճանի է հասցնելու և հասարակական վերահսկողություն է սահմանելու, հասարակական կարծիք է ձևավորելու, մասնագիտական քննարկումների առարկա է դարձնելու և գնահատական է տալու, պատկան մարմինների վրա հասարակական և համահայկական ճնշումների միջոցով իրավիճակի փոփոխմանն ուղղված գործնական քայլեր է իրականացնելու։

Վերջին մեկ և կես ամսում հայկական զինված ուժերում տեղի են ունեցել մահվան ելքով դեպքեր, որոնք առաջացել են զինծառայողների միջև ոչ կանոնադրական հարաբերությունների, ինչպես նաև մարտական հերթապահության ժամանակ բավարար զգոնության բացակայության հետևանքով։
Հայկական զինված ուժերը այսօր, առավել քան երբևէ պետք է լինեն մարտունակ, զինծառայողների միջև միջանձնային հարաբերությունները պետք է խարխսված լինեն Հայրենիքի նկատմամբ պարտքի բարձր գիտակցման, հրամանատարների հրամանների անվերապահ կատարման և բարձր կարգապահության վրա։
Ցավոք, տեղի ունեցած դեպքերը խոսում են այլ իրականության մասին։
Օրվա հրամայականն է բանակի նկատմամբ իրականացնել իրապես հասարակական վերահսկողություն, որը կանխարգելիչ միջոց կարող է հանդիսանալ նման դեպքերը բացառելու համար։
Շուրջ երկու ամիս Արցախի երկնքում պարբերաբար ճախրում են ադրբեջանական զինված ուժերին պատկանող իսրայելական արտադրության անօդաչու ինքնաթիռները, որոնք իրականացնում են տարածքի հետախուզում։
Առ այսօր ՀՀ զինված ուժերի լրատվական ծառայությունից չկա որևէ հաղորդագրություն այն մասին, որ ադրբեջանական օդուժին պատկանող անօդաչու ինքնաթիռները թռչում են Արցախի տարածքի վրայով, թեև այդ փաստի մասին յուրաքանչյուրիս կարող է պատմել Արցախում բնակվող ցանկացած հայ։
Տեղեկատվություն չի տարածվում ոչ նրա համար, որ այդ փաստը հանդիսանում է պետական գաղտնիք, կամ այն կարող է ազդել ազգաբնակչության և զինված ուժերի անձնակազմի բարոյա–հոգեբանական վիճակի վրա, այլ այն պատճառով, որ այդ ինքնաթիռներին, չեն կարողանում խփել ոչ հակաօդային պաշտպանության միջոցները, և ոչ էլ օդուժը։ Հակառակ պարագայում տեղեկատվական եթերը այդ պահին կլցվեր ադրբեջանական հերթական ագրեսիան կանխելու և արժանի հակահարված տալու մասին համապատասխան տեղեկատվությամբ։
Հանրությանը իրազեկենք, որ Hermes-450 անվանումը կրող անօդաչու ինքնաթիռները Ադրբեջանը գնել է Իսրայելից դեռևս 2008թ.–ին, իսկ 2009թ. սեպտեմբերին իսրայելական Elbit Systems ֆիրման Ադրբեջանում համատեղ սկսել է իրականացնել անօդաչու ինքնաթիռների արտադրություն։
Այն, որ այդ ինքնաթիռները վաղ թե ուշ թռչելու էին և իրականացնելու էին առայժմ հետախուզական թռիչքներ, ակնհայտ է բոլորին, սակայն ինչո՞ւ առ այսօր հայկական զինված ուժերը պատրաստ չեն եղել չեզոքացնելու այդ վտանգը։ Սա հարց է, որի պատասխանը միգուցե հայտնի է միայն պատկան անձանց և կառույցներին։
Տեռորիզմի դեմ իբր պայքարող Իսրայելը այսօր զինում է Ադրբեջանին նորագույն զինատեսակներով։ Նա օգնում է օկուպացիոն մի ռեժիմի, որն ինքն է հանդիսանում տեռորիզմը հովանավորող պետություն։ Հիշենք, թեկուզ այն փաստը, որ ռուս–չեչենական երկու պատերազմների տարիներին ինչ նպատակի համար էին օգտագործվում Ադրբեջանի տարածքը, բուժական հաստատությունները, զենքի և զինամթերքի պահեստները, արտասահմանյան զինվորական և կրոնական հրահանգիչները։
Առ այսօր Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է այդ երկրի տարածքում բնակվող մի շարք բնիկ ժողովուրդների՝ թաթերի, թալիշների, լեզգիների, քրդերի համար բանտ։ Նրանց ազատատենչ և լավագույն զավակների նկատմամբ իրականացվում են բռնություններ և խոշտանգումներ, առավել ակտիվներին ֆիզիկապես ոչնչացնում են։
Ինչպես ասում են «նմանը նմանին է գտնումե։
Զինվելը, այլոց ահաբեկելը, ուրիշի եղածը զավթելը Ադրբեջանի և իր դաշնակիցների գործելաոճն են։
Մեր գործը Հայրենիքը պաշտպանելն է, ազատագրված տարածքները բնակեցնելը, միակամ լինելը։
Հայ–ռուսական վերջին ռազմական համաձայնագիրը ցավոք, մեզանում ներկայացվում է արհեստականորեն ուռճեցված։ Մեր անվտանգությունն արդեն իսկ ապահովված է, բարձրաձայնում են անիրազեկները։ Իսկ այդ ընթացքում մեր երկրի սահմաններն անպատիժ խախտում են թշնամու անօդաչու ինքնաթիռները։
Մեր երկրի կորուստների պատմությունը մեզ հաճախ տվել է դասեր, որոնք մենք վատ ենք ուսանել։ Ցավալի պարտություններ չկրելու համար հույսը առաջին հերթին մեզ վրա պետք է դնել։
Մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ հայ ժողովուրդն ու զինված ուժերն են իրական երաշխիքը Հայաստանի Անկախության և պատվարը անվտանգության համար։ Այլոք ընդամենը օժանդակող են իրենց շահերից ելնելով, և ոչ ավելին։
Իսկ որ Ադրբեջանը իրապես պատրաստվում է պատերազմի և անհրաժեշտ պահին կսկսի ռազմական գործողություններ, թող որևէ մեկը չկասկածի։ Ասածի լավագույն հիմնավորումները տվել է Հայաստանի զինված ուժերի ստեղծման ակունքներում կանգնած, հայտնի զորահրամանատար, գեներա–լեյտենանտ Նորատ Տեր–Գրիգորյանցը, վերջերս «Երկրամասե թերթին և «Անալիտիկոնե ամսագրին տված ընդարձակ հարցազրույցում։
Միակ երաշխիքը պատերազմի չվերսկսման համար իրական մարտունակ, սպառազեն հայկական զինված ուժերն են և սեփական ուժերի ու պետական կառույցների նկատմամբ հավատով լցված հայ ժողովուրդը։

Aucun commentaire: