mercredi 24 avril 2013

«Հայոց ցեղասպանության վերապրածների վկայություններ» եռահատոր ժողովածու

Հայաստանի ազգային
արխիվի նախաձեռնությամբ 2012 թվ, նոյեմբերի 8-ին կայացավ «Հայոց
ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում. վերապրածների
վկայություններ» փաստաթղթերի եռահատոր ժողովածուի
շնորհանդեսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի
ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ գրքերը
կթարգմանվեն թուրքերեն, ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն
լեզուներով` համաշխարհային հանրությանն առավել հասանելի
դարձնելու նպատակով:
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը կարևորեց
ժողովածուի գիտաքաղաքական նշանակությունը:
«Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ մենք լուրջ
կռվան ունենք թուրքերի դեմ պայքարելու համար: Ժողովածուի մեջ
գյուղ առ գյուղ, գավառ առ գավառ ներկայացվում է ամբողջ
Արևմտյան Հայաստանի ցեղասպանության ահռելի պատկերը»,- ընդգծեց Մելքոնյանը:
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունը հղեց ժողովածուի շնորհանդեսի կապակցությամբ:
Միջոցառմանը ներկ էին քաղաքական գործիչներ, գիտնականներ, արվեստագետներ, պատմաբաններ, մշակութային գործիչներ,
հոգևորականներ:
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

Լսել՝
http://www.vem.am/play_shows.php?shows_id=4870

Aucun commentaire: