mardi 15 septembre 2009

Անապատացող քաղաք (Երեւան)

20 րոպէանոց բնապահպանական այս ֆիլմը ներկայացնում է փորձագէտների եւ բնակիչների տեսակէտները Հայաստանի մայրաքաղաք Երեւանում շրջակայ միջավայրի վատթարացման եւ կանաչ տարածքների ոչնչացման փաստերի մասին, որոնց սկիզբը դրուել է 1990-ականների էներգետիկ ճգնաժամի տարիներին:

2005 թ. դեկտեմբերին «Անապատացող քաղաք» ֆիլմն արժանացաւ ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի եւ Աարհուսի կենտրոնի` հեռուստատեսութեան եւ մամուլի համար կազմակերպուող` «Բնապահպանութիւն եւ արդիւնաբերութիւն» ամէնամեայ մրցանակաբաշխութեան առաջին մրցանակին:

Ֆիլմն արտադրուել է 2005 թուականի սեպտեմբերին:

Aucun commentaire: