dimanche 18 avril 2010

ՀԱՅՈՑ ՄԵԾ¨ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՆԱՐԳՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄ

Արևմտյան Հայաստանի
Հայերի Համագումարի
շրջանային հանձնախումբ
14 rue Venture
13001 Marseille
tél : 06.99.88.45.45
mail : craao13@gmail.com

Ֆրանսիայի Հայկական
Կազմակերպությունների Համակարգման Խորհուրդ
CCAF de Marseille
A l’attention de Madame la Présidente
339 av. du Prado
13008 Marseille


01 ապրիլի 2010 թիվ, Մարսել

Նամակ-Դիմում

Հարգելի Ատենապետուհի, Տիկին Էլիան Խազանջյան,

Լիազորված լինելով մեր կազմակերպության կողմից՝ հայտնում եմ ձեզ մեր մտահոգությունները Հայոց ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի հարգանքի արարողության կազմակերպման վերաբերյալ:

Ինչպես մեզ հայտնի է ՖՀԿՀԽ-ն ամեն տարի ժողով է գումարում, ուր քննարկվում են եկող տարվա ապրիլյան միջոցառումների ձևն ու արարողակարգը:

Բազում տարիներ ականատես լինելով Մարսելում և ընդհանրապես Ֆրանսիայում ու Եվրոպայում այս համազգային նշանակություն ունեցող օրվա միջոցառումների արարողակարգին՝ մեր կազմակերպությունը ցանկանում է հանդես գալ մի շարք առաջարկություններով և ձեզ ուղղել հանձնարարական ամփոփ փաստաթուղթ:

Մասնավորապես ձեր ուշադրությունն եմ հրավիրում հայ համայնքի շրջանում տարածված և թուրքական հատուկ սպասարկությունների քարոզչական հնարքների հետևանքով առաջացած իրավաբանական, հոգևոր թերացումների վրա, որ ստվեր են գցում մեր ազգային և մարդկային որակների վրա և աշխարհին ոչ պատշաճ են ներկայացնում հայի կերպարը :
Ա) Ուշադրություն պետք է դարձնել և օգտագործել ճիշտ բառեր, որպեսզի չխեղաթյուրվեն պատմական իրողությունները.
Չի կարելի Հայոց ցեղասպանությունը (Génocide des arméniens) կոչել հայկական ցեղասպանություն (Génocide arménien), Արևմտյան Հայաստանը (Arménie occidentale) ` Անատոլիա (Anatolie) կամ Թրքահայաստան (Arménie turc), Արևմտյան Հայաստանի բնիկ համարվող հայերին (Arménien d’Arménie occidentale) չի կարելի կոչել օսմանցի հայ, արևմտահայ կամ, ավելի վատ` թրքահայ (Arménien ottoman ou Arménien occidental), Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա տարելիցը (Anniversaire du commémoration) չի կարելի կոչել ցեղասպանության տարեդարձ (Anniversaire du génocide), 1894 թվականից մինչև 1923 թվականն ընկած ժամանակահատվածում Արևմտյան Հայաստանի բնիկ, խաղաղ հայ բնակչության հանդեպ թուրքական իրար հաջորդող իշխանությունների իրականացրած ցեղասպանությունը (Génocide perpétré de 1894 à 1923 par les gouvernements successifs d’occupation turque, sur les populations civiles arméniennes ) չի կարելի կոչել 1915 թվականի երիտթուրքերի կառավարության կազմակերպած ցեղասպանություն (le génocide des arméniens d'avril 1915 planifié et exécuté par le parti au pouvoir de « Jeunes-Turcs » ).
Բ ) Ուշադրություն պետք է դարձնել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա արարողությունների կազմակերպման վրա և բացառել, արգելել բոլոր տեսակի ուտեսներով հյուրասիրությունները : Այսպիսի կոկտեյլներն ուղղակի վիրավորանք են մեր նահատակների հիշատակի հանդեպ : Մեր նախնիք ամիսներ շարունակ անապատներում սովալլուկ, տանջալից մահի արժանացան ու մնացին առանց գերեզման, իսկ տասնայակ տարներ հետո նրանց ժառանգները գոնե հարգանքի ժուժկալություն և ծոմ պահելու, ամոթալի խրախճանքների են մասնակցում :
Գ ) Քարոզչական բոլոր միջոցներով պետք է հայ համայնքի անդամներին բացատրել ու քաջալերել, որպեսզի ապրիլի 24-ին հրաժարվեն աշխատելուց : Քանի-որ այս հիշատակի օրն աշխատելը միայն շահադիտականություն և մեր նահատակների հիշատակի անարգում է դիտվում :

Հավատ ունենալով ձեր խորհրդի հայրենասիրական վեհ նկրտումներով առաջնորդվելու և անաչառության հանդեպ՝ դիմում ենք ձեզ, ի հիշատակ մեր անթաղ նահատակների՝ մեր առաջարկություններն ընդունել որպես պարտականություն, այլ ոչ թե որպես եղբայրական խնդրանք կամ քննադատություն : Առաջարկությունների լրիվ նկարագիրը կետերով ներկայացված է ֆրանսերեն հավելվածում (նայել կից փաստաթուղթը : « RECOMMANDATION NATIONALE DE LA COMMISSION D’ETHIQUE ») :

Վերոհիշյալ հանձնարարականները, որոնք կազմվել են Արևմտյան Հայաստանի Հայերի Համագումարի հովանու տակ գործող էթիկայի ազգային հանձնաժողովի կողմից, Հայաստանի Հանրապետության, Արցախի և արտերկրի հայ ազգային գործիչների տքնաջան աշխատանքի անդյունքն են:

1894 թվականից մինչև 1923 թվականն ընկած ժամանակահատվածում Արևմտյան Հայաստանի բնիկներ համարվող, խաղաղ հայ բնակչության հանդեպ թուրքական իրար հաջորդող իշխանությունների իրականացրած ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի արարողոթյուններն ունենալով հստակ հայեցակարգ՝ մեզ բոլորիս զերծ կպահեն ոչ միայն թուրքական իշխանությունների այլևայլ ծառայությունների կողմից պատմական փաստերի հերքման և խեղաթյուրման փորձերից, այլև որոշ էթնիկական, կրոնական, քաղաքական և առևտրային շահագրգռվածություն ունեցող ուժերին կխոչընդոտեն Հայոց Մեծ Եղեռնի արարողությունն օգտագործել իրենց նպատակների քարոզչության համար:

Չտածելով ոչ մի տեսակի կրոնական, ազգային և մարդաբանական հակակրանք և նախապաշարմունք, համոզված լինելով բոլոր մարդկանց, ազգերի, կրոնների հավասարության մեջ՝ կցանկանայի ձեր ուշադրությունը սևեռել 2009 թվականի ապրիլի 24-ին Պրադո փողոցում ձեր կազմակերպած միջոցառման ժամանակ տարբեր ազգային, պետական և կրոնական ներկայացուցիչներից մեկի՝ հրեից համայնքի ներկայացուցչի խոսքի վրա, որտեղ օրվա թեմայի ներածականից հետո սկսվեց բացահայտ քարոզչություն՝ Հայաստանին և համայն հայությանը խորհուրդ տալով գտնել "ճիշտ դաշնակիցներ" և Իրանի Իսլամական Հանրապետության հետ խզել բոլոր կապերը, քանզի վերջինս հակաիսրայելական դիրքորոշում ունի իր արտաքին քաղաքականության մեջ: Բայց եթե զարգացնելու լինենք այս թեման, այդ մենք՝ հայերս պետք է խորհուրդ տանք Իսրայել պետությանը, որ լավ և ճիշտ դաշնակիցներ փնտրի, քանի որ այդ պետությունը Թուրքիայի հետ ունի դիվանագիտական, ռազմական, քաղաքական և տնտեսական սերտ և դաշնակցական կապեր...

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգումը առաջին հերթին ուղղված է հայ նորահաս սերնդի դաստիարակմանը: Հայ ազգի պատմության դժբախտ էջերին ծանոթացնելով՝ մենք նրան զերծ կպահենք իր հանդեպ հակահայկական, ցեղասպանական գործողություններից :

Հուսով եմ, որ այս համեստ պատգամով ինչ-որ չափով կնպաստենք ձեր հիրավի ազգասեր գործունեությանը:

Հարգանքներով՝ ԱՀՀՀՇՀ-ի ատենապետ Մարտիրոս Շահբազյան



Ներբեռնել`




Aucun commentaire: