lundi 4 janvier 2010

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է (կամ ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՀԱՅԵՐԻՆ)


Հայկական բարձրավանդակն է Հայոց պատմության գլխավոր թատերավայրը եւ դա է պատկերվում ու զգացվում իբրեւ մեր ամբողջական հայրենիք անկախ ազգագրական պայմաններից եւ ժամանակների քաղաքական սահմանագծումներից:
Հայկ Ասատրյան







Վերջին տարիներին մամուլում եւ տարբեր ամբիոններից հաճախ
է հնչում այն միտքը, թե բռնագրավված հայկական հողերն ընդամենը
հիշողություն են, պատմության անվերադարձ դրվագ, եւ ամենեւին էլ
կարիք չկա պայքարելու, արյուն թափելու դրանց վերատիրման համար,
քանզի միեւնույն է ոչ ոք չի գնա այնտեղ ապրելու, իսկ այսօրվա
Հայաստանի Հանրապետությունը լիովին բավարար է հայության
հոգեւոր եւ այլ կարգի խնդիրները լուծելու համար:
Սույն հրապարակմամբ, նպատակ ունենք հակահարված տալ
նման վտանգավոր մտայնություններին, որոնք արվում են երբեմն
անգիտաբար, իսկ ավելի հաճախ մութ նպատակայնությամբ:
Մարդու եւ աշխարհագրական միջավայրի փոխադարձ կապը
վաղուց հաստատված է գիտությամբ: Այս իմաստով, ինչպես ուսուցա-
նում է Ցեղային աշխարհայեցողությունը, Ազգը եւ Հայրենիքը Բացար-
ձակի ու Հավերժի հարթության մեջ կազմում են մեկ, անքակտելի
ամբողջություն. Հայաստանը մնայուն հայրենիք է միայն հայերի հա-
մար, իսկ հայը հարատեւելի է միայն Հայաստանում: Ըստ այդմ, երբ
մասնատված է հայոց հայրենիքը, խաթարված է նաեւ հայի էությունը,
եւ քանի դեռ չունենք ամբողջական Հայաստան, հոգեբանորեն, հետեւապես
եւ դիմագծորեն մնում ենք աղճատված:
Իսկ որն է այդ նվիրական Հայաստանը հայոց հավիտենական
հայրենիքը, որին, ինչպես ծնողին, չեն ընտրում: Դա, որոշակի սահ-
մանագծերով, բնաշխարհագրական այն անբաժանելի ամբողջությունն է, շրջապատի նկատմամբ բարձրադիր լեռնային կղզին, որն
աշխարհագրական գիտության կողմից կոչվում է Հայկական բարձրավանդակ: Հայկական բարձրավանդակը Աստծուց կամ Բնությունից հայերիս տրված այն հողակտորն է, որին են միայն հարազատ եւ բնորոշ մեր հոգե-մարմնական գծերը: Սա այն բնատարածքն է, հայերիս միակ եւ կայուն անվտանգության գոտին, որից դուրս այլ օջախներ փնտրելը ազգային ինքնասպանություն է, որից դուրս ոգու եւ բնատարածքի անհամատեղելիության պայմաններում, հայը ենթակա է վատասերումի, ձուլումի: Պատկերացրեք, որ հայերը, թեկուզ հոծ զանգվածներով եւ մեկուսացված, ապրում են, օրինակ, Մադագասկա-
րում, ուր չեն տեսնում եւ չեն տենչում Արարատն ու Սեւանը, Արագածն ու
Արաքսը, ապրում են տեղի բնական պայմաններից թելադրված կեն-
ցաղով, բարձրաբերձ լեռների փոխարեն անծայրածիր օվկիանոսն է
դառնում նրանց մտքի եւ հոգու երեւակայության սնուցիչը, փոխվում է
նրանց դիմագիծը եւ այլն. անվիճելի է, որ նրանք աստիճանաբար
կհեռանան իրենց էությունից ու կենթարկվեն տեսակափոխումի:
Այս առումով, սփյուռքահայությունը հայ մնալու մեկ ճանապարհ ունի դարձ դեպի իր նախահայրերի սրբազան երկիրը, եւ
գաղթաշխարհի հայապահպանումն ունի մեկ նպատակ հնարավորին
չափ հայ մնալ մինչեւ հայրենադարձություն:
Կարծում եք, իզուր էր անհայրենիք հրեությունը հազարամյակներ
շարունակ տենչում Երուսաղեմը, թե թուրքերի ձգտումը դեպի Թուրան
ընդամենը զավեշտ է թուրք երիտասարդությունը զվարճացնելու՚*:
Քաղաքական սահմանագծումներով, Հայկական բարձրավան-
դակի մեծ մասն այսօր մերը չէ. ազգագրական պայմանները եւս ի
նպաստ մեզ չեն Արեւմտահայաստանը գերազանցապես բնակեցված է
թուրքերով եւ քրդերով: Բայց արդյոք այդ կորսվածը դադարում է Հայոց
հայրենիք լինելուց: Դիմենք Նժդեհի խորհրդին. Իմ երկիրը ժամանակավորապես մնալով օտար լծի տակ, չի կարող դառնալ այդ
օտարի Հայրենիքը, քանզի Արեւելքի անուղղա խուժը, որ թրքություն
կկոչվի, ոչինչ ունի տված այդ երկրին - ոչ մեծ մեռելներ, ոչ միտք, ոչ
զգացում... այն ամենը, որ աննյութեղեն Հայրենիքը կստեղծե: Ահա, թե
ինչու է Ցեղակրոնությունը նշանաբանում Հայաստանը հայերին,
որ ասել է Հայկական բարձրավանդակը միայն Հայ ցեղի հայրենիքն է:
Այլ կերպ ասած Հայկական բարձրավանդակի նկատմամբ
հայրենատիրոջ (կուզեք սեփականատիրոջ) մենաշնորհ իրավունքը
հայերինս է:
Վերն ասվածից հետեւում է նաեւ, որ Հայկական բարձրավանդակի ամբողջական սահմաններում (իմա` ողջ բարձրավանդակին
տիրելով) միայն մենք կարող ենք իբրեւ ազգություն եւ պետություն
ներդաշնակորեն զարգանալ ու հարատեւել: Հայկական բարձրավան-
դակի Առաջավոր Ասիայի այս ռազմավարական բանալու ամբող-
ջական ձեռքբերումով է միայն Հայաստան պետությունը հնարավո-
րություն ստանում ունենալու գեոստրատեգիական նշանակություն. այն
վերստին դառնում է տարանցիկ ուղիների խաչմերուկ, հսկում
առաջավորասիական չորս խոշոր գետերի ակունքները (հանգամանք,
որը զգալի դեր է խաղում այսօր Թուրքիան դարձնելու տարածաշրջա-
նում գերիշխող), ինչպես եւ, որ պակաս կարեւոր չէ, տեր դառնում շատ
ժողովուրդների բաղձանք հանդիսացող մեր փարթամ արոտավայրերին
(մի գրեթե անտեսված իրողություն, որը էական է հանդիսացել քոչվոր մի
շարք ցեղերի մեր բարձրավանդակում վերջնական հանգրվան գտնելու
գործում): Հայկական լեռնաշխարհը ներկայացնում է
աշխարհագրական, մշակութապատմական, ինչպես նաեւ տնտեսական
եւ ընդհանուր էթնիկական մի ամբողջություն: Այստեղ հիմնված
պետությունը չի կարող համարվել կայուն, եթե ամբողջապես չի
զբաղեցնում այդ լեռնային տանիքըª իր բնական թեքություններով,-
ասում է Ադոնցը:
Այսօր խաթարված է նաեւ մեր էության ամբողջականությունը.
հայությունը սեղմված է իր Հայրենիքի ընդամենը 1/10-ում, իսկ դա
նշանակում է, որ մնացած մեծ մասի բնական ներուժը նա չի ստանում:
Չի կարելի հիշողության կամ մտապատկերի մեջ տեղավորել պա-պերից
լսած, գրքերում կարդացած եւ լուսանկարներում տեսած Նեմրութի
վեհությունը կամ Վանա լճի գեղեցկությունը եւ համարել, թե
սեփական հոգեկան կերտվածքն անհրաժեշտ սնունդ ստացավ բնական
միջավայրից: Պետք է այդ միջավայրում ապրել: Կորցնելով այս կամ
այն բարբառը, տարազը, մոռացության տալով տեղական սովորույթ
կամ ավանդույթ հայությունը կորցնում է իր էության
ամբողջականությունը: Ահա թե ինչու, հայության առաջնային
խնդիրն է հայրենատիրություն:
Սա մեզ համար տնտեսական խնդիր չէ, ինչպես փորձում են
ներկայացնել ոմանք, այլ գոյաբանական, ուր փնտրում ենք ոչ թե
տնտեսական շահավետություն, այլ էություն: ՙՀայրենիք տենչալով, մենք
ավելի կուզենք Մասիսի ճակատը տեսնել, քան Արարատյան դաշտի մեջ
բամբակ մշակել: Մեր նախահայրերու սրբաստանները եւ
գերեզմանները ձգողական ավելի մեծ խորհուրդ ունին, քան Մշո,
Կարնո կամ Վանա շուկաները,- այսպես էին ասում 30-ականների
ցեղային-հայրենատիրական շարժման մեր մեծերը. այդպես պետք է
հասկանանք եւ մենք:
Այսպիսով, Հայրենիքի վերատիրումն ու վերաբնակեցումը
հայության մոտակա առաքելությունն է, որը պատմության բերումով,
պետք է իրականացվի նախ թուրքի հետ անխուսափելի ցեղա-մարտով:
Այո, ցեղամարտով, քանզի մնացած անարյուն ճանապարհները
պատմությամբ արդարացված չեն: Եվ ՙխաղաղ գոյակցության՚
անարժեք քարոզները միայն մեզ կարող են խաբել, բայց ոչ թուրքին:
- Թող լինի խաղաղ գոյակցություն,- ասում ենք մենք,- միայն ոչ
մեր Հայրենի հողում:
Ինչ է նվաճել Հայոց բանակը Արցախյան ազատամարտի
տարիներին: Նա ազատագրել է այն, ինչն ի վերուստ տրված է մեզ:
Մնացած բացատրությունները, պատմության հավիտենության մեջ,
արժեք չունեն:
- Ենթադրենք ազատագրել ենք Արեւմտահայաստանը եւ
Հայկական բանակը հուսալիորեն պաշտպանում է այն, միեւնույն է
այդ տարածքները վերաբնակեցնել չենք կարող, քանզի ոչ ոք չի գնա
այնտեղ ապրելու,- այսպես դատողներ մեզանում քիչ չեն: Մենք նայում
ենք պատմությանը եւ փաստում, որ այն հագեցած է ժողովուրդների
զանգվածային վերաբնակեցումներով: Ինչու Շապուհն ու Շահ-
Աբասը, թուրքերն ու բոլշեւիկները, կանգ չառնելով միջոցների առաջ,
կարողացան հայերիս տեղահանել եւ հաստատել օտար ափերում, իսկ
մենք ընդունակ պիտի չլինենք սեփական ժողովրդին վերաբնակեցնել
Հայրենի հողում: Հրեաները մեծագույն կամքի ուժով, վերատիրեցին ու
վերաբնակեցրին թշնամիներով շրջապատված եւ շուրջ երկու
հազարամյակ կորսված իրենց հայրենիքը:
Ուրեմն, էականը նպատակադրումն է եւ այն իրացնելու
անընկճելի կամքը:
Մենք հավատում ենք մեր Ցեղի կամքի ամենազորությանը, եւ
մնում է, որ հաղորդակից լինենք նրան:

Մուշեղ Լալայան

* Ա. Ահարոնյանի թյուրըմբռնումն է (ՙՀառաջ օրաթերթ, Փարիզ,
10 ապրիլ, 1927թ.):
** Հայրենատիրության խնդրի հետ կապված հաճախ են տարվում
զուգահեռներ մեր եւ հրեաների միջեւ, ինչը, կարծում ենք, հիմնազուրկ չէ:

Aucun commentaire: