«Էսօրվա մեր որ հեռուստաալիքը բացում ես, հայկական սերիալներ են. ատրճանակը սրա գլխին, նրա գլխին, սրան մորթեցին: Բամբասանք է. տղամարդիկ իրար են սպանում, կանայք էլ բամբասում են: Մեր սերիալները սրանք են»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ՀՀ մասնաճյուղի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Նրա խոսքերով` եթե այսպիսի «ղոչաղ ազգ էինք»` զենքով, զրահով, ապա ինչո՞ւ 1915 թ.-ին «1500 մարաշցի 3 ասկյարի ուղեկցությամբ գնաց Դեր Զոր»:
Սամվել Կարապետյանի համոզմամբ` մենք այժմ նոր հայրենիք ենք կառուցում, և մեր սերիալները «hայրենասիրության, հայրենաշինության 1000 սցենար» կարող էին ունենալ: Մինչդեռ, հուշարձանագետի համոզմամբ` հայկական սերիալները «նույն ամերիկյան նյութերն են կապկում»:
«Ամոթս է գալիս: Կապիկի՞ց ենք առաջացել»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire