1895թ. դեկտեմբերի 25-ին, Էրզրումում ծնվեց հայ պահանջատիրության ջահակիր, նոր ազատագրական պայքարի հիմնադիր Գուրգեն Յանիկյանը: 78 տարեկան հասակում, 1973թ. հունվարի 27-ին, Կալիֆորնիայի Սանտա Բարբառա քաղաքում նա, ի փոխան հայոց ցեղասպանության, գնդակահարեց Թուրքիայի երկու հյուպատոսներին: Դատապարտվեց ցմահ բանտարկության և մահացավ 1984թ. բանտում՝ 89 տարեկան հասակում:
1. ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆԻ ԿԵՆԴԱՆԻ ԽՈՍՔԸ ԲԱՆՏԻՑ (1979Թ.)
2. Գուրգեն Յանիկյանը իր և ուրիշների մասին: (Գիրք, հեղինակ Գուրգեն Յանիկյան: Գրված է բանտում 1973-1979թ.թ. Քալիֆորնիա: Խմբագրել, տպագրել և ընթերցում է Ս.Քիրեմիդջյանը:
PART-1
PART-2
PART-3
5-ամյա Գուրգենը
1913, Պատանեական շրջան
Ուսանող՝ Մոսկվայում
Կնոջ՝ Սուսաննա Քեմուրջյանի հետ
Ինժեներ Յանիկյանը պարսկաստանում
Միլիոնատեր` Ամերիկայում և հանուն հայ դատի` ցմահ բանտարկություն
Հիշատակի վերականգնում: Յանիկյանի բանտում գրած հիշողությունների չհրատարակված ձեռագիր ֆոտոպատճեն ԼՈՒՅՍ թերթի խմբագիր Ս. Քիրեմիդջյանին է ուղարկել Հրանտ Սիմոնյանը: Տպագրվել է թերթում մաս առ մաս և 200 գրքի տեսքով: Հրատարակվել է մի քանի տասնյակ CD ընթեցանություն: Վերևում տեղադրված է այդ գրքի ընթերցված տարբերակը: Այստեղ ներկայացված վերջին լուսանկարը Գուրգեն Յանիկյանի քրոջ թոռնուհին է՝ Գյուլնարան և ծոռը՝ Հերակլը: Բնակվում են Հոլիվուդում: «Արեւելյան սենյակի ինտերիեր» կտավը Մարտիրոս Սարյանի թանգարանին նվիրել է Գուրգեն Յանիկյանը: Գուրգեն Յանիկյանը գերեզման չունի:
ավելի մանրամասնորեն այցելեք՝ http://louysworld.com/
Aucun commentaire:
Enregistrer un commentaire