vendredi 1 mai 2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Այսօր Արեւմուտքը պարտադրում է Հայաստանի եւ Թուրքիայի հանրապետություններին դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ բացել երկու երկրների միջեւ առկա ՙսահմանը՚:
Սույն թվի ապրիլի 22-ին Բեռն (Շվեյցարիա) քաղաքում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների միջեւ ստորագրվել է ՙՃանապարհային քարտեզ՚ անվանումով փաստաթուղթ, որի բովանդակության մանրամասները հայաստանյան իշխանությունները դեռեւս չեն հրապարակել:
Հիմք ընդունելով Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի (հիմնվել է 1915թ. Վանում) 1918թ. հունվարի 2-ի դիմումը Ֆրանսիայինª ճանաչելու Թուրքահայաստանի (Արեւմտյան Հայաստան) անկախությունը, ինչպես նաեւ Վ.Ի.Լենինի 1918թ. հունվարի 4-ի` Ֆինլանդիայի ընդհանուր անկախության, ռուսական բանակի Պարսկաստանից դուրսբերման եւ Թուրքահայաստանի (Արեւմտյան Հայաստան) ինքնորոշման իրավունքի եւ անկախության ճանաչման վերաբերյալ հայտարարությունը ¥ռուսական խորհրդային հանրապետության աշխատավորական ժողովրդի իրավունքների համագումար, Ժողկոմխորհի որոշում, հոդված 3, կետ 2¤ եւ 1918թ. հունվարի 13-ին Ռուսաստանի Ժողկոմխորհի Թուրքահայաստանի (Արեւմտյան Հայաստան) մասին հրապարակած դեկրետը, 2004թ. դեկտեմբերի 17-ին Շուշիում վերակազմավորված համանուն խորհուրդը Հայաստանի Հանրապետությունից եւ Թուրքիայից պահանջում է ճանաչել Արեւմտյան Հայաստանի անկախությունը եւ Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքը, որը ժամանակին ճանաչել է Ռուսաստանը:
Ստորեւ ներկայացնում ենք 1918թ. հունվարի 13 -ին Պետրոգրադում հրապարակված դեկրետը.
ՙՌուսաստանը հռչակում է Հայաստանի ինքնավարությունը
Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը հայտնում է հայ ժողովրդին, որ Ռուսաստանի բանվորագյուղացիական կառավարությունը պաշտպանում է Ռուսաստանի կողմից գրավված Թուրքահայաստանի հայերի իրավունքը` ազատորեն ինքնորոշվելու, ներառյալ նույնիսկ նրանց անկախության իրավունքը: Կոմիսարների Խորհուրդն ընդունում է, որ այս իրավունքի իրականացումը հնարավոր է միայն մի շարք նախնական երաշխիքների հաստատմամբ, որոնք միանգամայն անհրաժեշտ են հայ ժողովրդի հանրաքվեի համար: Կոմիսարների Խորհուրդը որպես մասնակի երաշխիքներ է ճանաչում հետեւյալ պայմանները.
Հոդված Ա. Թուրքահայաստանից ռուսական զորքերի դուրսբերում եւ անհապաղ հայ ազգային միլիցիայի բանակի ստեղծում` Թուրքահայաստանի բնակիչների անձնական եւ նյութական անվտանգությունն ապահովելու նպատակով:

Հոդված Բ. Հայ փախստականների, ինչպես նաեւ տարբեր երկրներում սփռված հայ գաղթականների` անխոչընդոտ վերադարձը Թուրքահայաստան:
Հոդված Գ. Պատերազմի ժամանակ թուրքական իշխանությունների կողմից Թուրքիայի ներսում բռնի կերպով աքսորած հայերի` անխոչընդոտ վերադարձը Թուրքահայաստան: ...Կոմիսարների Խորհուրդը կպնդի այս պայմանը թուրք պատվիրակների հետ բանակցությունների ընթացքում:
Հոդված Դ. Թուրքահայաստանում Ժամանակավոր կառավարության կազմավորում` հայ ժողովրդի պատգամավորների խորհրդի ձեւով. պատգամավորները կընտրվեն ժողովրդավարության սկզբունքով:
Ստեփան Շահումյանը, նշանակվելով Կովկասի գործերով ժամանակավոր արտակարգ կոմիսար, ամենայն օժանդակություն կցուցաբերի Թուրքահայաստանի հայ բնակիչներին` Բ եւ Գ հոդվածների իրականացման համար, ինչպես նաեւ ձեւավորելու համար Խառը հանձնաժողով` ռուսական զորքերի դուրսբերման օրը եւ միջոցները որոշելու նպատակով` համաձայն հոդված Ա-ի:
Թուրքահայաստանի աշխարհագրական սահմանները կորոշվեն հայ ժողովրդի` ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչների կողմից` հարեւան վիճելի շրջանների մահմեդական եւ այլ բնակիչների եւ կոմիսար Շահումյանի հետ՚:
Այսպիսով, դեկրետի դրույթներն ու պաշտոնական հռչակագիրը իրականացնելու նպատակով Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը կոչ է անում Արեւմտյան Հայաստանի հայերին (Ցեղասպանությունից փրկվածների սերունդներին, որոնք բնակվում են տարբեր երկրներում եւ Արեւմտյան Հայաստանի տարածքում) դիմել Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհուրդª ստանալու Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն: Խորհուրդը ներկայացուցչություն ունի Ֆրանսիայում եւ Երեւանում (հասցեն էª Նիկոլ Դուման, 51):
Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի անդամներ ԱՐՄԵՆԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
http://www.armworld.am/detail.php?paperid=3361&pageid=105519&lang=_arm

Aucun commentaire: