Հայի ինքնության մասին խոսելիս՝ մենք հաճախ շատ տարածվելու ու թեմայից դուրս գալու միտում ունենք։ Բայց, այնուամենայնիվ, պետք է մտասրեռվել այս խնդրի շուրջ և փնտրել–գտնել հայի հայրենասեր մարդու որակական հատկանիշները՝ ի հակադրություն հայ ծագման անհատի համամարդկային արժեհամակարգի (լինի հայախոս, թե այլախոս)։
Հայ հայրենասերը՝
- Իր հայրենիք է համարում Հայսատանը (Արևմտյան,Արևելյան, Արցախ և Ջավախք),
- Հայաստանի հողի, պատմության, մշակույթի, ժողովրդի, հայոց պետականության հանդեպ ունի նվիրվածության զգացմունքներ, ամենօրյա անդուլ գործունեությամբ նպաստում հայ այս արժեքների զարգացմանը.
- Արտերկրում գտնվելիս՝ զորակոչված է իրեն համարում հայապահպանության գործին և անընդհատ լրջորեն մտածում է հայրենադարձության մասին, քանի որ հայերը հայ են մնում Հայրենիքում մի օր վերամիավորվելու համար.
- Հայոց լեզվի կրող է հանդիսանում կամ ձգտում է դառնալ այսպիսին, քանի որ չտիրապետելով Հայոց լեզվին՝ անհասու է նա հայ մեծ մշակութային ժառանգությանը.
- Իր անձնական օրինակով իր սերունդները հայ է պահում, հայ ազգի ներկայացուցիչի հետ է ընտանիք կազմում՝ վերականգնելով, բազմապատկելով վտանգված հայ տեսակի սերունդները. հայոց լեզուն և հայկական արժեքները փոխանցում է իր զավայներին, նրանց դարձնելով ոչ միայն արյուն–մարմնով հայ, այլև հոգով–մտքով հայ։
Հայ ծագման անհատի (լինի հայախոս, թե այլախոս) հետ պետք է վարել քարոզչական տարբեր տեսակի աշխատանքներ, որպեսզի նրանց բերել հայկական արժեքների ձգողականության դաշտ։ Այս գործում իր անուրանալի դերն ունի նաև հայ առաքելական եկեղեցին, որ իր բոլոր սփռման ուղիներով հայոց նոր մարգարեության ՝արդար ինքնապաշտպանության քարոզիչը պիտի հանդիսանա։
Ներկայացնում եմ Ա.Այվազյանի հարցազրույցը Վեմ ռադիոկայանի եթերում։
Aucun commentaire:
Enregistrer un commentaire