Ես չգիտեի, որ Սահակաշվիլին այսպիսի մեծ հարգանքի տեր է ու ՀՀ իշխանությունները ամեն ինչ անում են, որ մեծ հյուրը չնեղանա։
Դե կարող է նեղանա, որ մի քանի տասնյակ ազգությամբ հայ մարդիկ՝ ջավախահայեր բողոքի ակցիա անցկացնեն «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մոտ։
ԿԵՑՑԵ՜ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ...
Կարմիր բերետավորները և ոստիկանները պետք է ջարդեն բոլոր անհամաձայներին ՝ստալինյան լավագույն մեթոդներով։
Իսկ մեր սիրելի իշխանական հանրապետական կուսակցության գաղափարախոսությունը՝ ցեղակրոնությունը, կրծես Նավասարդյանի հետ միասին իջավ գերեզման…
Գեթ մի ակնթրթ ՆԺԴԵՀՆ արդներ, բոլորին այս մանր–մունր մաուզերիստներին անպես կապտակեր, որ…
Մի անգամ նայեք ձեզ, թե ին՞չ եք անում...
Ամաչեք Ջավախքի երեխաներից, որ այսօր նետվել են բախտի քմահաճույքին ու ստիպողաբար վրացականացվում են։
ԿԵՑՑԵ՜ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԿԱՄ ԿԱՐՄԻՐ ԲԵՐԵՏԱՎՈՐԸ ԱՍՔՅԱՐԱՆՈՒՄ Է...
Aucun commentaire:
Enregistrer un commentaire