Փոխանցում եմ Ա.Մովսիսյանի նամակը.
–Սիրելի հայրենակիցներ
Շատ շնորհակալ եմ ու խորապես զգացված, ստացած բոլոր նամակների համար, որոնցում հայտնում եք Ձեր համակրանքը,աջակցությունը՝ «Մեր պատմության դա սերը» հաղորդաշարին և վրդովմունքը, այն փակելու կապակցությամբ:Նախ պետք է խնդրեմ Ձեր ներողամտությունը,որ պատասխանում եմ, ոչ թե անհա տապես,այլ ընդհանուր բաց նամակով: Օգոստոսի 25-ից հետո ստացված տասնյակնամակներում միևնույն մտահոգություններն են, նույն հարցադրումները, որոնց ցանկանում եմ անդրադառնալ՝ բոլորի համար պարզաբանություն մտցնելու նպատակով: Հաղորդաշարի փակմն մասին լուրն իմանցա նախավերջին հաղորդու մից հետո: Պատճառն ինձ բացատրվեց ֆինանսների բացակայությամբ: Տեղեկացա, որ իմ հաղորդաշարից բացի, փակվում են նաև հայ գրականությունը, ճարտարապե տությունը և հայոց լեզվին նվիրված հաղորդաշարերը,որոնց վրա ծախսվող չնչին գումարները «Հ-1»-ը որոշել է ուղղել նոր բացվելիք «Մշակույթ» ալիքի ֆինանսավոր մանը,որը պետք է եթեր սկսի սեպտեմբերի 21-ին (այն նախատեսվում է հեռարձա կել նաև արբանյակով Սփյուռքի համար) :Ես , իհարկը, միշտ անհրաժեշտ եմ համարել(և այսօր էլ համարում եմ)հայկական մշակութային ալիքի գոյությունը, բայց, որ դա կարվեր հայագիտական-մշակութա յին, արդեն կայացած ծրագրերը փակելու հաշվին, առնվազն տարօրինակ է ինձ համար: Զարմանալի է ֆինանսավորման պատճառաբանպւթյունը, քանի որ«Հ-1»-ի եթերը ողողված է անիմաստ ու հաճախ բարոյազրկող ,սերիալների ու հաղորդում ների վրա,որոնց վրա ծախսվում են հսկայական գումարներ...Այս միակողմանի դադարեցումով, «Հ-1»-ը խախտում է, իր իսկ ստորագրած պայմանագիրը: Ես իբրև հաղորդաշարի հեղինակ, ստորագրել եմ մեկ տարվա պայմանագիր, սակայն այն դադարեցվում է 8 ամիս անց: Ես հասկանում եմ, որ այս մասին կարդալով կառաջարկեք դատ բաց անել «Հ-1»-իդեմ, սակայն դա առանձնակի իմաստ չի ունենա:«Հ-1»-ի այսօրյա ղեկավարության հայկական ազգային շահերի նվիրումին խիստ կասկածում եմ, վկան «Հ-1»-ի հայաստանյան եթերում հայագիտական ծրագրերի լիակատար բացակայությունը: «Հ-1»-ի դեմ դատ բացելու պարագայում հաղոր դաշարը կարող է բերաբացվել,սակայն այնպիսի պայմաններով, որ անիմաստ լինի շարունակելը: Բացի ֆինանսավորման դադարեցումը, հաղորդաշարը կարող է հեռարձակվել միայն մեկ օր,այն էլ այնպիսի ժամի, որը Սփյուռքի որևէ համայնքնե րում նպաստավոր ժամ չլինի: Ես ունեմ դրա դառը փորձը, անցյալ տարի տրամա դրեցինք «Տիգրան Մեծ Հայրենապաշտ տիրակալը»ֆիլմը: Ֆիլմը ցուցադրվեց «Հ-1»-ով , սակայն... գիշերվա ժամը 1-30-ին, երբ մարդիկ քնած էին....: Այդ իսկ պատճառով ես որոշեցի գործ չունենալ «Հ-1»-ի այսօրվա ղեկավարության հետ, որը չի հարգում իր իսկ ստորագրած պայմանագիրը: Ես ուղարկում եմ «Հ-1»-ի էլ.փոստի հասցեները,քանի որ ստացված նամակներում ցանկացել էիք իմանալ դրանք (karine@armtv.com, diana@armtv.com, alik@armtv.com, marad@armtv.com, sadelid@armtv.com, side@armtv.com) սակայն նրանց գրելն առանձնապես իմաստ չի ունենա ,ափսոս է Ձեր ժամանակը...Օգոստոսի 26-ին հանդիպեցի Սփյուռքի կոմիտեի (որը, հոկտեմբերի 1-ից կվերացվի Սփյուռքի նախարարության) ղեկավար՝ Հրանուշ Հակոբյանի հետ: Ասեմ, որ նա ևս տեղյակ էր հաղորդաշարի փակմանը՝ շնորհիվ Սփյուռքից ստացված հեռախոսազանգերի, նա շատ վրդովված էր, քանի որ դրանից 1-2 շաբաթ առաջ նա առաջարկել էր քննարկել«Մեր պատմության դասերը» հաղորդաշարի Անգլերեն հեռարձակման հնարավորությունը: Իմ պատկերացմամբ այն, արևելահայերեն և արևմտահայերենից բացի, պետք է ունենա առնվազն անգլերեն, ռուսերեն, թուրքերեն և ֆրանսերեն ծրագրերը որոնք պետք է մեկնաբանեն հայության ինքնությունը: Նշված լեզուներից յուրաքանչյուրով այսօր խոսում են կես միլիոն և ավել հայեր, որոնց զգալի մասը հայախոս չէ: Հետագայում քաղաքական նկատառումներով կարելի է մեծացնել այս ցանցը՝ ներառելով նաև իսպաներեն, արաբերեն և այլ լեզուներով հաղորդումներ: Ասեմ, որ Հրանուշ Հակոբյանը ոգևորությամբ ընդունեց այս առաջարկը՝ ցույց տալով ապագա նախարա րության գրավոր ծրագրում նախատեսված «Համահայկական հեռուստաալիքի» մասին կետը:Նա առաջակեց մանրամասն ծրագիր ներկայացնել, որը սիրով հանձն առա...Հուսով եմ, որ այս ծրագիրը արդեն ՀՀ կառավարության հետ կդրվի լուրջ մակար դակի վրա, և մենք մոտ ապագայում կունենանք կարևոր հեռուստաալիք , որր առա ջնահերթ խնդիրները կլինեն հայապահպանումը ,հայադարձությունը և միացյալ ուժերով հայության նոր հաղթանակների նվաճումը:Իսկ մինչև այդ կրկին ընդունեք իմ երախտագիտությունը Ձեր ջերմ համակրանքի և աջակցության համար: Տեղեկացնեմ, որ սեպտեմբերին հաղորդաշարի ինտերնե տային էջը (www,memocast.com) կլրացվի վերջին 4 հաղորդումներով և հնարավոր ություն կունենաք դիտել բոլոր 33 հաղորդումները:
Սիրով Արտակ Մովսիսյան E-mail:patmaban@yahoo.comՀեռ (374 91) 36-28-42 28.08.2008
Aucun commentaire:
Enregistrer un commentaire