Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել
Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է թրքախոս հայերի մասին: Նա տեղեկացրել
է, որ մի քանի ամսից կամբողջանա եւ լույս կտեսնի տարիների աշխատանքը
արդյունքը: Խոսքը 1984-87թթ ընթացքում Ադրբեջանի Կուր գետի ձախ ափին
տարածված վարչական մի շարք շրջանների տարածքում հավաքված նյութերի մասին է:
Նոր գիրքը գիտական ուսումնասիրություն է, 600-700 էջանոց այս հատորի
վերջում եւս կլինի հուշագրության բաժին, այդտեղ ներկայացված կլինի Կուրի
ձախ ափի 300 գյուղերի պատմությունը, ճարտարապետական հուշարձանները,
չափագրումներ, անուներ:
Տեսաբլոգում Սամվել Կարապետյանը մի շարք հետաքրքիր մանրամասներ է պատմել այդ տարիների իր ուսումնասիրությունների, աշխատանքների մասին, թե ինչ դժվարություններ եւ խոչընդոտների է հանդիպել այդ ճանապարհին:
Տեսաբլոգում Սամվել Կարապետյանը մի շարք հետաքրքիր մանրամասներ է պատմել այդ տարիների իր ուսումնասիրությունների, աշխատանքների մասին, թե ինչ դժվարություններ եւ խոչընդոտների է հանդիպել այդ ճանապարհին:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire