ՇԱՆԹ ՀԵՌՈՒՏԱԱԼԻՔ 18/04/2013
«Իմ ցեղը, իմ ժառանգած էությունը, իմ նախահոգին – ահ՛ա տիեզերաըմբռնումի միակ բանալին։» Գարեգին ՆԺԴԵՀ
mardi 30 avril 2013
«ՀԱՐԳԱԼԻՑ» ՓՆԹԻՈՒԹՅՈՒՆ
Ամեն տարի ականատես ենք լինում Ծիծեռնակաբերդում մի ցնցող երևույթի: Հազարավոր մարդիկ գալիս և իրենց հարգանքի տուրքն են մատուցում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, բայց շատ շատերը այդ օրը ուխտատեղու տարածքը վերածում են աղբանոցի: Կիրակնորյա Հորիզոնի եթերից 28/04/2013
lundi 29 avril 2013
ՆԺԴԵՀԻ ԱՆՄԱՀ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՐ ՀԵՌԱԽՈՍՈՒՄ
Թևակոխում ենք թվային ժամանակաշրջան, երբ բջջային հեռախոսները բազմաբնույթ կարողություններով են օժտվել:
Ահավասիք մենք մի քանի օր տևած աշխատանոներից հետո կարողացանք ատեղծել Անդրոիդ համակարգով սարքեր, հեռախոսների համար ծրագիր, որով կարելի է ընթերցել հայոց ազգային գաղափարախոսության հիմադիր Գարեգին ՆԺԴԵՀԻ գրքերը:
Ներբեռնելու համար այցելեք այս հղումը` http://njdeh.free.fr/android/Njdeh's%20books.apk
Պատրաստվում է նաև մի քանի այլ ծրագրեր Գարեգին ՆԺԴԵՀԻ նամակների և հոդվածների ընթերցման համար:
«Կարևորի մասին».Հարցազրույց Հարություն Մեսրոբյանի հետ
Ներքաղաքական վերջին զարգացումների, կուսակցությունների հարաբերությունների, Գյումրիում կրակոցներով ուղեկցված սպանության և այլ հարցերի շուրջ «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում այս անգամ զրուցել ենք կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ: Վերջինս նշել է, որ մեր երկրում չեն լինի դրական առաջընթացներ այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվել կառավարման համակարգը: Անդրադառնալով օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցած միջադեպին՝ փորձագետը նշել է, որ դա երկրում հաստատված անպատժելիության մթնոլորտի հետևանք է:
ՔՈ ՁԱՅՆԸ http://www.galatv.am
dimanche 28 avril 2013
vendredi 26 avril 2013
ՏԻԳՐԱՆ ՓԱՇԱԲԵԶՅԱՆԻ և ԱՐՄԵՆԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ 24-04-2013
http://www.youtube.com/redirect?q=http%3A%2F%2Fwww.ustream.tv%2Fchannel%2Fnoyan-tapan-news&session_token=scbjB7RPsv6fiJWqjSW0j-hyvdF8MTM2Njk0NDE4M0AxMzY2OTI5Nzgz
jeudi 25 avril 2013
Դինքի սպանության պատվիրատուները «խորը պետության շրջանակներից են»
Թուրք փաստաբան Էրդալ Դողանը, ով
Թուրքիայում հրատարակվող «Ագոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի փաստաբանն է
եղել, իսկ վերջինս սպանությունից հետո ներկայացրել է Դինքի ընտանիքի
շահերը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Դինքի
սպանության գործով դատաքննության ընթացքը պարզորոշ ցույց է տալիս, որ
կազմակերպիչներն ու պատվիրատուներն, այսպես կոչված, «խորը պետության»
շրջանակներից են:
Էրդալ Դողանը ներկայումս Դինքի գործով փաստաբանական խմբում ընդգրկված չէ, սակայն ներգրավված է մեկ այլ՝ ոչ պակաս աղմկահարույց՝ «Զիրվեի» հրատարակչատան սպանությունների գործով ընթացող դատաքննության մեջ:
Հիշեցնենք` 2007 թվականի ապրիլին Թուրքիայի Մալաթիա քաղաքում գործող «Զիրվե» հրատարակչատան վրա հարձակման հետեւանքով զոհվեցին քրիստոնեական գրականություն հրատարակող այդ հաստատության երեք աշխատակիցներ, որոնցից մեկը Գերմանիայի, երկուսը՝ Թուրքիայի քաղաքացիներ էին: Զոհվածները, հանդիսանալով բողոքական եկեղեցու հետեւորդներ, Թուրքիայում նաեւ միսիոներական գործունեություն էին ծավալում:
Փաստաբան Դողանը ընդգծեց` «դատաքննության ընթացքում բացահայտված փաստերը վկայեցին, որ այդ սպանություններն ու Հրանտ Դինքի սպանությունը միմյանց հետ փոխկապված են եւ ուղղորդվել են այդ նույն` «խորը պետության» ներկայացուցիչների կողմից»:
«Խորը պետությունը» (անգլերեն` The deep state, թուրքերեն` derin devlet) Թուրքիայում ենթադրաբար գործող ազդեցիկ, հակաժողովրդավարական այն խմբեր են, որոնք առնչություններ ունեն ներքին եւ արտաքին հետախուզական ծառայությունների, բանակի, անվտանգության, արդարադատության համակարգերի եւ մաֆիայի հետ: Համարժեք է «պետություն պետության մեջ» հասկացությանը:
Խոսելով թուրքական հասարակությունում ընթացող խմորումների մասին` Դողանն ասաց, որ այսօր թուրքական պետությունը եւ թուրքական հասարակությունը միանգամայն տարբեր բաներ են եւ հանրային հնչեղություն ունեցող շատ հարցերում, այդ թվում` Հայոց ցեղասպանության փաստի հանդեպ ունեցած վերաբերմունքի առումով, գտնվում են տարբեր հարթություններում:
«Հասարակությունը, բարեբախտաբար, մեծ առաջընթաց է ապրել եւ շատ առաջ է անցել պետությունից: Երբ կոնկրետ նշածս` Հրանտ Դինքի, «Զիրվեի» եւ այլ գործերով հաջողվեց բացահայտել այսպես կոչված «խորը պետության» ներկայացուցիչների մասնակցությունը, բացահայտումների այդ շղթան ցնցեց ողջ թուրքական հասարակությանը: Դա մարդկանց, հասարակության շատ անդամների ստիպեց մտածել եւ բոլորովին այլ կերպ գնահատել երեւույթները», - ասաց Դողանը:
Թուրք փաստաբանը Երեւանում է գտնվում հայ եւ թուրք մտավորականների միջեւ տեղի ունեցող հանդիպումների հասարակական նախաձեռնության շրջանակներում: Դողանը նշեց, թե վաղուց էր ծրագրել Հայաստան այցելել:
«Հրանտ Դինքի հետ միասին էինք գալու, սակայն տեղի ունեցած ողբերգությունը խափանեց մեր ծրագիրը: Այժմ՝ ապրիլի 24-ին, Ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը լավագույն առիթն էր, որ այցելեմ Հայաստան», - ասաց նա:
Հանդիպման նախաձեռնողներից ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ երկու հասարակությունների ներկայացուցիչները միմյանց ճանաչելու եւ ավելի լավ հասկանալու խնդիր ունեն:
«Միշտ Թուրքիայից, որ մտավորականությունը գալիս է, շատ դժբախտաբար, մեր հասարակությունը չի ճանաչում նրանց, թե ովքեր են, ինչ են անում… օրինակ, ո՞վ է Էրդալ Դողանը. նա հսկայական գործ անող մարդ է, բայց հայ մտավորականությունը, հասարակությունը ինչպես պետք է ճանաչի նրան, երբ գալիս են 3-4 օրով ու գնում են», - ասաց Հացպանյանը:

Հրապարակված է՝ 25.04.2013
http://www.azatutyun.am/content/article/24968585.html
mercredi 24 avril 2013
Սամվել Կարապետյանը թրքախոս հայերի մասին
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել
Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է թրքախոս հայերի մասին: Նա տեղեկացրել
է, որ մի քանի ամսից կամբողջանա եւ լույս կտեսնի տարիների աշխատանքը
արդյունքը: Խոսքը 1984-87թթ ընթացքում Ադրբեջանի Կուր գետի ձախ ափին
տարածված վարչական մի շարք շրջանների տարածքում հավաքված նյութերի մասին է:
Նոր գիրքը գիտական ուսումնասիրություն է, 600-700 էջանոց այս հատորի
վերջում եւս կլինի հուշագրության բաժին, այդտեղ ներկայացված կլինի Կուրի
ձախ ափի 300 գյուղերի պատմությունը, ճարտարապետական հուշարձանները,
չափագրումներ, անուներ:
Տեսաբլոգում Սամվել Կարապետյանը մի շարք հետաքրքիր մանրամասներ է պատմել այդ տարիների իր ուսումնասիրությունների, աշխատանքների մասին, թե ինչ դժվարություններ եւ խոչընդոտների է հանդիպել այդ ճանապարհին:

«Հայոց ցեղասպանության վերապրածների վկայություններ» եռահատոր ժողովածու
Հայաստանի ազգային
արխիվի նախաձեռնությամբ 2012 թվ, նոյեմբերի 8-ին կայացավ «Հայոց
ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում. վերապրածների
վկայություններ» փաստաթղթերի եռահատոր ժողովածուի
շնորհանդեսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի
ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ գրքերը
կթարգմանվեն թուրքերեն, ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն
լեզուներով` համաշխարհային հանրությանն առավել հասանելի
դարձնելու նպատակով:
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը կարևորեց
ժողովածուի գիտաքաղաքական նշանակությունը:
«Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ մենք լուրջ
կռվան ունենք թուրքերի դեմ պայքարելու համար: Ժողովածուի մեջ
գյուղ առ գյուղ, գավառ առ գավառ ներկայացվում է ամբողջ
Արևմտյան Հայաստանի ցեղասպանության ահռելի պատկերը»,- ընդգծեց Մելքոնյանը:
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունը հղեց ժողովածուի շնորհանդեսի կապակցությամբ:

Միջոցառմանը ներկ էին քաղաքական գործիչներ, գիտնականներ, արվեստագետներ, պատմաբաններ, մշակութային գործիչներ,
հոգևորականներ:
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ
հոգևորականներ:
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ
Լսել՝
http://www.vem.am/play_shows.php?shows_id=4870
dimanche 21 avril 2013
Վրացիների պահանջատիրության ակունքները
ԵՊՀ պատմության ֆակուլտետի մի խումբ ուսանողների խնդրանքով անվանի
հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի
նախագահ Սամվել Կարապետյանը համաձայնվել է բացել իր տեսաբլոգը, որի առաջին
թեման վերաբերում է հայ քաղկեդոնական եկեղեցիների հանդեպ վրացիների կեղծ
պահանջատիրության ակունքներին:
vendredi 12 avril 2013
Սամվել Կարապետյան - Ո՞ւր եք, սիրելի բուզլուխցիներ
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել
Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է 1980 թվականի ամռանը Հյուսիսային
Արցախի Բուզլուխ գյուղում 10-ամյա մի տղայի հետ ունեցած հանդիպման մասին:
mercredi 10 avril 2013
Սամվել Կարապետյան - Ինչպես թոթափեցի ստրկությունս
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել
Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է իր դպրոցական տարիներին տեղի ունեցած
մի դեպքի մասին: Այն օրերի գաղափարախոսության պայմաններում պարզվել էր մի
անհնարին բան՝ հայերը հաղթել էին թուրքերին առանց ռուսների օգնության:
Ստրկության թոթափման օրն էր․․․
Inscription à :
Articles (Atom)