dimanche 20 mai 2012

ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ ԻՐ ԶԵՆՔԸ ՎԱՅՐ ՉԻ ԴՆՈՒՄ



Հայերիս բազմադարյա բռնի հպատակեցումը կամ, ավելի ճիշտ, ստրկացումն խորը հետք է թողել մեր ազգային  բնավորության վրա: 
Սերնդե սերունդ նվաճողները փորձել են հայոց կորովը ոչնչացնել՝ առավել մարտունակ, քաջ ու առողջ հայորդիների մանկահավաքելով ( devşirme (دوشيرمه‎)) ու բնաջնջելով:
Այսպիսի զանազան սատանայությունները գործածվել են  Հայաստանի հայ բնակչության  շրջանում համընդհանուր կրավորականության, ստրկամտության և անդիմադրության ոգեսպան ախտը տարածելու և, որպես հետևանք,  հայոց ցեղի սպանդն իրականացնելու համար:
Դեռ վաղ միջնադարում մի իմաստուն հելլեն նշել էր հայոց մասին, որ իրենց մեջ երկու կապանք կա. մեկ՝ ստրկական վախ, մեկ էլ՝եսամոլ խանդ: Այս երկու թոկերը նրանց օտարի հլու հպատակ և յուրայինի կատաղի թշնամի են դարձնում:
Որքան անփառունակ օտարներ մեր յուրայինների անձնական եսականությունը, ամբարտավանությունն են խրախուսել և այս դավաճանների ձեռքով հայոց մխիթարյան սպարապետ հսկաների փառքն են խամրեցրել :
Ուրեմն ազատվեք հարգելի հայրենակիցներ, մի վախեցեք արեգակի տակ ձեր արդարացի իրավունքը պաշտպանել, բայց հարգեք յուրայիններին, հարգեք ձեր տեսակետից մի քիչ այլ տեսակետներ ունեցող հայրենակցին, որ միևնույն է քո կողքին է լինելու ինքնապաշտպանական գոյամարտի ժամին:
Այս ամենը հասկանալու համար հայերին ոչ հաստափոր գրքեր, ոչ էլ գույնզգույն գաղափարներ են պետք, ուղղակի ամեն մի հայ մարդ, որպես մի ուխտավոր, որպես զորակոչված զինվոր իր գործը պիտի անի ու չխանգարի յուրայիններին:
Հայությունը ներկա ու ապագա շատ մարտահրավերներ ունի. առաջինը Հայսատանի արևելյան մասում հիմնված երկու հանրապետությունների հզորացումն է, երկրորդը՝ Ջավախքի հայության իրավական, քաղաքական, մշակութայնի պահպանությունը և երրորդ՝ Արևմտյան Հայաստանի հայանվաճումը: Հայության ներուժը վերոհիշյալ երրորդության հաստատման նպատակին պիտի ծառայի, ինչպես ցեղասպանության համաշխարհային ճանաչումը պետք է այդ հանցանքի հետևանքները վերացման տանի, իսկ արտերկրի հայության հայրենապաշտությունը հանգեցնի նրա վերահաստատմանը հայրենի բնօրրանում:
Այս եռագույ ոսպնյակով պետք է քննվեն մեզանում գործող քաղաքական և հասարակական, մասնավոր ու պետական կառույցները, այս եռաշերտ զտման համակարգով կարելի է մաքրել մեր ազգային միջավայրից սին ու կործանարար մոլորությունները:
Ինչպե՛ս մեր նվիրական եռագույն դրոշն ունի երեք գույն ու մի բովանդակություն, այնպես էլ Հայրենիքի մարգարիտներն երեքն են և մեկ թագի մասնիկներն են:
Ինչպե՛ս ամեն մի բարձրագույն կենսաբանական էակ ունի մարմին և հոգի, այնպես էլ ազգերն ունեն իրենց մարմինը-ժողովուրդն ու հայրենիքը-հոգին:
Մարմինը կազմված լինելով բազմապիսի ներքին օրգաններով՝ մի կուռ համակարգ է, ամեն բջիջ իր անփոխարինելի գործին է լծված:
Այսպես հայության ամեն մի մասնիկ, հավաքականություն իր ուրույն գործն է անում, իր իրավական, բարոյական, տնտեսական ու կենսաբանական առաքելույանն է ծառայում:
Արցախ ազատագրական պատմութունը մեկ անգամ  ևս ապացուցում է, թե արցախցին առաջինը ոտքի ելավ իր իրավունքը պաշտպանելու, նա չսպասեց կրավորաբար, այլ վճռական մենակի հոգեբանությամբ համախմբեց ամբողջ հայությանը և ազատագրվեց օտարի լծից:
Նույն ոգեղեն հիմքի վրա, 2004 թվականին ստեղծվեց Արևմտյան Հայստանի Հայերի Համագումարը, որի ակունքներում կանգնած էին ցեղասպանությունից հարաշքով փրկված, աշխարհի տարբեր երկրներում հաստատված, երրորդ սերնդում օտարության մեջ հայությունը պահպանած հայորդիներ: 
Արդեն մի քանի տարի է Արևմտյան Հայստանի Հայերի Համագումարը ղեկավարում է արցախյան պատերազմի մասնակից Արմենակ Աբրահամյանը: Անդավաճ իր սկզբունքներին, որպես իսկական հայ զինվոր, նա իր զենքն երբեք վայր չի դնում ու իր առաջնային չի լքում:
Այսօր Արևմտյան Հայստանի պայքարն նախևառաջ արտերկրում հանգչող հայության մեջ ինքաճանաչման  ու հայ լինելու իրավունքի ընդունմամբ է սկսվում: Հայը նախ իր հոգևոր, իրավական կապվածությունը պիտի գիտակցի բռնազավթված Արևմտյան Հայստանին և իր մասնակցությամբ սատարի Արևմտյան Հայստանի Հայերի Համագումարի միջազգային դիվանագիտական, գաղութային ինքնակազմակերպման և հայրենաշինության գործին:
 Ինչպես ամեն մի հուժկու ազգահավաք ցասում Արևմտյան Հայստանի վերանվաճումը դժվարագին և երկարամյա ջանքեր է պահանջում, սակայն հայերի կամքը հզոր, հաստատուն և հաղթական է, քանզի հայոց չկարողացավ բնաջնջել աշխարհի ամենանենք ու ամենահանցագործ, մարդակուլ համակարգ ունեցող թուրք պետությունը:

Գ,Հ,


Aucun commentaire: