Հայկական Հարցի արդարացի լուծման եւ Հայ-թուրքական հարաբերությունների խաղաղ կարգավորման քաղաքակիրթ ճանապարհը իրավական ուղին է
Հայկական Հարցի իրավական-քաղաքական փաթեթի մասին:
Հայկական Հարցի սկզբնավորումից՝ 1878-ից ի վեր, ճիշտ է այն արդարացի լուծման տակավին չի հանգել, սակայն նույն այդ գործընթացի արդյունքում` Միջազգային ընկերակցության կամքից անկախ, ձեւավորվել է Հայկական Հարցի արդարացի լուծման եւ Հայ-թուրքական հարաբերությունների խաղաղ, քաղաքակիրթ, արդյունավետ եւ վերջնական կարգավորման իրավական-քաղաքական պատկառելի փաթեթ:
Նշենք դրանք.
-1878 թ. փետրվարի 19-ին (մարտի 3-ին) Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածում նշված էր: «Նկատի ունենալով այն, որ ռուսական զորքերի դուրս բերումը նրանց կողմից գրավված Հայաստանի՝ Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է առիթ տալ բախումների եւ բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր դուռը պարտավորվում էր անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ ու բարենորոգություններ, եւ ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից»:
Բարեփոխումների ընթացքը վերահսկելու էր Ռուսաստանը:
-1878 թ. հուլիսի 4-6-ը Բեռլինի կոնգրեսի (հունիսի 13 – հուլիսի 13) 61-րդ հոդվածով՝ «Բարձր դուռը, հանձն էր առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ ու բարենորոգումներ եւ ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից: Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին նա պարտավոր էր պարբերաբար հաղորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությունը»:
61-րդ հոդվածը Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի հակադարձումն էր, բովանդակությամբ ամբողջովին շրջված տարբերակը, որով ժամանակի բրիտանական քաղաքական վերնախավը, լորդ Շերբրուկի պատկերավոր արտահայտությամբ, Թուրքիայի քրիստոնյաների համար «փակում էր դժոխքից դուրս գալու ելքը»:
-1895 թ. մայիսին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դեսպանները թուրքական կառավարությանը ներկայացրին «Մայիսյան բարենորոգումների» ծրագիրը, որով նախատեսվում էր դատական եւ այլ բարեփոխումներ իրականացնել Արեւմտյան Հայաստանի վեց վիլայեթներում՝ Էրզրում, Բիթլիս, Վան, Սեբաստիա, Մամուրեթ ուլ Ազիզ, Դիարբեքիր: Բարենորոգումների ենթակա էին նաեւ Օսմանյան կայսրության մյուս հայաբնակ վայրերը, օրինակ՝ Հաճընը Ադանայի վիլայեթում, Զեյթունը՝ Հալեպի:
-Ռուսաստանի կառավարությունը տերություններին ներկայացրեց հայկական բարենորոգումների իր նախագիծը, որը քննարկվեց Կ. Պոլսի դեսպանաժողովում, 1913-ի հուլիսի 3-ից 24-ը: Նախագիծը, որ կազմել էր ռուսական դեսպանության առաջին թարգման Ա. Մանդելշտամը 1895-ի Մայիսյան բարենորոգումների ծրագրի եւ Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի կազմած նախագծի հիման վրա, առաջարկում էր հայկական վեց վիլայեթներից (Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սվազ) ստեղծել մի նահանգ: Ընդհանուր նահանգապետը պետք է լիներ քրիստոնյա օսմանյան հպատակ կամ, որ ավելի գերադասելի էր՝ եվրոպացի, որը նշանակվում էր 5 տարի ժամկետով, մեծ տերությունների համաձայնությամբ: Պետությունների հանձնարարությամբ Ընդհանուր տեսուչներ նշանակվեցին Վեստենենկը (Հոլանդիա) եւ Հոֆը (Նորվեգիա):
-1915 թ. հոկտեմբեր 27-ին Հայկական Կիլիկիայի ինքնավարության վերաբերյալ համաձայնություն կայացավ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի ներկայացուցիչ Պողոս Նուբար Փաշայի եւ Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության արեւելյան բաժնի պետ Ֆրանսուա ժորժ Փիկոդի միջեւ:
-1918 թ. հոկտեմբերի 30-ին Դաշնակիցների եւ Թուրքիայի միջեւ Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում կնքված զինադադարի փաստաթղթում նշված է.
16-րդ հոդված. «Հեջասի, Ասիրի եւ Եմենի, Սիրիայի եւ Միջագետքի բոլոր կայազորների հանձնումը դաշնակցային հրամանատարությանը… Թուրքական զորքերի դուրս բերումը Կիլիկիայից»:
24-րդ հոդված. «Հայկական վիլայեթներից (որեւէ) մեկում անկարգություններ ծագելու դեպքում, դաշնակիցները իրենց վերապահում են նրա մի մասը գրավելու իրավունքը»:
-1919-ի սկզբին Փարիզում հրավիրվեց Հայ ազգային համագումար: Համագումարի կարեւոր ձեռնարկներից մեկը եղավ «Ամբողջական Հայաստանի պատվիրակության» ընտրությունը Պողոս Նուբարի ու Ավետիս Ահարոնյանի համանախագահությամբ եւ նախապես պատրաստված ու 1919-ի փետրվարի 12-ին Փարիզի հաշտության կոնֆերանսին ներկայացված հայկական պահանջների համատեղ հուշագրի վավերացումը, որը հիմնավորում էր հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը եւ ճշտում նրա տարածքը Արեւմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետության եւ Կիլիկիայի միացմամբ:
Միացյալ պատվիրակությունը փետրվարի 26-ին ներկայացավ Տասի խորհրդի նիստին` կրկնելով հուշագրի հիմնական պահանջները: Պատվիրակությանն ընդունեց (1919-ի ապրիլի 17-ին) նաեւ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը եւ հավաստիացրեց, որ հնարավոր ամեն ինչ կանի հայերի տարածքային պահանջները պաշտպանելու համար: 1920-ի հունվարի 19-ին Փարիզի կոնֆերանսը դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը:
-1920 թ. օգոստոսի 4-ին Հայկական Կիլիկիան հայտարարեց անկախության մասին:
-1920 թ. օգոստոսի 10-ին կնքվեց Սեւրի դաշնագիրը, որի 88-93 վերաբերում է Հայաստանին: Դրանցում նշված է.
Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են Դաշնակից տերությունները, որպես ազատ եւ անկախ պետություն:
Հոդված 89. Թուրքիան եւ Հայաստանը, ինչպես եւ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տերիտորիաների ապառազմականացման վերաբերյալ:
Հոդված 90. Այն դեպքում, եթե 89-րդ հոդվածի համաձայն սահմանագիծը որոշելիս հիշյալ վիլայեթների ամբողջ տերիտորիան կամ նրա մի մասը հանձնվի Հայաստանին, Թուրքիան այսօր արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարվում է հանձնված տերիտորիայի նկատմամբ բոլոր իրավունքներից եւ իրավահիմունքներից: Սույն պայմանագրի որոշումները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տերիտորիաների նկատմամբ, այս պահից սկսած կգործադրվեն նաեւ այդ տերիտորիայի նկատմամբ:
Հայաստանի սուվերենությանը հանձնվող տերիտորիայի կապակցությամբ նրա վրա դրվող Թուրքիայի ֆինանսական պարտավորությունների բաժինը, եւ դրանց բնույթն ու այն իրավունքները, որոնցով նա կարող է փաստարկել, կսահմանվեն սույն Պայմանագրի 8-րդ մասի (ֆինանսական դրույթներ) 241-244-րդ հոդվածների համաձայն:
Հաջորդ կոնվենցիաները կկարգավորեն, եթե դա անհրաժեշտ լինի, այն բոլոր հացերը, որոնք չեն կարգավորվել սույն Պայմանագրով եւ որոնք կարող են ծնունդ առնել հիշյալ տերիտորիայի փոխանցման կապակցությամբ:
Հոդված 91. Եթե 89-րդ հոդվածում նշված տերիտորիայի մի մասը հանձնվի Հայաստանին, ապա Սահմանագծման հանձնաժողով, որի կազմը կորոշվի հետագայում, կստեղծվի երեք ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ արդեն ընդունված կլինի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տեղում սահմանագիծ անցկացնելու վերաբերյալ հիշյալ հոդվածում նախատեսվող որոշումը:
Հոդված 92. Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմաններն ըստ պատկանելույն կորոշվեն շահագրգռված պետությունների ընդհանուր համաձայնությամբ:
Երբ 89-րդ հոդվածում նախատեսված որոշումն արդեն ընդունված կլինի եւ եթե դրանից հետո այս կամ այն շահագրգռված պետությունները չենք կարողանա ընդհանուր համաձայնությամբ որոշել իրենց սահմանագիծը:
Հոդված 93. Հայաստանն ընդունում է, համաձայնվելով դրանք մտցնել Գլխավոր տերությունների հետ պայմանագրի մեջ, այն որոշումները, որոնք Տերություններն անհրաժեշտ կհամարեն Հայաստանում այն բնակիչների շահերը պաշտպանելու համար, որոնք ռասայի, լեզվի եւ կրոնի առումով տարբերվում են ազգաբնակչության մեծամասնությունից:
Հայաստանը նմանապես համաձայնվում է Գլխավոր տերությունների հետ Պայմանագրի մեջ մտցնել այն որոշումները, որոնք այդ տերություններն անհրաժեշտ կհամարեն տրանզիտի ազատությունը եւ այլ ազգերի առեւտրի համար արդարացի պայմանակարգը պաշտպանելու համար:
-1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը կայացրեց իրավարար վճիռ, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերեալ»:
Բերված օրինակները բավարար են եւ դրանցից արդեն իսկ պարզ է հայության եւ Հայաստանի բնական իրավունքների նույնիսկ այս նվազագույն փաթեթի ծանրակշռությունը:
Ի դեպ, նկատի առնելով Հայաստանի Հանրապետության համապարփակ շրջափակման ներկա իրադրությունը, դժվար է առանց ծանր խորհրդածությունների մատնվելու կարդալ նախկինում Գլխավոր տերությունների (ներկայի Միջազգային ընտանիքի) այն հոգածությունը, որ նրանք հանդես են բերում Սեւրի դաշնագրի 93-րդ հոդվածում «տրանզիտի ազատությունը եւ այլ ազգերի առեւտրի համար արդարացի պայմանակարգը պաշտպանելու վերաբերյալ» Հայաստանին ուղղված պայմանի ամրագրման հարցում:
Իրավազրկված ժողովուրդների բնական իրավունքների մասին:
Ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ իրավազրկված այլ ժողովուրդների պարագայում հատուկ նշանակություն եւ կարեւորություն ունեն միջազգային իրավական դաշտում ձեւավորված միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը արտահայտող Կոնվենցիաներն ու Հռչակագրերը:
Մեր խնդիրների հետ կապված նշենք դրանցից մի քանիսը.
-10 դեկտեմբեր 1948 թ., Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիր, ըստ որի՝
Ուշադրության հրավիրելով առ այն, որ մարդու իրավունքները անհրաժեշտ է որ պաշտպանվեն օրենքի իշխանությամբ, որպեսզի մարդը, որպես վերջին միջոց, հարկադրված չլինի ապստամբել բռնակալության ու ճնշման դեմ:
-14 դեկտեմբեր 1960 թ., «Գաղութային երկրներին եւ ժողովուրդներին անհապաղ անկախություն տալու մասին» Հռչակագիր, ըստ որի`
2. Բոլոր ժողովուրդները ինքնորոշման իրավունք ունեն, այդ իրավունքի ուժով նրանք հաստատում են իրենց քաղաքական կարգավիճակը եւ իրականացնում իրենց տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը:
-21 դեկտեմբեր 1965 թ., «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» Կոնվենցիա, ըստ որի`
«համոզված լինելով, որ ամեն տեսակ գերազանցության տեսություն, հիմնված ռասայական տարբերությունների վրա, գիտականության իմաստով կեղծ է, բարոյականության – դատապարտելի եւ սոցիալականության – անարդար եւ վտանգավոր, եւ որ չի կարող լինել արդարացում ռասայական խտրականութեան հանդեպ, որտեղ էլ որ դա լինի` ոչ տեսութեան մեջ, ոչ գործնականում»:
-16 դեկտեմբեր 1966 թ., «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին Միջազգային պակտ», ըստ որի`
Մաս I
Հոդված 1. Բոլոր ժողովուրդներն ինքնորոշման իրավունք ունեն: Այդ իրավունքի ուժով նրանք հաստատում են իրենց քաղաքական կարգավիճակը եւ ազատորեն իրականացնում են իրենց տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը:
-4 դեկտեմբեր 1986 թ., «Զարգացման իրավունքի մասին» Հռչակագիր, ըստ որի`
Հոդված 1.
2. Մարդու զարգացման իրավունքը ենթադրում է նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացումը ողջ ծավալով, որը ներառում է մարդու իրավունքների Միջազգային երկու պակտերի դրույթները, նրանց անքակտելի ինքնիշխանութեան իրավունքի լիակատար իրականացումը` իրենց ողջ բնական հարստությունների եւ ռեսուրսների վրա:
-11 դեկտեմբեր 1969 թ., «Սոցիալական առաջընթացի եւ զարգացման մասին» Հռչակագիր, ըստ որի`
Հոդված 3. Սոցիալական առաջընթացի եւ զարգացման հիմնական պայմաններ են համարվում.
а) ազգային անկախությունը, հիմնված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա,
b) պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը,
с) հարգանքը պետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ:
-13 սեպտեմբեր 2007 թ., «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագիր, ըստ որի`
Հոդված 3.
Բնիկ ժողովուրդներն ինքնորոշման իրավունք ունեն: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն հաստատում են իրենց քաղաքական ստատուսը եւ ազատորեն իրականացնում իրենց տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը:
Այսքանը, որպեսզի պարզապես հիշենք մեր իրավունքների մեծածավալ փաթեթի մասին նույնպես:
Ռասիզմի մասին:
Պանթուրքիզմը ռասիզմ է, Պանթուրքիզմը ռասիզմի տեսություն է, ռասիզմի գաղափարախոսություն եւ պատահական չէ, որ դրա սկզբնավորումից՝ 1870-ական թթ., հետո սկսվեց հայության մեծածավալ հալածանքները Օսմանյան կայսրության մեջ, փոխանցվելով թուրքական մեկ կառավարությունից մյուսին, Սուլթան Աբդուլ Համիդ 2-ից՝ երիտթուրքերին, երիտթուրքերից՝ քեմալականներին, քեմալականներից՝ հանրապետական Թուրքիայի հետագա կառավարություններին:
Գասպար Տերտերյանը «Սիոնիզմի եւ Պանթուրքիզմի առնչությունները եւ անոնց սպառնալիքը Հայաստանի լինելիության» հոդվածում նշում է, որ «1873-1874 թվականներին Լոնդոնում լույս են տեսել հրեա-սիոնիստ Արմինիուս Վամպերի գրքերը՝ «Բուխարա» եւ «Կենտրոնական Ասիա», որոնցում գովերգվում են թուրք ցեղի գերակայությունն ու…. հին փառքը»:
Ուղիղ 20 տարի անց 1894-96 թթ. Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը կազմակերպեց Հայոց առաջին կոտորածները…
Պանթուրքիզմը ռասիզմ է, ինչը չարիք էր ոչ միայն հայության, ոչ միայն Օսմանյան կայսրության մեջ ապրած ժողովուրդների, այլեւ չարիք է նրա իրավահաջորդ հանրապետական Թուրքիայում եւ տարածաշրջանում ապրող այլ ժողովուրդների համար, համայն մարդկության համար:
Պանթուրքիզմի գաղափարախոսությունը պատանդի կարգավիճակում է պահում ոչ միայն թուրքերին եւ թուրքական պետությունը, այլեւ հայ-թուրքական հարաբերությունների խաղաղ կարգավորման ողջ փաթեթը: Ինչից պարզ ու հասկանալի է, որ հայ-թուրքական հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին իրականացվելիք կարեւոր քայլերից մեկն էլ Պանթուրքիզմի դատապարտումն է, որպես ռասիզմ, որպես մարդկայնության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:
Հակամարտությունների խաղաղ կարգավորման մեխանիզմների մասին:
Միջազգային իրավունքը հակամարտությունների խաղաղ կարգավորման հետեւյալ մեխանիզմներն է առաջարկում. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու, Հաագայի Միջագային դատարան հայց ներկայացնելու, «Միջազգային բախումների խաղաղ լուծման մասին» Կոնվենցիայի առաջադրած դրույթներին դիմելու ճանապարհները (Հաագա, 18 հոկտեմբերի 1907 թ.): /Конвенция о мирном рещении международных столкновений, Гаага, 18 октября 1907 года/
Երեք այս ճանապարհներից եւ որեւէ մեկին չդիմելը նշանակում է՝ կամա, թե ակամա հրաժարում հակամարտության խաղաղ կարգավորումից, որովհետեւ չափազանց եզակի են դեպքերը, երբ հակամարտությունը կարգավորվել է խաղաղ ճանապարհով՝ քաղաքական բանակցությունների միջոցով:
Կոնվենցիան հակամարտության խաղաղ կարգավորման համար նախատեսում է իրավական գործողությունների երեք փուլերի հետեւյալ հաջորդականությունը.
Առաջին փուլում, համաձայն Կոնվենցիայի 2-րդ բաժնի 2-րդ հոդվածի պահանջի, հակամարտող կողմերը պետք է օգտվեն մեկ կամ մեկից ավելի բարեկամ երկրների միջնորդական առաքելության ծառայություններից: Համաձայն Կոնվենցիայի 2-րդ բաժնի 5-րդ հոդվածի պահանջի` միջնորդական առաքելությունը համարվում է ավարտված այն պահից, երբ հակամարտող կողմերից մեկը կամ միջնորդը համոզվում է, որ հաշտության առաջարկները չեն ընդունվում հակամարտող կողմերից որեւէ մեկի կողմից:
Երկրորդ փուլում, համաձայն Կոնվենցիայի 3-րդ բաժնի 9-րդ հոդվածի, ստեղծվում է հակամարտության պատճառները հետաքննող հանձնաժողով, որն անցկացնում է հակամարտության պատճառների անաչառ ու բարեխիղճ հետաքննություն եւ իր առաջարկություններն է ներկայացնում հակամարտող կողմերին: Եթե հետաքննող հանձնաժողովի առաջարկները նույնպես չեն ընդունվում հակամարտող կողմերից որեւէ մեկի կողմից, ապա հարցը տեղափոխվում է հաջորդ փուլ:
Երրորդ փուլում, համաձայն Կոնվենցիայի 4-րդ բաժնի 2-րդ գլխի 41-րդ հոդվածի, հարցը ներկայացվում է հատուկ այդ խնդրի համար ստեղծվող միջնորդական դատարան, որի որոշումներն արդեն պարտադիր են հակամարտող կողմերի համար:
Հակամարտությունների խաղաղ կարգավորման վերոհիշյալ մեխանիզմներն ամբողջությամբ վերաբերում են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին, որի ուղղությամբ 2001-ից գործող հայ-թուրքական հաշտեցման հասարակական ձեւաչափերը, ինչպես նաեւ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկները պետք է համարել իրենց սպառած, իսկ այդ ընթացքում մի շարք երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործողություններն ու փաստերը, որպես Հաագայի Կոնվենցիայով կատարված միջնորդական դիվանագիտական առաքելություն` պետք է համարել անօգուտ, որովհետեւ մյուս կողմը` Թուրքիայի Հանրապետությունը, միեւնույնն է մնում է Հայոց ցեղասպանության ժխտողականության դիրքերում, որը հնարավորություն չի տալիս քաղաքական բանակցությունների միջոցով հասնել որեւէ շոշափելի առաջընթացի:
Նույն է խնդիրը եւ Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների հարցում, որը, երբ իրերն իրենց անուններով ենք կոչում, գերտերությունների աշխարհաքաղաքական կարիքներն իրագործող պատվեր է, ինչպես նաեւ ՀՀ-ի եւ ԹՀ-ի ներքին գործերին միջամտելու կոպիտ փորձ:
Մինչդեռ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրում նույնպես պետք է անցում կատարել հարաբերությունների կարգավորման իրավական հարթություն եւ գործել համաձայն Հաագայի Կոնվենցիայի դրույթների:
Հ. Գ. - Իրականությունն այն է, որ տարածաշրջանի եւ ոչ մի պետություն եւ ժողովուրդ անմասն չի մնալու ապագայի սպառնալիքներից, եթե նրանցից ամեն մեկն իր կարգին չընտրի գոյություն ունեցող խնդիրների ու հակամարտությունների խաղաղ կարգավորման իրավական ճանապարհը:
Բոլոր ոչ իրավական, քաղաքական տարբերակները գերտերությունների համար պատանդի կարգավիճակում են պահելու հակամարտող կողմերին, նրանց երկրներն ու սերունդները եւ հիսուն տարին մեկ նոր ուժով է բորբոքվելու հակամարտությունն ու դիմակայությունը, պատերազմն ու քաոսը` Բալկաններում, Միջին Արեւելքում, Կովկասում, Աֆղանստանում: Հենց այն տարածքում, որտեղ գերտերությունները թուրքական քաղաքական վերնախավին հրավիրում են պատասխանատու դերակատարություն ստանձնել: Վտանգավոր հանձնարարական, ինչը սպառնալիքներ է պարունակում տարածաշրջանի բոլոր պետությունների եւ ժողովուրդների համար, ներառյալ՝ Թուրքիայի Հանրապետության եւ թուրքերի:
Տիգրան Փաշաբեզյան
«Ուխտ Արարատի», Հայրենասիրական հասարակական նախաձեռնության աշխատանքների համակարգող, համանուն պարբերականի գլխավոր խմբագիր
2011 թ. ապրիլից Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ

ARMAR.AM Հունիս 13, 2011թ.
Aucun commentaire:
Enregistrer un commentaire