Սարատովում ոստիկանության երեք սպաներ են ձերբակալվել Հայաստանի քաղաքացու դաժան սպանության կասկածանքով: Սարատովի մարզի դատախազության քննչական վարչության վարկածով, նրանք ծեծի են ենթարկել Գասպարյան ազգանունով Հայաստանի քաղաքացուն` փորձելով նրանից կորզել կողոպուտի մասին խոստովանական ցուցմունքներ, այնուհետեւ բենզին են լցրել վրան եւ այրել:
Մարզային դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ` հանցագործությունը կատարվել է հոկտեմբերի լույս 29-ի գիշերը: Ներքին գործերի շրջանային վարչության օպերլիազորները, քննելով կողոպուտի մի գործ, կասկածների հիման վրա ձերբակալել են Գասպարյանին, նրան հանել են տնից եւ ուղեկցել քաղաքից դուրս գտնվող մի ամայի վայր: Ըստ քննիչների` ձերբակալվածին դաժան ծեծի ենթարկելուց հետո ոստիկանները ենթադրել են, թե նա արդեն մահացել է, վրան բենզին են լցրել եւ այրել: Գասպարյանը ուշքի է եկել եւ փորձել փախչել, սակայն ոստիկանները վերջին հարվածն են հասցրել նրա գլխին, այնուհետեւ թաղել են դիակը:
ՙՆովայա գազետա՚-ի փոխանցմամբ` հինգշաբթի օրը ձերբակալված ոստիկանները ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել, եւ քննչական վարչության աշխատակիցները պատրաստվում են նրանց կալանքի միջնորդություն ներկայացնել դատարան:
Radio Free Europe / Radio Liberty © 2008
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
http://www.azatutyun.am/armeniareport/report/ar/2008/10/EEEA3BE3-39BD-4D4F-8C86-FCF387EA874E.ASP
Voir la traduction automatique d'une page en français:
http://translate.google.fr/translate?u=http%3A%2F%2Fwww.novayagazeta.ru%2Fnews%2F345325.html&hl=fr&ie=UTF-8&sl=ru&tl=fr
Aucun commentaire:
Enregistrer un commentaire