samedi 2 août 2008

2008 թ.-ի առաջին 7 ամիսների ընթացքում Ռուսաստանում ազգայնամոլների կողմից սպանվել է 73 մարդ


Այս տարվա առաջին 7 ամիսներին Ռուսաստանում ազգայնամոլության եւ այլատյացության հողի վրա կատարված հարձակումների հետեւանքով սպանվել է 73, վիրավորվել` առնվազն 200 մարդ: Ըստ Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոյի տվյալների, հարձակումներն առավելապես իրականացվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ Սվերդլովսկի մարզում:

Մոսկվայում սպանվածների թիվը 36 է, Սանկտ Պետերբուրգում` 16, Սվերդլովսկի մարզում` 5:

Սքինհեդները հիմնականում հարձակվել են Կովկասից եւ Կենտրոնական Ասիայից Ռուսաստան տեղափոխվածների վրա: Ամենից շատ տուժել են ուզբեկները` 12 սպանված, 17 վիրավոր, եւ ղրղըզները` 10 սպանված, 5 վիրավոր:

Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոյի տվյալներով` այս տարի սքինհեդների հարձակումներից տուժել են 4 հայեր, որոնցից 2-ը մահացել են:

Ռուսաստանում ծայրահեղ ազգայնական կազմակերպությունների ակտիվիստների թիվը շուրջ 60 հազար է:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա
http://azatutyun.am/armeniareport/report/ar/2008/08/7BCD294E-5050-49D8-9805-E4C235BE71E4.ASP

Aucun commentaire: