jeudi 6 mars 2008

Ազգային միության շուրջ համախմբման անհրաժեշտությունը

« Հիվանդ, դժբախտ ժողովուրդ, որ մինչև այժմ երկու
առաքինություններ է ունեցել – իր դժբախտությունները
վերագրել արտաքին պատճառներին և փրկությունը
հուսալ արտաքին ուժերից ։ » Գարեգին Նժդեհ


Տարագրության տառապանքը պարտադրվեց մեր ազգին.
պանդխտություն, գաղթ, նահանջ տեսավ մեր օրհնյալ ժողովուրդը։
Բայց ի՞նչ է տարագրության մեջ տանջանքը. դա՛ մի ազդակ է վերափոխության, նորոգման։ Սա առաջացնում է ցնցումներ, իսկ ցնցումն արդնացնում, վերանորոգում է ազգերին։
Նայե՛ք ձեզ, դուք ձեր ուժերին անծանոթ Սամսոն հսկա եք…
Բարոյական, հոգևոր հզոր որակներով օժտված, « բարի հպատակ » մի մեծ ազգ ես դու, այսօր չունես ինքնապահպանության անխորտակելի, անհրաժեշտ կառույց։
Ի՛մ սիրելիներ, արդյո՞ք մենք էլ պիտի ամբարտավան ու անօրեն լինենք, որպեսզի ունենանք այն ինչ անհետաձգելիորեն պետք է մեր գոյությունը հարատևելու համար։
Ո՛չ … մենք հզոր այն հայկազյան զեղն ենք, որ Աստծո օրհնյալ, հետջրհեղեղյա մարդկության նոր անպիղծ սերունդից է սերված։
Միավորվե՛նք ու ստեղծե՛նք մեր վարչական ազգային խորհուրդը։ Առանց երկրամասային, ընկերային, հատվածային, աշխարհափիլիսոփայական տարբերությունների, միավորվե՛նք հայկականության դրոշով, միասին կազմե՛նք մեր գործնական հզոր բազուկը։
Մենք պետք է խոսե՛նք, քարոզե՛նք, համոզե՛նք, պաղատե՛նք, պախարակե՛նք անդադար։ Այս է՛ միակ միջոցը։
Հայրե՛ր, մայրե՛ր, եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեր ազգի ընտիր զավակներ խոսե՛ք, փնտրե՛ք ձեր հայկական ծագման իմաստուտթյունը։
Այն է – հայոց պատմությունը, աստվածային մի ուղղին, ուր նախանշված է մեր հանգրվանը։
Ա՛զգ և Հայրենի՛ք։
Ուժե՛ղ Ա՛զգ – ուժե՛ղ Հայրենիք։
Տկար, անհույս Ա՛զգ – տկար, անհույս Հայրենիք։
Բացե՛ք ձեր սրտի, հոգու աչքերը, և մտքի գիտակցությամբ ձեր շուրթերից կխոսի մեր դարերով կուտակած ազգային իմաստությունը։
Օրհնություն է՛ հայ լինելը, այո՛ անչափ օրհնություն։
Մենք այսօր ասում են՛ք. երանելի են մեր նախնիները, երանելի են մեր ազգակիցները, որ թեև հեռու, բայց բյուրավոր անտեսանելի կապերով մեզանից անբաժանելի են։
Ուրեմն, իմ եղբայրներ, քույրեր, մենք ենք մեր օրհնության տերը, ներցեղային բարոյականի ու ազգային ոգու տնօրենը։
Կանչե՛նք այս ուժերին, այս հզոր, անխորտակելի մեր ապավենին և թողնենք մեզ ուղղորդելու։
Ազգային կյանքով ապրելու ճանապարով մեր հայրերի տեսածան օրինակ տառապանքը կսկսի ծառայել մեր հավաքական գոյության իմաստին։
Քառասուն տարի Մովսես անապատում էր. Աստված ժողովուրդ էր կոփում։
Քանի–քանի քառասնամյակ մենք քայլեցինք խավարներում, ցնորապաշտության ծովում և ծուլության քարաստանում և դեռ չհասկացանք, թե՞ Աստված օրհնել է մեզ – տալով ազգային հավաքականության գիտակցություն։
Արդյո՞ք հիմա դու կրկին կքայլես այն կործանարար ուղղով, որ տանում է կործանման։
Իմ եղբայրներ և քույրեր ստիպված եք ձեր ուժերը բացահայտելու։
Այս առօրյա, կենցաղային կյանքում շատ չես առնչվում հայ ազգային մտքի մարգարեական հարստությանը։
Ահավասիք ձեզ ենք ներկայացնում մեծն Գարեգին ՆԺԴԵՀԻ գրչին պատկանող, ազգիս ընտրյալ մի որդու բյուրրեղացրած խոսքի մի փոքրիկ ծաղկաքաղը։
Մ.Շահբազյան
ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՑՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
«Ամերիկահայությու՛նը – ցեղը և իր տականքը» գրքից (սկսած 187 էջից):
ա) Միսիոներական քարոզչություն. դրա հետևանքով ազդու հարանվանական պաղությու՛ն, նեղհավատ անհանդուրժողականությամբ։
բ) Հայաստանի նկատմամբ հեռավոր թիկունք լինելու պարագա, որ բարեկեցիկ և հայորեն ապրելու հակառակ տարրերի մեջ հակա–հայաստանյան տրամադրություններ է ստեղծել։
գ) Կրոնոկրթական հաստատությունների նվազությունը, որի հետևանքով անհատները ազգային մշակույթի արժեքների և հմնարկությունների շուրջ հավաքվելու նվազ պատճառներ ունեն, որով և մեծամասամբ զուրկ են մնում ընդհանրական ազգային շահերի գիտակցությունից. հատկապես հայ միջնակարգ դպրոցների չգոյություն՛ը, որ նոր սերունդը մղում է անգլախոսութան (օտարախոսության) և ամերիկյան (օտար) արժեքներով ապրելուն։
դ) Հակաազգայնական քարոզչությու՛ն, որ, հատկապես վերջերս, ոչինչ չի խնայում հագեբանորեն ավելի ևս կոտորելու հայությունը։
ե) Տնտեսական տկարությու՛նը հայ միջակորեալ դասի, որի հետևանքով ազգի մեծագույն մասը մնում է ճնշված օրվա հացի պայքարի մղջավանջի տակ և համակվում ավելի գործ փնտրելու, քան թե՛ գործ ստեղծելու տրանադրությամբ, որով էապես զրկվում է նախաչձեռնական ոգուց, անձնական բարձր նպատակներով տևաբար ապրելու հնարավորությունից։
զ) Հայկական առևտրի ոչ–համագործակցական, անհատական նկարագիրը, որ զարգացնում է հոգևոր մենասիրություն և եսական շահապաշտություն։
է) Հայկական դրամագլխի մեծակշիռ չլինելը և նրա ոչ–արդյունաբերական հակումը,որ դժվարացնելով գործարանային դրության ստեղծումը, անկարելի է դարձնում հայ մտավորականի, արհեստագետի, դրամատիրոջ և բանվորի ճիգերի համախմբումը. մի բա՛ն,որ կարող էր այնքան նպաստել ազգային կյանքի օրգանական կազմակերպմանը։
ՆՈՐԱՀԱՍ ՍԵՐՈՒՆԴԻ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՇՏԸ
«Որդիների պայքարը հայրերի դեմ» գրքից (սկսած 129 էջից):
ՎՏԱՆԳԸ
Ավելի քան հավանական է, վաղ թե՛ ուշ, թրքերի ներխուժումը Անդրկովկաս, որի դեպքում երկրի հայությունը դարձյալ պիտի ապավինի մի՛այն և մի՛այն իր ուժերին – չգաղթելու և չբնաջնջվելու համար։
ՎԱՂՎԱ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ
Վաղը, թե՞ ուշ, հայությանը պիտ տրվի տաճկահայկական հողերի մի մասը, որի պաշտպանությունը կազմակերպելու և վարելու համար մեր ժողովուրդը պիտ հենվի նույնպես նախ իր սեփական ուժերին։
ՓՈԽՎՐԵԺԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Սարափի ու պարտվողականության հոգեբանությունից սրբագրվելու համար, որի հետևանքով մեր հայրենիկուն դարեր տևող օտար տիրապետությունների, մանավանդ տաճիկների, Հայաստանում պարբերաբար սարքած կոտորածների և ունեցած զենքի հաջողության, հայությունը, մենակ թե՛ զինակցաբար, պիտի կազմակերպի իր փոխվրեժի պատմական գործը, հրամայականորեն պարտության պիտի մատնի Տաճկաստանը, որպեսզի հոգեփոխվի ու ապահովի իր ֆիզիկական և հոգևոր գոյությունը։
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
Տաճկական վտանգը, Արևելքի և արևմտյան իսլամների Հայաստանի վրայով իրար միանալու քաղաքական ձգտումը, հայության երկրամասային պահանջը Թուրքիայից, մեր փոխվրեժի հոգեբանական անհրաժեշտությունը, այս պատճառներից ամեն մեկն առանձին պահանջում են անհապաղ և լրջորեն նախապատրաստվել վաղվա համար։
ՎԱՂՎԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Վաղվա ճակատամարտերի բախտը պիտ վճռի մարդկային հնարագետ միտքը և ո՛չ կենդանի ուժը։ Արվեստագիտության, տարրաբանության, էլեկտրոարվեստագիտության արագ և հրաշագործ առաջադիմության մեր օրերում , երբ այդ վերջինների օգտագործումը դառնում է անակնկալ, մահացու գործիքների և ռազմանյութերի հարաճուն ճոխացումը, կատարելագործումը հնարավոր պիտ դարձնի մեզ նման տեխնիկապես տկար ժողովրդի գլխովին բնաջնջումը։
ԳԵՐԱԶԱՆՑԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ
Թրքության ծանոթ առավելությունները կարելի է և պետք է արհամարհելի դարձնել մեր հոգեբանական և տեխնիկական գերազանցությամբ, որպեսզի հնարավոր է և պիտ ձեռք բերել .
ա) մեր գոյության և բնաշխարհի առարկայական պայմաններին համապատասխանող դաստիրակությամբ։ Վերադաստիրակությամբ պիտ սրբագրել մեր ժողովրդի հոգեբանությունը, դարձնելով նրան իր ամբողջության մեջ ազգորեն ինքնագիտակից, կորովի և մարտունակ։
բ) անհրաժեշտ մասնագիտություններով։ Մեր տեխնիկական գերակշռությունը պիտ ապահովենք, հասցնելով վաղվա համար անհրաժեշտ քանակությամբ հրարվեստագետներ, մեքենագետներ, քիմիագետներ, ռազմագետներ, հանքագետներ, օդագնացներ, ինչպես և ռազմամթերքի, թունավոր գազերի, մահացու գործիքների արտադրության մասնագետներ։
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԻՉ ՄԱՐՄԻՆ
Հայ զանգվածների վերադաստիրակության և անհրաժեշտ մասնագետներ հասցնելու գործը վարում է Ազգային Ինքնապաշտպանության Վարիչ Մարմինը, ընտրվա՛ծ տեղական մարմինների կողմից։
ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Սա աստեղծվում է ամեն մի հայաբնակ վայրում, նպատակ ունենալով.
ա) ժողովրդականացնել ազգովին նախապատրաստվելու անհրաժեշտեւթյան գաղափարը,
բ) հսկել տեղի հայ տարրի վերադաստիրակության գործին,
գ) հովանավորել իր վայրի խուտմնալի և հայրենապաշտ պատանի–երիտասարդներին։
դ) ստեղծել նյութական միջոցներ։
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ
Սա նշանակվում է Վարիչ Մարմնի կողմից, որի գործը պիտ լինի.
ա) հայ և օտար ռազմագետների աջակցությամբ մշակել «Երկրի» հայության ինքնապաշտպանության ծրագիրը,
բ) եվրոպական և ամերիկյան բարձր տեխնոլոգիական, գիտական դպրոցներում, զինվորական ակադեմիաներում, «հրարվեստագիտական» գործարաններում հասցնել անհրաժեշտ թվով մասնագետներ.
գ) իրազեկ լինել այն բոլոր ռազմարվեստային գյուտերին և նորույթներին, որոնցով հարաճուն կերպով հարստանում է եվրոպական և «նոր աշխարհի» զինվորական միտքը.
դ) «զինվորականացնել» բոլոր տեսակի պատանի–երիտասարդական միությունները.
ե) ստեղծել զինվորական գրականություն։
ՀՐԱՏԱՐԱԿՉԱՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ
Սա ունենում է իր օրգանը, որով,
ա) հայ մտքին զբաղեցնում է մեր ժողովրդի գոյության պաշտպանության խնդրով.
բ) պայքարում է պարտվողականության ոգու, անգրագիտության և օտարացումի դեմ։
ԱԶԳԱՅԻՆ ՈՒԽՏԻ ԴՊՐՈՑ
Անսահմանորեն անրձնվեր, հայրենապաշտ և գաղափարական երիտասարդ գործիչներ հասցնելու համար, հաստատել ազգային ուխտի և ոգու դպրոց, որի կողմից մեր ցեղի նյութական և բարոյական ինքնապաշտպանության գործը դասավանդվի և հռչակվի որպես նոր կրոն։
ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Մեր ժողովրդի փրկության գործը վարելու համար անհրաժեշտ նյութական պարտադրորեն հոգում է ինքը – հայությունը՛, հետևյալ ձևով.
Ամեն հայ մարդ ազգային տուրքի անվան տակ, վճարում է « գաղիական մի ֆրանկ »։ Ամեն հայ ընտանիք – այնքան ֆրանկ, որքան անդամ ունի։ Չնչին տուրք՛, բայց հայրենասիրակա՛ն, գիտակցակա՛ն, փրկարա՛ր։
Կաթիլն ընկնելով ծովը – դառնում է ծով։ Նյութականը չի պակասելու։
Օրվա հայությունը հազարիցս ավելի մեռյալ ծաղքեր է կատարում, քան պիտ լինի գծածս նախաշավիղի սահմաններում կազմակերպել ու վարել իր գոյության պահպանման գործը։
Միացրե՞ց ՀԱՅԸ իր չնչին զոհաբերությանը գիտակցությու՛ն և հայրենապաշտությու՛ն – ապահովված է նրա փրկության գործը։
Նպատակադրվե՞ց ցեղամիջյան պայքարում չկորչելու համար սպառազինվել հոգեբանորեն և արվեստագիտաբար, հայության կմնա հայացքը դարձնել դեպի վեր, տեսնելու համար հրեղեն նշանը, որով պիտ հաղթի դժվարություններին ու իր դարավոր թշնամուն։







Aucun commentaire: