mercredi 27 janvier 2010

ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻԱԼԻԱՐԴԱՏԵՐՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԸ

Փլվուզվեց մի կայսերություն...
Այն ատելի էր ոմանց համար, իսկ մյուսների համար փառքի գագաթնակետ էր։ Մենք ազգովի ավելի շատ մեր ազգային օջախի սահմանների ճակատագրով էինք զբաղված։
Բայց եկեք և տեսեք, գտվեցին հազարավոր ճարպիկներ, որ մի գիշերում դարձան միլիոնատերեր՝ կողոպտելով ազգային հարստությունները։ Դե՜, գիտեք, այն ժամանակ ազգային հարստությունը հետխորհրդային աղբ էր կոչվում, գանձագողերը՝ գործարարներ , իսկ կաշառակերները՝ բարի մարդիկ։
Այս տեսանյութում զգուշորեն փորձ է արվում վերլուծել Ռուսաստանում կատարված սեփականաշնորհման գործընթացը, որ, ինչպես Հայաստանում, ուղղակի զանգվածային թալան էր։
­

samedi 23 janvier 2010

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Այս տեսանյութը հիանալիորեն նկարագրում է դիվանագիտական մտքի առկայծում հռչակված` ֆուտբոլային դիվանագիտությունը: Ուշադիր դիտելով` ես գտա մի շարք մեր հայենական քաղաքական գործիչների նմանատիպ կերպարներ: Օրինակ` ուրախ ու ժիր անգղները շվեցարացի պաշտոնյաներ են, որ մեծ օգնություն են ցուցաբերում խաղի մասնակիցներին: Մնում է ձեզ նույնպես գտնել այդ գործիչների իդեալ, տոտեմ կենդանիներին: Ուղղակի կարող եմ միայն ավելացնել, որ այսպիսի ֆուտբոլային դիվանագիտական խաղում գնդակ է հանդիսանում հայ մարդու արժանապատվությունը և պատմական հիշողությունը, որ երբևէ պետք չէ սակարկությունների առարկա դարձնել ու անարգել: