mercredi 6 août 2014

ՆԵՄԵՍԻՍ


«Նեմեսիս» գործողության նպատակն էր պատժել 1915 թ. հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք («Միություն և առաջադիմություն» կուսակցություն) պարագլուխներին, 1918 թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին:
Գործողությունը կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով:

mardi 5 août 2014

ԱՌԱՋԻՆ ԱՅՐԵՐ - Գարեգին Նժդեհ


mercredi 18 décembre 2013

ԱՆԱԶԱՏ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

mardi 26 novembre 2013

Ինչու է Վարդան Պետրոսեանի դէպքում օրէնքը շրջանցւում






Բարոյականութիւնը եւ մենք. եւրոպական արժէքների հայկական հիբրիդները
Բարոյականութիւնը եւ մենք. եւրոպական արժէքների հայկական հիբրիդները

Նոյեմբեր 20
Ծանր վիրաւոր ու անկողնուն գամուած մարդուն ձերբակալում են առանց իրաւական հիմքերի: Ինչպէս են յարաբերւում բարոյական ու իրաւական նորմերը օրէնքի տեսանկիւնից: Ինչու է Վարդան Պետրոսեանի դէպքում օրէնքը շրջանցւում: Արդարադատութեան գործառոյթը պատժե՞լն է, թէ օրինականութիւն հաստատելը…
 էլ. փոստ: hasmik.g@vem.am
Հեղինակ`  Յասմիկ Գուլակեան
Հիւր(եր)՝   Հենրիկ Յովհաննիսեան, Նիկոլայ Բաղդասարեան

dimanche 3 novembre 2013

Վալոդյա Ավետիսյանի հարցերը և պահանջները բոլոր ազատամարտիկների հարցերն և պահանջներն են։ Ա․Աբրահամյան


Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ, ազատամարտիկ Արմենակ Աբրահամյանը Վալոդյա Ավետիսյանի դատավարության մասին:

Ֆեյսբուքյան ասուլիս.Վոլոդյա Ավետիսյան


Հրապարակված է 14.06.2013
Ֆեյսբուքյան ասուլիս.Վոլոդյա Ավետիսյան
http://www.azatutyun.am/media/video/25017514.html?z=0&zp=1

lundi 16 septembre 2013

Գիտնական. «Հայերի գենն անփոփոխ է մնացել»




«Հայկական ԴՆԹ» ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին: Շուրջ 800 մարդ 4 տարվա ընթացքում այս ծրագրի միջոցով կարողացել է պարզել, թե ինչ ազգի են եղել իր նախնիները, որտեղ են ապրել և ինչով են զբաղվել: Գիտնական-հնաբանները թեստավորումն իրականացնում են բերանի խոռոչից նմուշ վերցնելով, սակայն հուսով են, որ շուտով հնարավոր կլինի ԴՆԹ հետազոտություններ անել նաև մահացածների ոսկորների նմուշով:
http://www.azatutyun.am/

mercredi 21 août 2013

«Իրենք հոգևոր հովիվ են, չէ՞, չոբան չեն. իրենց պիտի հովվի պես պահեն»




Ի՞նչ է կատարվում եկեղեցու ներսում: Ինչի՞ արդյունք են ներեկեղեցական խնդիրներն ու տարաձայնությունները: Թեմայի շուրջ զրուցել ենք հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ:
Պարոն Կարապետյան,  վերջին շրջանում եկեղեցուներսում տեղի են ունենում իրադարձություններ,որոնք կարծես թե հարիր չեն  հոգևոր կառույցին.դրանում առկա ցանկացած  անհամաձայնությունդառնում է   բուռն քննարկման և վիճաբանությանառարկաՈ՞րն էըստ  Ձեզդրա պատճառը։
-Հիմա ես   հետաքրքրված  չեմ, թե այդ կառույցի ներսում ինչ խժդժություններ են կատարվում,  իսկապես հետաքրքրված չեմ, որովհետև այդ կառույցը ազգային չեմ  համարում: Իսկ եթե մի կառույց ինձ համար ազգային չի, ապա դա ինձ չի հուզում: Ինչ ուզում են, թող անեն, թող իրար գլուխ ուտեն: Դրանով իրենք իրենց ավելի են նվաստացնում և  կորցնում ժողովրդի  հարգանքը. առանց այն էլ արդեն հարգանք չունեն: Բայց իրենք հոգևոր հովիվ են, չէ՞, չոբան չեն: Իրենց պիտի հովվի պես պահեն, որ մարդկությունն իրենցից  սովորելու բան ունենա:  Այս  իրավիճակում մեր ազգը մեր հոգևոր հովիվներից երբեք էլ սովորելու բան չի ունեցել: Եթե սովորել էլ է ինչ-որ բան, ապա դա եղել է  դեպի անդունդ, Դեր Զոր գնալու ճանապարհները, որովհետև նրանք միայն դա են հուշել:
-Առաջ Դուք կարծում էիքոր եկեղեցին  հարկավոր է բուժել:
-Այո՛, բայց ես հիմա  արդեն այդպես չեմ կարծում: Այդ կառույցն ի ծնե է հիվանդ, ու ես ժամանակի ընթացքում այն համոզման եմ եկել, որ դա բուժման ենթակա չէ:
-Իսկ ի՞նչ պայքար է այսօր եկեղեցու ներսում՝ աթոռի կռի՞վգաղափարական պայքա՞ր:
-Գաղափարական պայքար չի կարող լինել, քանի որ եկեղեցին  անգաղափար մարդկանց հավաքական կառույց է: Եթե մի կառույց  հանուն ազգի և հանուն հայրենիքի չէ, ապա այդ  կառույցը գաղափարազուրկ է: Իսկ այդ կառույցը, դրա  բազմահազար սևազգեստ անդամները երբևէ չեն առաջնորդվել այդ գաղափարով: Հետևաբար մնում է աթոռի կռիվը, և դա դարերի պատմություն ունի: Վանահայրերի կռիվները դարեր շարունակ եղել են միայն հանուն շահի: Սա այսօրվա պատմություն չի: Թեմերը գյուղեր էին կորցնում և պայքարում էին,  որ մեկը մյուսի գյուղը խլի, որ իր շահույթն ավելի շատ լինի:
-Հաճախ ասվում էոր հայ ազգի համար ծանրագույն ժամանակաշրջաններումերբ չի եղելպետականությունեկեղեցին է կանգնած եղել  ժողովրդի կողքին և առաջնորդել նրան:
-Նա, ով  ասում է այդ խոսքը, կամ պատշաճ  ձևով չի ուսումնասիրել պատմությունը,  կամ հետևել է կեղծ դրույթների, որոնց հեղինակները մեծամասամբ  հենց հոգևորականներն են:  Բայց  իրականում այս կառույցը  չէր հանդուրժում պետություն, և շատ դժվար էր  ունենալ Հայ  Առաքելական Եկեղեցի և միևնույն ժամանակ՝ պետություն, որովհետև եկեղեցին երբեք պետականամետ կառույց չի եղել,  այն պետության  ոտքի տակն է փորել, թագավորի է սպանել՝ թշնամու հետ բանակցելով, օրինակ՝ Պապ թագավորին:  Նա ամեն ինչ արել է, որ մենք  դարերի ընթացքում չունենանք ազգային հասարակություն, ամեն ինչ արել է, որ մենք վարժվենք ստրկաբար ապրելուն:  Անգամ հիմա, երբ անկախ ենք, մենք անընդհատ աջ ու ձախ ենք նայում, որ տեսնենք՝ ռուսը, ամերիկացին կամ չգիտեմ ով իր սապոգը երբ  կդնի մեր գլխին: Այսինքն՝ մենք, ամեն դրվագի մեջ մեր նկարագիրը կորցրած,  արդեն ոչ թե ազզ ենք, այլ ցեղի ենք հավասարվել:
-Իսկ Դուք դրանում միայն եկեղեցո՞ւն եք մեղադրում:
-Նախ և առաջ եկեղեցուն, որովհետև աշխարհի վրա ցանկացած ազգ իր հավատքի և գաղափարաբանության պտուղն է: Մենք մեր լավով ու վատով Հայ Առաքելական Եկեղեցու ցանած սերմերի պտուղներն ենք, նրա տված դաստիարակության  պատճառով է, որ այսքան անդեմ ենք և աննկարագիր:
-Այնուամենայնիվ եկեղեցին ունեցել է այնքան մեծ նշանակություն մեզ համարորկարողացել է մեզ այդպիսին  դաստիարակել:
-Ո՛չ, այդ մեզ համար չէ, որ եկեղեցին ունեցել է այդքան մեծ նշանակություն։ Այն  մեծ նշանակություն է ունեցել մեզ տիրած ազգերի համար:  Մեզ տիրած բոլոր ազգերը հանդուրժել  են եկեղեցու գործունեությունը և նույնիսկ հովանավորել նրան, քանի որ այս կառույցը  եղել է հլու- հնազանդ, հարկահավաք,  ստրկական ծառայություն մատուցող կառույց, որի կարիքն ուներ ցանկացած նվաճող: Նրա միջոցով պիտի ամբողջ երկրի հասույթը հավաքվեր, և դա բոլոր դարերում արել է Հայ Առաքելական Եկեղեցին:
-Այդ դեպքում հիմա ու՞մ  է ծառայում եկեղեցին:
-Եկեղեցին ինքն իրեն է ծառայում.  նախկինում ծառայել է օտարին և  իրեն, բայց ոչ երբեք ազգի շահին, որի ապացույցը  այն բազմաթիվ զանգվածային արտագաղթներն են, որոնց առաջնորդները եղել են բարձրաստիճան հոգևորականներ՝ կաթողիկոսներից մինչև արքեպիսկոպոսներ:
-Իսկ հիմա իշխանությունն, ըստ Ձեզ,  եկեղեցուն թո՞ւյլ է տալիս միայն իր մասին մտածել:
-Մենք չունենք ազգային իշխանություն, որովհետև մեր հասարակությունն էլ ազգային չէ:  Աննկարագիր, ապազգային  հասարակության ծոցից դուրս եկած մարդիկ են նրանք՝ արմատից  կտրված, խորթացած, և այս իշխանությունները չեն կարող նկատել, թե ինչ է այսօր անում եկեղեցին: Այսինքն՝ աշխարհիկ իշխանությունը ի զորու չէ նկատել և համարժեք քայլեր ձեռնարկել,  ազգայնացնել այս կառույցը, քանի որ ինքն էլ դուրս չի եկել ազգային հասարակության ծոցից:
-Այսօր եկեղեցում խմբավորումներ կա՞ն:
-Ես խոսքիս սկզբում ասացի, որ մենք ավելի շատ ցեղի ենք նմանվում, քան ազգի: Այդ  խմբավորումները նույն թայֆաներն են, որոնք հատուկ են  ցեղային հասարակությանը: Մենք ոչ միայն չունենք ազգային հասարակություն, այլ հասել ենք ցեղային մակարդակի, և քանի որ դա  այդպես է, այո՛, կունենանք անհաշիվ կլաններ թե՛ հոգևոր դաշտում, թե՛ աշխարհիկ: Աշխարհիկ դաշտում թայֆայականությունը դրսևորվում է  կուսակցությունների տեսքով,  իսկ հոգևոր  դաշտում՝  տարբեր կրոնների և անգամ միևնույն կրոնի մասնատումների: Այսինքն՝ ազգը իր անողնաշարության, անդեմության պատճառով ոչ միայն հոգևոր կառույցը տրոհել է տարբեր հոսանքների, ճյուղերի, այլ նաև Հայ Առաքելական Եկեղեցու ներսում էլ է գործում ցեղային տրամաբանությունը:
-Այսինքն՝ ազգն արժանի՞ է այսպիսի հոգևորականություն  և այսպիսի իշխանություն ունենալուն։
-Ցավալիորեն արժանի է: Եթե մի ազգ չի կարողացել  հասկանալ, որ ինքը գոյություն ունի շնորհիվ մարդկանց, որոնցից մեկը իր մշակույթը փրկեց, իսկ մյուսը՝ հայրենիքը՝ Կոմիտասն ու Նժդեհը:  Ով ասես, որ չի սրբադասվել, բայց այս երկու անձինք՝ ոչ: Բանակում  Ավետարանի, Աստվածաշնչի ուսմունքը քարոզելու համար սևազգեստ ագռավների են ուղարկում (ինչ-որ  հոգևորականներ են հայտնվել բանակում), որն  արդեն կապիկության է նման: Մենք այս  կառույցի տված ուսմունքի կարիքը չունենք մեր բանակում:  Մենք ունենք Նժդեհի ուսմունքի կարիքը.  այն   արդեն իսկ ազգային Ավետարան է:
Հարցազրույցը՝ Արաքս Մամուլյանի

samedi 15 juin 2013

Սերիալները՝ անդեմության հայելի


Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյան

jeudi 30 mai 2013

41-ամյա կինը լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային

10-ից ավելի երեխաներ ունենալը զրուցակցիս ամուսնու նպատակն է եղել: Արցախյան պատերազմի մասնակից, 2-րդ խմբի հաշմանդամ ամուսինը, մարտի դաշտում կորցնելով ընկերներին, որոշել է բազմազավակ հայր դառնալ, որպեսզի կորցրած ընկերների անուններով կոչի իր երեխաներին: Ծնարանում ներկա ամուսինը բուժանձնակազմին ասել, է որ եւս 3 երեխա ունենալու ցանկություն ունի: Կինը՝ Արմենուհին դեմ չէ, եթե միայն առողջական վիճակը ների: Ռաֆայել, Ռոբերտ, Քնարիկ, Սեւադա, Ջիվան, Համլետ, Տաթեւիկ, Տիգրան, Տիգրանուհի, Էմանուլե, Մելինե.. նրանք բոլորն «Արաբո» գումարտակի ազատամարտիկ Գագիկի եւ Արմենուհու երեխաներն են, որոնց երեկ միացել է նաեւ փոքրիկ Անահիտը: Փոքրիկը տանը դեռ իր մահճակալը չունի, ծնողները հույս ունեն, որ 12-րդ երեխայի համար հատկացվելիք 400 հազար դրամը շուտ կստանան եւ կհասցնեն մինչեւ հիվանդանոցից դուրս գրվելը գնել մահճակալը: Այս ընտանիքի ամսական եկամուտը կազմում է 130 հազար դրամ, որից 60 հազարը աղքատության նպաստն է, 70 հազարը՝ ընտանիքի հոր՝ 2-րդ խմբի պատերազմի հաշմանդամ, ֆիդայի Գագիկի թոշակն է, որով մի կերպ կարողանում է գնել իր բուժման համար անհրաժեշտ դեղերը: Որեւէ աջակցություն, անգամ կոմունալ ծախսերի զեղչի տեսքով ընտանիքը չունի: Արմենուհին խնդրանքով դիմել է նաեւ ՀՀ նախագահին: Արմենուհին ասաց, որ նախագահի ստորագրությամբ հետադարձ նամակը ստացել են, թե խնդիրներին լուծում կտրվեն, բայց մինչեւ հիմա ոչ մի օգնություն ու աջակցություն դեռ չունեն: Արմենուհին 12 երեխաներից 2-ին ծննդաբերել է տնային պայմաններում, երբ ամուսնու ցանկությամբ բնակվելիս են եղել Լաչինում, որի ազատագրմանը մասնակցել է նաեւ ամուսինը: Ընտանիքը մեծ հույս ու երազանք ունի, որ եւրբեւէ առավել բարվոք պայմաններում կապրեն: 

 Նարինե Ղալեչյան Հրապարակված է՝ 22.05.2013

mercredi 1 mai 2013

Ծառապաշտության մասին


Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է արցախահայերի ծառապաշտությանը վերաբերող իր հուշերին՝ ներկայացնելով արխիվային լուսանկարներ:

«Լավ կլինի, որ այս՝ շատ հին արմատներ ունեցող երևույթը, որ արտահայտված է բնության հանդեպ կեցվածքում, շարունակի հարատևել, քանզի միայն դրական է, երբ մարդ, թեկուզ սուրբ համարելու պատճառով, ուղղակի փայփայում է իր հայրենի բնությունը»,- ասում է Կարապետյանը: