Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել
Կարապետյանը իր տեսաբլոգում պատմել է 7-8 տարի առաջ տեղի ունեցած
իրադարձության մասին, երբ Հայաստանը, որպես բարի կամքի դրսևորում,
Գերմանիային է վերադարձրել Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Խորհրդային
Միության կողմից թալանած գերմանական գրականության իրեն բաժին հասած մասը:
Հատկանշականն այն է, որ այդ ընթացքում որևէ մեկը չի հիշել 20-րդ դարասկզբին
Թուրքիայի դաշնակից Գերմանիայի կողմից թալանած հայկական գրականության
մասին:
«Թուրքերը բութ գործիք էին, իսկ գերմանացի սպաները թալանում էին
վանքերի գրադարաններն ու ձեռագրատները: Այդ է պատճառը, որ այսօր Գերմանիայի
անգամ ամենահետին գյուղաքաղաքի գրադարանում հայկական ձեռագրեր կան:
Պատկերացրեք, թե ինչ պատվաբեր կլիներ մեզ համար, եթե ասեինք, որ եղել է
երկու աշխարհամարտ. առաջինին դուք եք թալանել, երկրորդին՝ Խորհրդային
Միության թալանից մեզ բաժին է հասել: Եկեք թալանները վերադարձնենք
միմյանց»,- նշում է հուշարձանագետը՝ հավելելեվ, որ մեր անգին գանձերը այսօր
շարունակում են մնալ Գերմանիայի գրադարաններում, իսկ մենք իրենցը՝ մեր
անդեմության, մեր անողնաշարության պատճառով վերադարձրինք:
«Այո, թալանը պետք չէր պահել, բայց պետք էր առիթն օգտագործել և պայման դնել, որ իրենց թալանն էլ իրենք վերադարձնեն»,- իր տեսաբլոգում ասում է Սամվել Կարապետյանը:
«Այո, թալանը պետք չէր պահել, բայց պետք էր առիթն օգտագործել և պայման դնել, որ իրենց թալանն էլ իրենք վերադարձնեն»,- իր տեսաբլոգում ասում է Սամվել Կարապետյանը: