«Իմ ցեղը, իմ ժառանգած էությունը, իմ նախահոգին – ահ՛ա տիեզերաըմբռնումի միակ բանալին։» Գարեգին ՆԺԴԵՀ
samedi 24 avril 2010
vendredi 23 avril 2010
Requête à l’attention de Monsieur Abdullah GÜL ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՊԱՀԱՆՋԱԳԻՐԸ
ASSEMBLEE DES ARMENIENS D'ARMENIE OCCIDENTALE
Pour la Défense des Droits des Arméniens d'Arménie Occidentale
Référence : R.A.R. 24.04.2010 Le 24 avril 2010
A l'attention de Monsieur Abdullah GÜL
Président de la République de Turquie
Sous-couvert de son Excellence l'Ambassadeur de Turquie en France,
Excellence,
En cette année 2010, l'Assemblée des Arméniens d'Arménie Occidentale et son Conseil National déclare publiquement que de 1894 à 1923, son peuple a été victime d'un Génocide en Arménie Occidentale (dite turque), perpétré par les gouvernements successifs turcs et que sa négation se poursuit depuis.
Le Génocide des Arméniens, population autochtone devenue sujet de l'Empire Ottoman par l'occupation de ses territoires, est un fait déjà établi par plusieurs Etats dans le monde et par l'Organisation des Nations Unies.
C'est pourquoi, l'Assemblée des Arméniens d'Arménie Occidentale et son Conseil National demande officiellement à la Présidence de la République actuelle de Turquie de mettre un terme à ce processus de destruction d'une population autochtone en reconnaissant son existence officielle, le crime de Génocide dont elle a été victime, et de procéder à la restitution des terres ancestrales arméniennes à ses ayants-droit représentés par le Conseil National Arménien relativement au plan de réformes du 11 mai 1895 en direction des populations indigènes arméniennes en Arménie Occidentale (dite turque), à la déclaration sur les droits des Peuples Autochtones du 13 septembre 2007, conformément aux Traités en vigueur, à la Convention de la Haye (1907), à la Déclaration de la Triple-Entente du 24 mai 1915 et conformément à la Charte des Nations Unies et des Pactes Internationaux.
A l'exemple de plusieurs autres Etats, la capacité aujourd'hui de rendre justice et de réaliser une réconciliation avec son passé, même si ce passé est lourd à porter, fait partie des critères de civilisation des grandes nations en direction de la Conscience Universelle qui fait l'objet d'un respect international.
Cette requête témoigne devant l'Humanité de l'existence de notre peuple, et de sa volonté de justice selon les normes du Droit International.
Arménag APRAHAMIAN
Membre Fondateur du Conseil National Arménien
Signer la petition-Ստորագրեք պահանջը
ASSEMBLEE DES ARMENIENS D'ARMENIE OCCIDENTALE
MDA, 14 Avenue René Boylesve
75016 Paris
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
Արևմտյան Հայաստանի Հայերի Իրավունքների պաշտպանության համար
Տեղեկագիր. RAR 24.04.2010 24 ապրիլի 2010 թվական
Թուրքիայի հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլին
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի միջնորդությամբ
Պարոն դեսպան,
Այս տարի՝ 2010 թվականին, Արևմտյան Հայաստանի Հայերի Համագումարը և Հայոց Ազգային Խորհուրդը հրապարակայնորեն հայտարարում են, որ 1894 թ.-ից մինչև 1923 թ.-ը հայ ժողովուրդը Արևմտյան Հայաստանում (Թրքահայաստան կոչված) թուրքական իրար հաջորդող կառավարությունների կողմից ենթարկվել է ցեղասպանության, որի ժխտումը շարունակվում է մինչև օրս:
Հայ բնիկ ժողովրդի, որ Օսմանյան Կայսրության կողմից գրավված իր իսկ երկրամասում գտնվում էր վերջինիս ենթակայության տակ, ցեղասպանությունը աշխարհի տարբեր երկրների և Միացյալ Ազգերի Կազմակերպության կողմից հաստատված փաստ է:
Այդ իսկ պատճառով, հիմք ունենալով 1895 թվականի մայիսի 11-ին ընդունված Արևմտյան Հայաստանի (Թրքահայաստան կոչված) տեղաբնիկ հայերին վերաբերող բարեփոխումները, 2007 թվականի սեպտեմբերի 13-ին ընդունված "Բնիկ Ժողովուրդների Հռչակագիրը", 1907 թվականի Հաագայի համաձայնագիրը, 1915 թվականի մայիսի 24-ին ընդունված Անտանտի հայտարարությունը և համաձայն Միացյալ Ազգերի Կազմակերպության կանոնադրության և միջազգային պայմանագրերի, Արևմտյան Հայաստանի Հայերի Համագումարը և Հայոց Ազգային Խորհուրդն իրենց դիմումն են հղում Թուրքիայի ներկայիս Հանրապետության նախագահին` պահանջելով վերջ տալ բնիկ հայ ժողովրդի ոչնչացումը, ճանաչել վերջինիս պաշտոնական գոյությունը, ընդունել ցեղասպանության իրողությունը, որին զոհ գնաց այդ ժողովուրդը, և վերականգնել հայերի նախնյաց հողերը ի օգուտ նրանց իրավահաջորդների` ներկայացված Հայոց Ազգային Խորհրդի կողմից:
Արդարության վերականգնումը և իր անցյալի հետ հաշտվելը մի շարք երկրների օրինակով, նույնիսկ եթե այդ անցյալը շատ ծանր է, որպես համաշխարհային խղճի (կամ գիտակցության) արտահայտություն, մեծ ազգերի քաղաքակրթության չափանիշներից է, որն արժանի է միջազգային մեծարանքի:
Այս պահանջը համայն մարդկությանը վկայում է մեր ժողովրդի գոյությունը և միջազգային իրավունքների սկզբունքներով արդարությունը վերականգելու նրա կամքը:
Արմենակ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հայոց Ազգային Խորհրդի հիմնադիր անդամ
https://docs.google.com/fileview?id=0B47q0r7YFGd5NjIxZmJiOGUtYjgzZS00NzFmLWE1MzgtOWUyMDEwZjgzMzBj&hl=fr
mercredi 21 avril 2010
Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցը
lundi 19 avril 2010
dimanche 18 avril 2010
ՀԱՅՈՑ ՄԵԾ¨ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՆԱՐԳՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄ
Հայերի Համագումարի
շրջանային հանձնախումբ
14 rue Venture
13001 Marseille
tél : 06.99.88.45.45
mail : craao13@gmail.com
lundi 5 avril 2010
ՀԱՅ ՕՋԱԽ եւ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹԻՒՆ
(Région Bouches du Rhône)
Ձեզ կը հրաւիրէ մասնակցելու
Ս Ե Ղ Ա Ն Ի Շ ՈՒ Ր Ջ Զ Ր Ո Յ Ց Ի
նիւթ ունենալով
"ՀԱՅ ՕՋԱԽ
եւ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹԻՒՆ"
ՇԱԲԱԹ, 3 ԱՊՐԻԼԻ, ժամը 18:30-ին 2010թ.
ք.Մարսել, ՖՐԱՆՍԻԱ
LE FOYER ET L'IDENTITE NATIONALE ARMÉNIENNE from martiros on Vimeo.
Ռուսական կայքի վրա
Ձայնագրություն N°2
samedi 3 avril 2010
« ՀԱՅ ՕՋԱԽ ԵՎ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ »
3 ապրիլի 2010 թիվ, Մարսել
Ապրիլի 3-ին ժամը 18 անց 30 րոպեին հասարակական կազմակերպությունների կենտրոնում Մարտիրոս Շահբազյանի ողջույնի խոսքով բացվեց Արևմտյան Հայաստանի Հայերի Խորհրդի շրջանային կառույցի կողմից կազմակերպված հայ ընտանիքի և հայ ինքնութան վերաբերյալ կլոր սեղանը: Միջոցառումն ընթացավ ջերմ մթնոլորտում: Թարգմանությունն ապահովելու համար շնորհակալութուն ենք հայտնում Վահագն Ղուշչյանին:
Անդրադառնալով օրվա թեմային՝ պարոն Շահբազյանը զուգահեռներ տարավ հոգու փրկության և ազգի հարատևութան միջև. "Հոգու փրկության, Արարչին մոտենալու ճանապարհը կարող է անցնել ազգի միջոցով, որը կապահովի աշխարհում վերջինիս գոյությունը մյուս ազգերի կողքին: Հակառակ դեպքում, բնության օրենքների համաձայն, փոքր ազգերը կվերանան" :
Այնուհետև տարբեր օրինակների ու իր կատարած ուսումնասիրությունների հիման վրա լուսաբանեց ձուլմանը նպաստող հետևյալ երկու հիմնական պատճառները. մշակութային կլանումներ և արյունախառնումներ:
Ըստ Մարտիրոս Շահբազյանի ազգի հանդեպ բռնի ուժ կիրառելու դեպքում վերջինս չի ոչնչանում, այնինչ մշակութային կլանումը տեղի է ունենում խաղաղ պայմաններում :
Անդրադառնալով երկրորդ պատճառին՝ պարոն Շահբազյանն ասաց, որ փորձը ցույց է տալիս, որ ի տարբերություն բնության այլ երևույթների, խաչասերումը մարդու դեպքում ավելի լավ տեսակ չի առաջացնում, ինչպես Միջին Ասիայի բնիկ թուրքերի և նրանց արյունախառնումներից ծնված սերունդների (որոնք ավելի դաժան էին) օրինակը : Իսկ որպես լավագույն տարբերակ նա ի ցույց բերեց ճապոնացիների օրինակը, ովքեր նախքան գլոբալացումը կարողացել են պահպանել իրենց ազգի լավագույն հատկանիշները:
Այնուհետև մեջբերում կատարեց Լևոն Շանթի խոսքից, թե խառնածին ամուսնություններից ծնված երեխաները "երկկենցաղներ են" ովքեր իրենց տեղը չգտնելով հետագայում սկսում են ատել երկու կողմերին էլ : Ինչպես օրինակ Աբդուլ Համիդը, ում մայրը հայ էր : Իսկ օրինակ շատ հայրենասեր մարդկանց խառը ամուսնունություններից ծնված երեխաները որպես ազգ վերացել են:
Պարոն Շահբազյանը նշեց նաև, որ "ծերացող ազգերի արյան թարմացումը" անհրաժեշտություն համարող տեսակետի ջատագովների շարքերում ցավոք կան նաև օտար ազդեցության տակ գտնվող շատ հայ գործիչներ: Բացառելով տվյալ տեսակետը՝ պարոն Շահբազյանն ասաց, որ ազգերը թարմանում են ոչ թե "արյան ներարկումով", այլ՝ ակունքներին վերադառնալով:
Առանձնացնելով հատկապես մոր դերը՝ նշեց, որ ազգը հզորատնող և սերնդափոխությունն ապահովող գործոնը, ազգի ողնաշարը, ընտանիքն է: Այնուհետև ներկայացրեց հայ ինքնության 6 կետերը.
1) Հայրենապաշտություն. հայրենիքի՝ որպես պատմական անցյալի և ներկայի, գիտակցում:
2) Հայրենատիրություն. Հայրենիքի հանդեպ պատասխանատվություն,
3) Հայախոսություն. լեզվի ընկալումը ոչ միայն որպես հաղորդակցման միջոց, այլ որպես մշակութային արժեքների ընկալման միջոց,
4) Հայրենադարձություն. օտար երկրներում ամեն րոպե զորակոչված լինելով և կապված լինելով իր բնակլիմայական պայմաններին՝ հայը պետք է գիտակցի հայրենիք վերադառնալու անհրաժեշտությունը
5) Հայապահպանություն. վերը նշվածների փոխանցումն է մեր սերունդներին,
6) Հայապաշտպանություն. ֆիզիկական ու բարոյական առողջության պահպանումն է, մեր կենսաբանական անվտանգության ապահովումը ՝ բացառելով օտար ամուսնությունները :
Այս հիմնական կետերը ներկայացնելուց հետո պարոն Շահաբազյանը նկատեց, որ նման խոսակցություններ առաջ քաշելու դեպքում մարդիկ կարող են մտավախություններ ունենալ, թե դրանք կդիտվեն որպես խտրականություն: Բայց հավաստիացրեց, որ հայ առաքելական եկեղեցին ունեցել է իր ուրույն կանոնները, որոնք օրինական են ու ընդունված հանրության կողմից , օրինակ խառը ամուսնությունների արգելումը:
Ամփոփելով իր խոսքը, առաջարկեց ազգային ինքնությունը պահպանելու և իրավունքները վերականգնելու համար հանդես գալ ոչ թե որպես անհատներ, այլ համախմբվել Արևմտյան Հայաստանի քաղաքացիության շուրջ և պահանջել անձնաթուղթ. "Մեր ազգը պետք է նիրհից դուրս գա, կրավորապես չմոտենա իր ապագային, իր իրավունքներն իմանա, անհրաժեշտության դեպքում մեծ պայքարի միջոցով դուրս գա հոսանքին հակառակ":
Այնուհետև մեջբերում կատարեց Նժդեհի խոսքից և արդրադարձավ իրեն ուղղված հարցերի պատասխաններին:
Այն հարցին, թե ինչու է Արևմտյան Հայաստանը առանձնացված Արևելյան Հայաստանից, պարոն Շահբազյանը պատասխանեց, թե պատճառն այն է, որ Արևմտյան Հայաստանը շարունակում է օկուպացված մնալ Թուրքիայի կողմից, և վերջինս շարունակում է իր հայաթափ քաղաքականությունը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է պատմական Հայաստանի մի փոքր մասը և, ունենալով իր ուրույն տեսակետները, չի կարող ներկայացնել Արևմտյան Հայաստանի հայերի շահերը, ինչպես օրինակ պրոտոկոլների հարցում:
Ներկաների խնդրանքով համառոտ ներկայացվեց Հայոց Ազգային Խորհրդի կատարած աշխատանքները և, շարունակելով ազգային ինքնության խնդիրը, կրկին անգամ շոշափվեց ու հստակեցվեց "քաղաքացիություն" և "ազգություն" տերմինների տարբերությունը:
Այնուհետև տեղի ունեցավ կարծիքների փոխանակում: Ներկաներից մեկը որպես կոնկրետ քայլ առաջարկեց գնալ մարդկանց ընդառաջ, իսկ ոմանք հարցերի լուծումը տեսնում էին Սփյուռքի անմիջական ազդեցության միջոցով հզոր Հայաստանի կառուցման մեջ :
Հանդիպման ավարտին Արևմտյան Հայաստանի Հայերի Խորհուրդը կանանց և գեղեցկության տոնի առթիվ ներկա գտնվող աղջիկներին և կանանց ծաղիկներ նվիրեց:
Anna TONOYAN
Membre du Conseil de l'Assemblée des Arméniens d'Arménie Occidentale